2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները. ՊԵԿ փոխնախագահ

02/02/2021 schedule12:27

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում 2020 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 50 տոկոսով ավելացել են թվային ծառայությունները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ կրկնապատկվել, բազմապատկվել են, կան ոլորտներ, որտեղ մի քանի անգամ, նույնիսկ 10-ապատիկ ավելացել են:

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ բացառություն չեն նաեւ հայաստանյան հարկային ու մաքսային կառույցները, որտեղ 2020-ին նոր առցանց ծրագրեր են ներդրվել: Դրանցից վերջինս առանձնացրեց էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրումը։

«ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ շփումը 100 տոկոսով իրականացնում էր միայն էլեկտրոնային տարբերակով, նկատի ունեմ հաշվետվությունների, հաշվարկների ներկայացումը, թվային փաստաթղթերի, ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշակի գործառույթներ, օրինակ, եկամտահարկի` բանկում վճարած տոկոսների չափով հետ ստանալու գործողությունը, որտեղ դեռեւս կան թղթային դիմում ներկայացնելու ինչ-որ պահեր»,- ներկայացրեց Մուրադյանը։

Նա հայտնեց, որ ՊԵԿ-ը համավարակի ժամանակ դա էլ փորձեց տեղափոխել էլեկտրոնային հարթակ. «Իսկ հիմա ավելի մեծ ծրագիր ենք նախաձեռնել, որ ամբողջությամբ այդ պրոցեսը թվայնացնենք` սկսած բանկից մինչև հաշվեհամարին գումարը հետ ստանալու պրոցեսը»:

Մուրադյանի խոսքով՝ այս բարեփոխումներից հետո քաղաքացին այլեւս կարիք չի ունենա ո՛չ բանկ, ո՛չ ՊԵԿ, ո՛չ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։

Խոսելով ապագայի մասին նա հայտնեց, եւ 2021-ին ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաեւ լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։

ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ կոմիտեի կազմակերպած հարցման արդյունքներով հարկ վճարողների 70 տոկոսը, ցանկություն են հայտնել օգտվել առցանց ծառայություններից ու դրանք ստանալ բջջային հավելվածների միջոցով։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը ցանկանում է հնարավորություն ստեղծել, որպեսզի հարկ վճարողները եւ ֆիզիկական անձինք կարողանան բջջային հավելվածի միջոցով մուտք գործել իրենց անձնական էջ եւ անհրաժեշտ հաշվետվությունները ներկայացնել: 

Հարցին՝ ե՞րբ է նախատեսված բջջային հավելվածը օգտագործել, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Դեռեւս հայեցակարգ է մշակվել, տեխնիկական նկարագիրն է մշակվել: Դա պետք է հավանություն ստանա Կառավարության թվայնացման խորհրդում, դրանից հետո պետք է լինի մրցույթ, ընտրվի իրականացվող եւ իրականացվի»:

Խոսելով վիճակախաղերի եւ շահումով խաղերի ֆինանսական հոսքերի մասին, նա նշեց, որ ՊԵԿ-ը չունի բավարար հոսքեր դա վերահսկելու համար:

Շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտի կարգավորման ու վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար ՊԵԿ–ում արդեն ուսումնասիրել են միջազգային փորձը, մշակել սեփական ստանդարտներ, որոնք առաջիկայում կներդրվեն այս ոլորտում. «Այս ստանդարտների հիման վրա մենք նաեւ հնարավորություն ենք ունենալու ստեղծել մոնիթորինգի կենտրոն, որը թվային վերահսկողություն իրականացնելու շատ լավ գործիք է լինելու։ Այսինքն` վիճակախաղերի ու շահումով խաղեր կազմակերպող բոլոր ընկերություններն իրենց տեղեկատվությունն ավտոմատ ուղարկելու են այս մոնիթորինգի կենտրոն, որտեղ այս ամենը վերահսկվելու է, ստանդարտացվելու է, եւ վերահսկելու ենք նախ ծառայությունների մատուցման որակը, ապա ֆինանսական հոսքերը` արդար հարկման եւ փողերի լվացման շրջանակներում»:

Մուրադյանի խոսքով, թեեւ ՊԵԿ-ն առայժմ հաշվետվությունները չի ստացել, բայց շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչների հետ բանավոր շփումներից տեղյակ են, որ կորոնավիրուսի հետեւանքով էականորեն ավելացել է հատկապես առցանց խաղերի շրջանառության ծավալները։

«Ինտերնետով են խաղադրույքներ կատարում, շահումով խաղեր խաղում։ Այսինքն` կա էական աճ։ Սա կարող ենք վստահ ասել»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1555 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից