Երևան
12 °C
Նավասարդ սրբազանը վաճառել է իր «Բենթլի» ավտոմեքենան եւ գումարը նվիրել կարիքավորներին: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ խոսելով երկրում ստեղծված վիճակի մեջ հոգեւորականների մեղքի բաժնի մասին եւ անդրադառնալով կոռուպցիոն բազմաթիվ երեւույթների մեջ նրանց անվան շրջանառությանը՝ Գարեգին Բ-ն ասաց.
«Յուրաքանչյուր անձի կարող է մեղադրանք ներկայացվել, պետք է այդ մեղադրանքները փաստվեն, պետք է այդ մեղադրանքները հաստատվեն, եւ այն ժամանակ կարելի է խոսել եւ քննադատել եւ պատասխանատվության կանչել, ընդհուպ՝ նաեւ եկեղեցուն, եկեղեցու ղեկավարությանը:
Երեւույթներ, այո՛: Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը, նա ստացել է նվեր, ինչ-որ ավտոմեքենա, «Բենթլի» ավտոմեքենա, եւ այդ «Բենթլի» ավտոմեքենան ինքը նվիրել է, հետագայում ինքը օտարել է, վաճառել է, գումարը նվիրել է կարիքավորներին: Եվ շահարկել նման երեւույթները, չեմ կարծում, որ ճիշտ է:
Ինչու անդրադարձ չի կատարվում այն մասին, որ եկեղեցականները այսօր կարիքավորի աստիճանում իրենց առաքելությունն են իրականացնում անտրտունջ կերպով: Ծանոթացեք մեր եկեղեցականների կյանքին եւ գործունեությանը, նրանց կենցաղին, նրանց վիճակին եւ կտեսնեք. թերեւս բարվոք վիճակում ապրող մեկ-երկու եկեղեցական կա, բայց դա բնորոշ չէ դառնալու ողջ եկեղեցականության համար»:
Խոսելով աշխարհիկ հաճույքներից եկեղեցականների օգտվելու մասին, պատասխանելով ոչ վայել օբյեկտներ նրանց այցերին՝ կաթողիկոսն ասաց. «Եթե այդ աշխարհիկ հաճույքները հարվածում են եկեղեցականին կամ եկեղեցու վարքին, ուրեմն դա արժանանում է համարժեք գնահատանքի եկեղեցու իշխանության կողմից, եկեղեցին վերաբերմունք է դրսեւորում եւ խիստ վերաբերունք:
Իսկ պարզ հաճույքներ, բնական է, որ պետք է եկեղեցականը գնա քեզ հետ սրճարան նստի, քեզ հետ զրուցի, քեզ հետ մտքերով կիսվի, քեզ աջակից, օգնական լինի իր խորհուրդներով, եթե դու հարցեր ունես, խնդիրներ ունես: Չպետք է դիտարկել սա որպես շեղում իր առաքելությունից, իր կոչումից, իր աստվածաշնչական պատվիրանների ու պատգամների հավատարմությունից: Եթե երեւույթներ են, որոնց մասին խոսեցի, դատապարտողը եւ խստագույնս պատասխանատվության կանչողը եկեղեցին է, եկեղեցու վերադաս մարմինը»:
Ի դեպ. դեռեւս 2013 թվականին մամուլում եղել է հրապարակում, ըստ որի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ամիսներ առաջ է վաճառել իր «Բենթլին»՝ այն նվեր ստանալուց հետո ձեռք բերած «Բենթլի Սամո» մականունից ազատվելու համար: Մեքենան վաճառելու տեղեկությունն, ընդ որում, հենց այդ ժամանակ հաստատել է թեմի մամուլի խոսնակը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Կճոյանը «Բենթլին» նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոս» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor
Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է
Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան
Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է
Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները
Գեղադիր համայնքում 62.88% արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
Շաղատում ևս ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Հայտնի են ևս մի քանի համայնքների արդյունքներ. ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ
Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է
Բայանդուր գյուղում ՔՊ-ն անմրցելի առաջատար է
ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները
Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%
Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները
ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները
Սյունիքի Բնունիս գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է
«Պատրա՞ստ եք». Ալեքսանյանը հրապարակել է Սիսիանի Ույծ գյուղի արդյունքները
Ախուրյան բնակավայրում ՔՊ-ն առաջատար է. հայտնի է արդյունքը
Եզդիական Շենկանի բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Հայտնի են Սյունիքի մարզի Ձորաստան և Սրաշեն գյուղի նախնական արդյունքները
Հաշվարկի ընթացքում հոսանքազրկման մասին կեղծ տեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայց կհարուցվի
Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. Հարությունյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 քաղաքացի
Վերին Խոտանան գյուղում ՔՊ-ն առաջատար է. Դանիելյան
Աշոցքի Հարթաշեն բնակավայրում քանի հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին
Եզդիական Արևուտ խոշորացված համայնքի Կանչ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում ժամը 18:00-ի դրությամբ
Ժամը 20։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ․ Պետրոսյան
«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»
Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները
Կրեմլի Storm 1516-ի բոտերի ցանցը կեղծիք է տարածում ՀՀ-ում քվեարկության մասին․ FIP
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը քաղաքացիներին ուղղորդել է ընտրել իր ուժին․ նա ձերբակալվել է
Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան
Մեծավանում խմած քաղաքացին ընտրատեղամասում հայհոյել է ներկաներին և ոստիկաններին. խուլիգանությունը կանխվել է
Իշխան Սաղաթելյանը կեղծիք է տարածել․ ՆԳՆ
«400 հազար քեզի, 400 ինձի, 50-ն էլ Ժենյային»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT