Երևան
16 °C
ՀՀ իշխանություններին եւ անձամբ վարչապետին ուղղված ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը գնալով ավելի անկաշկանդ դրսեւորումներ են ստանում: Ընդդիմության առաջնորդները ազատորեն խոսում են ապստամբությունների մասին, ոմանք՝ վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու պատրաստակամություն հայտնում, իսկ փողոցներում թռուցիկներ են բաժանվում՝ «Վերացնել դավաճանին» գրությամբ:
Վարչապետն, իհարկե, իր ուղերձներից մեկում խոստովանել է՝ նոյեմբերի 10-ի հայտնի «փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարեւոր էր, կարծում եմ նաեւ ձեզ համար»։
Այն, ինչ տեղի է ունենում այդ հայտարարության ստորագրումից հետո, ամենեւին պայմանավորված չէ պարտությամբ՝ պնդում են վերլուծաբանները՝ ընդգծելով, որ նպատակը իշխանությունը բռնությամբ զավթելն է:
Սակայն մի բան է նման բան հայտարարելը՝ մեկ այլ բան՝ ապացուցելը: Իսկ ապացուցելու գործը, ինչպես հայտնի է, իրավապահ համակարգինն է: Ի՞նչ է արել իրավապահ համակարգը՝ վարչապետին ուղղված ֆիզիկական ոչնչացման կոչերից, նրան ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ հայտարարություններից հետո:
Այդպիսի հայտարարությունների համար ձերբակալվել, բայց շատ արագ դատարանների որոշմամբ ազատ են արձակվել շուրջ մեկ տասնյակ անձինք, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ նախկին պատգամավորՎահրամ Բաղդասարյանը , ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Թալինի ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը եւ այլոք:
Փաստն այն է, որ որեւէ մեկը մինչ այս պահը կալանավորված չէ նմանատիպ որեւէ գործով:
Կկայացնե՞ն դատարանները կալանավորելու որոշում 5 այն անձանց վերաբերյալ, որոնք երեկ են ձերբակալվել Հանրապետության հրապարակում «Հայահավաքից» հետո՝ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով, շուտով պարզ կդառնա:
Նրանք են՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, վրացահայ հասարակական քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։
Սպասվում է նաեւ դատարանի որոշումը Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի վերաբերյալ, ով նախօրեին բերման էր ենթարկվել Եռաբլուրից՝ Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու պատրաստակամություն հայտնելու վերաբերյալ հայտարարություններից հետո:
Եվ քանի դեռ համատարած բռնության քարոզի մեջ չկա որեւէ կալանավորված անձ՝ այդ քարոզին զուգահեռ հնչում են հարցեր՝ ո՞ւր է տանում այս ամենը:
Իրավիճակին երեկ անդրադարձել է նաեւ ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության եւ հակաօրիանական այլ գործողությունների։
Հայաստանը քաղաքակիրթ եւ իրավական երկիր է, որտեղ բռնությունը, ահաբեկչությունը եւ ագրեսիայի վտանգավոր դրսեւորումները չեն կարող լինել հարց լուծելու միջոց եւ նպատակ, հատկապես եթե դրանք ուղղված են պետության օրինական իշխանությունների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ֆիզիկական վերացման մասին մտքեր վերջերս հնչում են նաեւ հասարակական-քաղաքական գործիչների կողմից, որը սրում է իրավիճակը։
Բարկությունը, վիրավորանքը եւ ատելությունը չեն կարող արդարացնել նման պայքարի մեթոդները։ Հիշե՛ք մեր պետականության ողնաշարը ծռած հոկտեմբերի 27-ը եւ մի՛ խրախուսեք հանցագործություններ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը՝ կոչ անելով ակցիայի նախաձեռնողներին եւ թռուցիկ տարածողներին դադարեցնել բռնության քարոզչությունը։
«Եթե դուք այդպիսի նպատակ չեք հետապնդում, ուրեմն վերաձեւակերպեք ձեր կոչերը»,- ընդգծել է նա:
Ապստամբության, շենքեր գրավելու, իշխանություններին զոռով հեռացնելու մասին խոսում են 17 ուժերը՝ ի դեմս նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի: «Լուսավոր Հայաստանն», ինչպես հայտնի է, չի միացել այդ շարժմանը:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւս մտահոգված է՝ հետեւողականորեն փորձ է արվում հանրային-քաղաքական խոսույթ ներմուծել բռնությամբ, զենքով, իբր «ապստամբությամբ», ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով քաղաքական հարցեր լուծելու թույլատրելիության թեզը։
Ըստ նրա՝ նպատակը մեկն է՝ բթացնել հանրության զգոնությունը, հանրության շրջանում ձեւավորել ընկալում, որ բռնությունը ընդունելի, բնականոն միջոց է ներքաղաքական հարցեր լուծելու համար։ Այս առումով պատգամավորը նմանություն է տեսնում Հոկտեմբերի 27-ից առաջ հնչած կոչերի միջեւ.
«Այս հանցավոր գաղափարներն արդարացնելու համար հղում է արվում պատերազմում պարտությանը։ Այնինչ պարտությունն ընդամենը պատրվակ է։ Այս ամենը մենք լսել եւ տեսել ենք 90-ականներին՝ պատերազմում հաղթանակից հետո։ Այս ամենը մենք լսել եւ տեսել ենք մեզ հաղթանակ բերած սպարապետ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ հոկտեմբերի 27-ից առաջ։ Այն նույն սպարապետի, որն ընկավ ոչ թե մարտի դաշտում թուրքի փամփուշտից, այլ սպանվեց Հայաստանի քաղաքական թիվ մեկ հարթակում՝ խորհրդարանում՝ մի խումբ հայերի ձեռքով, որոնց իրենց ընդդիմություն կոչող պսևեւոքաղաքական խմբերի վարչապետի ներկայիս թեկնածուն կոչեց «մի խումբ ռոմանտիկներ»,- Վազգեն Մանուկյանին նկատի ունենալով ասաց պատգամավորը։
Ջուլհակյանը հասկանում է՝ Ազգային ժողովում քաղաքական ղեկավարության «գլխատմամբ» ուղեկցված ահաբեկչությունը կարող էր ռոմանտիկ թվալ մեկին, ով նախկինում հետընտրական պայքարի շրջանակներում փորձել էր ժողովրդից ստանալ ամբոխ, գազազեցնել նրան ու առաջնորդել Ազգային ժողովի շենքը գրոհելու:
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ ԱԺ-ի վրա հարձակումից հետո խուզարկել էին Մանուկյանի կուսակցության գրասենյակը, այնտեղ հայտնաբերել են հոդված, որում իշխանափոխության հասնելու քայլերից մեկը համարվել է հետեւյալը.
«Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով»:
«Շատ բան չի փոխվել»,- հոդվածի այդ հատվածը մեջբերելուց հետո ասում է Արուսյակ Ջուլհակյանը եւ շարունակում,- « Ահաբեկչությունը ռոմանտիզմի հետ նույնականացնող սույն գործիչն իր քաղաքական ռեինկառնացիայի ձախողված փորձերի առաջին իսկ օրից խոսում է գազազած ամբոխից, հոշոտելուց եւ զարմանում, որ ժողովուրդն այդպես էլ չի վերածվում ամբոխի, չի գազազում, եւ առավել եւս՝ հոշոտում»:
Հիշեցնենք, որ օրերս Արարատում բնակիչների հետ հանդիպմանը Արցախյան 44-օրյա պատերազմը նպատակաուղված պարտության տանելու, Շուշին հանձնելու, Արցախից ազատվելու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրելուց հետո Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. «Եթե իմ ասածների փաստերն ու մեկնաբանությունները ճիշտ են, Էդ ո՞նց ա, որ ամբողջ ժողովուրդը ոտքի չի կանգնում»: Ապա նաեւ ինքն էլ պատասխանեց. «Կկանգնեցնենք, կփոխենք, խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»:
Պատգամավորը եւս համամիտ է՝ անարձագանք եւ անպատիժ մնացած բռնության քարոզն է պատճառը, որ այսօր արդեն ականատես ենք լինում զենքով ֆիզիկական հաշվեհարդարի կոչերի եւ սպառնալիքների, ինչի մասին երեկ արդեն խոսում էր Վահան Բադասյանը:
Իսկ ինչո՞ւ է անարձագանք եւ անպատիժ մնացել բռնության քարոզը: Որպես իշխանական պատգամավոր, Ջուլհակյանը կարծում է, որ այդտեղ դատարանների թերացումը կա:
«Իհարկե իրավապահ մարմիններն իրենց անելիքն ունեն այդ հարցում, եւ բավական գովելի է, որ գոնե Բադասյանի դեպքում նրանք արագ գործեցին: Բայց խնդիրը կա դատաիրավական համակարգում, բազմիցս խոսել ենք այդ մասին, որ չենք կարողացել հասցնել այն լուծել: Եվ դա է պատճառը, որ ականատես ենք լինում դեպքերի, երբ ոչ միայն բռնության ակնհայտ կոչերը, այլեւ մահափորձի դեպքը, որ տեղի ունեցավ ԱԺ նախագահի հետ…մենք տեսանք, թե ինչպես իրենց դրսեւորեցին դատարանները: Նաեւ հիշում եք ԲԴԽ նախագահի հայտարարությունը, որը հետագայում իհարկե ասաց, որ բոլորովին այն նկատի չուներ, ինչ բոլորը հասկացել են: Այնպես որ խնդիրը ես տեսնում եմ դատական համակարգում, եւ այն խորքային լուծում պետք է ստանա: Իսկ մինչ այդ բոլորին կոչ եմ անում վերադառնալ քաղաքական երկխոսությունների դաշտ եւ չընտրել հանցավոր ճանապարհ, չխարխլել պետության հիմքերը»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը, որ իրենց մեղադրում են 3 տարում այդ խնդիրները չլուծելու մեջ՝ Ջուլհակյանը պատասխանեց, որ իրականում կոնկրետ ինքը 2 տարի է, ինչ պատգամավոր է, այդ ընթացքում դատական օրենսգրքի բարեփոխումների բավական մեծ փաթեթ են ընդունել, որը նախատեսում է երկարաժամկետ լուծումներ, վերաբերում է դատական համակարգի խորքային առողջացմանը՝ երկարաժամկետ գործընթացի միջոցով:
«Մենք նախընտրել ենք խնդիրը լուծել էսպես ասած բուժելով, քան վիրահատական միջամտություն անելով: Սահմանադրությունը մեզ խանգարում է վեթինգ անել եւ դա է պատճառը, որ մենք դա չենք արել: Բայց հիմա փորձում ենք այլ գործիքներով այդ հարցը լուծել: Մասնավորապես, փետրվարի 3-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկելու ենք Դատական օրենսգրքում փոփոխությունների կառավարության առաջարկը, որով մասնագիտացված դատարանների եւ մինչդատական վարույթի հետ կապված փոփոխություններ ենք ցանկանում ընդունել: Այն միջանկյալ լուծում կարող է տալ մեր խնդրին»,- ենթադրեց պատգամավորը:
Փայտանյութ տեղափոխած հաղարծինցիները փաստաթուղթ չեն ունեցել
Հոսանքազրկմամբ պայմանավորված տևական ժամանակով կդադարեցվի Արմավիրի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Քիշնևի օդանավակայանում մոտ հարյուր ուղևորի մասնակցությամբ սկանդալ է տեղի ունեցել
ԱՀ նախագահը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել
Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը
Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում
Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ
«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև
Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում
Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը
Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ
Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան
Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)
1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում
15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային
Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են
Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ
Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս
Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի
Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ
Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին
Գայանե Հակոբյանը գրառում է արել
Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ
Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում
Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
© 2023 Հայկական ժամանակ