Բանկն է գնահատում մյուս բիզնեսի վարկունակությունը. վարկավորումը պիտի լինի խելամիտ ու առողջ. ԿԲ նախագահ

Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը նրանից հետաքրքրվեց, թե ԿԲ-ի կողմից կանխատեսվող վարկավորման ծավալների նվազումը ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ բիզնեսը, որպես տնտեսության մաս հիմնականում հենց բանկերից է իրացվելիություն ստանում:

Ի պատասխան Գալստյանն ասաց. «Հարցը հետեւյալն է, բնականաբար կարող են լինել խնդիրներ վարկավորման հետ կապված: Այսինքն՝ հաճախորդը դժվար 2020 թվականը անցնելուց հետո ունենա վարկային միջոցների կարիք, բայց չունենա այն վարկունակությունը, որը թույլ կտա իրեն վարկային միջոցներ ներգրավվել»:

ԿԲ նախագահի խոսքով՝ բանկն իր հերթին բիզնես է եւ բանկն է գնահատում մյուս բիզնեսի վարկունակությունը որոշակի գործողությունների դիմելուց առաջ:

«Հիմա մեր մտավախությունն այն է, որ հնարավոր է լինեն դեպքեր, որ մենք առնչվենք կամ բախվենք այնպիսի իրավիճակի, որը ես նկարագրեցի: Այդ պարագայում բանկերի կողմից ցուցաբերվելու է ավելի կոնսերվատիվ մոտեցում, ինչը մեր տեսանկյունից բավականաչափ արդարացված է»,- ասաց Գալստյանը:

Խոսելով այն մասին, թե ինչ կարող ենք անել այդ դեպքում նա ասաց, որ երբ տնտեսությունում տեղի է ունենում մասնավոր ներդրումների որոշակի նվազում, խելամիտ քաղաքականությունն այդ պահի դրությամբ պետական հատվածի կողմից ավելի ակտիվ ներդրումների իրականացումն է, որը թույլ կտա տնտեսությանը որոշակիորեն վերադառնալ ու գալ այն գծին, որը նախկինում ունեցել է:

Հարցին անդրադարձավ նաեւ ԿԲ Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը՝ նշելով, որ ակնհայտ էր՝ վարկավորումը դանդաղելու էր եւ բացասական շոկից հետո դժվար էր ակնկալել, որ վարկավորումն ավելի կակտիվանա. «Դրա համար Կենտրոնական բանկի քաղաքականությունը հենց այն է եղել, որ բանկային համակարգին իրացվելիության աննախադեպ տրամադրման միջոցով եւ այլ հարցերը լուծելու միջոցով այնպես անենք, որ վարկավորումը անիմաստ շատ չդանդաղի այս խնդրի պատճառով: Ապրիլից սկսած մենք բանկերին աննախադեպ իրացվելիություն ենք տրամադրել, որպեսզի անհարկի գործողություններ վարկեր տրամադրելու գործողությունների մեջ չլինեն»:

Նուրբեկյանի խոսքով՝ քանի որ ռիսկեր են տեսնում, որոնք կարող են բացասական ազդել պահանջարկի վրա՝ փորձում են հակազդել դրան:

Հարցի վերաբերյալ դարձյալ շարունակեց խոսել Մարտին Գալստյանը՝ նշելով, որ շատ կարեւոր է, որպեսզի այդ նուրբ գիծը հասկանանք. «Մի կողմից չափազանց կարեւոր է, որպեսզի վարկավորումը շարունակվի, որն իր հերթին ստեղծում է՝ ՀՆԱ, պոտենցիալ, հնարավորություններ եւ այլն: Բայց մյուս կողմից էլ վարկավորումը պիտի լինի խելամիտ ու առողջ՝ պատասխանատու այդ առումով, որպեսզի դու չվարկավորես մի կազմակերպության, որը կյանքի եւ կենսագործունեության իրավունք չունի, բայց քո կողմից տրամադրված վարկերի շնորհիվ շարունակում է շնչել ու աղմուկ լցնել տնտեսության մեջ: Այսինքն դրա համար լավագույն ֆիլտրը ընտրված է առեւտրային գործունեությունը, որն իրականացնում են բանկերը եւ բանկերն իրենց ռիսկի ախորժակի ներքո որոշում են՝ վարկավորել, թե չվարկավորել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42567 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին