Երևան
12 °C
«Այբ» կրթական հիմնադրամը դպրոցական զանգվածային մրցույթներն այս տարի կկազմակերպի նոր գործընկերոջ՝ «Թել-Սել» ընկերության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը։
Հունվարի 29-ին ՀԲԸՄ դահլիճում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով նոր մակարդակի են հասցվում կրթության ոլորտում արդյունավետ փոփոխություններ իրականացնելու համատեղ նպատակներն ու ձգտումը:
«Թել-Սել» ընկերությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնելու իրենց ջանքերը՝ նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, և կհամագործակցեն «Այբ»-ի «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» դպրոցական զանգվածային մրցույթների շրջանակում՝ հաշվի առելով և՛ մրցույթների հաջողված փորձը, և՛ սոցիալական բարձր պատասխանատվությունը:
«Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող զանգվածային դպրոցական մրցույթները միավորում են ավելի քան 250 000 երեխաների, ծնողների և ուսուցիչների՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և սփյուռքից: Մրցույթները երեխաներին օգնում են ստուգելու սեփական գիտելիքն ու տրամաբանությունը և ձգտելու ավելիին: Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ «Այբ»-ը որոշեց այդ մրցույթներն անցկացնել առցանց՝ այդպիսով ապահովելով բոլոր երեխաների հավասար մասնակցության հնարավորությունը և հանրակրթության ոլորտում առցանց հարթակների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառումը:
«Յուրաքանչյուր նոր համագործակցություն մեզ համար կրթության զարգացման կարևոր քայլ է: Այս պայմանագրի ստորագրմամբ մենք նոր շունչ կհաղորդենք սիրված դպրոցական մրցույթներին և կկարողանանք համատեղ ջանքերով ճիշտ ներդրում կատարել կրթության մեջ, որի զարգացումը չունի այլընտրանք, և որը մեր երեխաների ապագայի կայուն գրավականն է»,- նշել է «Այբ» հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:
«Որպես «Այբ»-ի դպրոցական մրցույթների բացառիկ ֆինտեխ գործընկերոջ՝ մեր նպատակն է բոլոր երեխաների համար ապահովել մրցույթներին առցանց գրանցվելու և մասնակցելու հասանելիություն՝ անկախ երեխաների գտնվելու վայրից: Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով այդ գործընթացը աշակերտների ծնողների համար կտևի վայրկյաններ` վերջ դնելով նախկին խնդիրներին: Որակյալ կրթությունը այն ճանապարհն է, որով մեր սերունդները պետք է քայլեն լավ ապագայի համար, և մենք պատրաստ ենք այդ ճանապարհն անցնել նրանց հետ»,- նշեց «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
«Ես երրորդ դասարանից մասնակցել եմ «Այբ»-ի դպրոցական երեք մրցույթներին էլ, հատկապես շատ էի սպասում «Կենգուրուին»: Մաթեմատիկան այն լեզուն է, որով կարող ես հասկանալ աշխարհը և ձևակերպել արդի խնդիրները, իսկ «Կենգուրուի» օգնությամբ սկսել եմ պատկերացնել իմ ապագա մասնագիտությունը հենց մաթեմատիկական ոլորտում՝ տվյալագիտության և ավիացիայի ուղղությամբ»,- նշել է «Կենգուրու» մրցույթի մասնակից Գրիգորի Արտազյանը:
«Այբ» կրթական հիմնադրամը և «Թել-Սել» ընկերությունը հավատում են, որ պատասխանատու գործընկերությամբ կարող են նպաստել մեր երկրում կրթության ոլորտի զարգացմանը և կրթության որակյալ շարունակականության ապահովմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT