Երևան
12 °C
«Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» էլեկտրոնային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստ հանձնեու համար համապատասխան հեռախոսի՝ սմարթֆոնի առկայությունը պարտադիր է, քանի որ միայն դրա միջոցով է հնարավոր դառնում բջջային հավելվածում ունենալ թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով: Սակայն, ծրագիրը գործարկվելուց հետո է՛լ ավելի հստակ ընդգծվեց, որ այդ սահմանափակումը հավելյալ խնդիրներ է առաջացնում Ռուսաստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար, որովհետեւ ոչ բոլորն ունեն պահանջվող տեսակի հեռախոս եւ ստիպված են լինում ձեռք բերել։ Ռուսաստանի հետ օդային սահմանը բացվելու օրն էլ կային ուղեւորներ, որոնք նշում էին, որ հատուկ այս ծրագիրը հասանելի դառնալու նպատակով սմարթֆոն են ձեռք բերել։
Իսկ չի՞ քննարկվում կորոնավիրուսային հիվանդության թեստավորման գործընթացում բջջային հեռախոսը շրջանցելու որեւէ տարբերակ, ասենք օրինակ ծրագրում ընդգրկված լաբորատորիաները թեստավորման արդյունքները տեղադրեն միասնական բազայում, որը հասանելի լինի նաեւ օդանավակայանում։
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից մեզ փոխանցեցին, որ ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում՝ հեռախոսների անհրաժեշտությունը վերանայելու վերաբերյալ, սակայն վերջնական պատասխան դեռ չկա.
«Սմարթֆոնի պարտադիր առկայությունն ՌԴ–ի հստակ պահանջն է, և ամրագրված է ՌԴ կառավարության թիվ 140 առ 26.02.2021թ. որոշման մեջ: Այս պահանջը տարածվում է նաև երեխաների վրա: Սակայն քաղաքացիների հիմնական դժգոհությունը սմարթֆոների վերաբերյալ է: Մենք այս մասով դիմել ենք ռուսական կողմին, քննարկումները շարունակվում են, բայց կոնկրետ պատասխան դեռ չունենք»:
Նաեւ քննարկվում է երեխաների համար պարտադիր սմարթֆոն ունենալու, ավելի ճիշտ երեխաների թեստի պատասխանը առանձին հեռախոսում ունենալու պարտադիր պահանջը վերանայելու հարցը։ «Ռուսական կողմի հետ այս պահին քննարկվում է նաև մեկ սմարթֆոնով մեկից ավելի անձի թեստերի արդյունքների ներկայացման հնարավորությունը, օրինակ` ծնող-երեխաներ դեպքերի համար»,– նշեցին առողջապահության նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի մեկից գործում է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը, որի միջոցով Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանային անցման կետերում լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:
Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է։ Թեստի արդյունքն ուժի մեջ է 72 ժամ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Հավելվածը գործում է ինչպես անդրոիդ հեռախոսների համար՝ Google Play-ում, այնպել էլ IOS հեռախոսների համար՝ App Store-ում:
01.02.2021թ. ժամը 17:35–ի դրությամբ հավելվածն արդեն ներբեռնել են 18500 անգամ` 14 000–ը Android Google Play–ից, 4.500–ը` Apple App Store–ից։
Ծրագիրը, հիշեցնենք, պիլոտային է եւ գործելու է մինչեւ մարտի 1-ը, եթե ժամկետը երկարաձգելու որոշում չկայացվի։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT