Երևան
12 °C
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն այսօր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների ընթացքին:
Ըստ դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ը, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում:
425 հաղորդումներից՝
186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:
Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
Անանուն հաղորդում ներկայացնելու am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում, որից 3-ը՝ այսօր:
Դատախազությունում ստացվող տվյալները պարբերաբար թարմացվում են:
ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հակակոռուպցիոն կոմիտե
2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 196 հաղորդման:
196 հաղորդումներից 1-ը ստացվել է այսօր, որով նախաձեռնվել է 1 քրեական վարույթ: Այդ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ:
Այդ թվում՝
1 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար,
2 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար:
Նշված 196 հաղորդումից՝
32-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Նշված հաղորդումներից 8-ը ստուգման նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին:
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված 1 հաղորդում ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
100-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
61-ով առկա տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
2 հաղորդում ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 100 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 485 դեպքերից՝
224-ը վերաբերել են ընտրակաշառք տալուն և դրան հանցակցելուն,
193-ը՝ ընտրակաշառք ստանալուն և դրան հանցակցելուն,
6-ը՝ ընտրակաշառքի միջնորդությանը,
38-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն և դրան հանցակցելուն,
15-ը՝ անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելուն և դրան հանցակցելուն, նշված հանցագործության նախապատրաստությանը և փորձին,
9-ը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն և դրան հանցակցելուն։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 227 անձի նկատմամբ:
Այդ թվում՝
97 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար,
109 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար,
15 անձի նկատմամբ՝ բարեգործության արգելքը խախտելու համար,
6 անձի նկատմամբ՝ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կամ ընտրության իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու համար:
Մեղադրյալներից 44-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 21-ի նկատմամբ տնային կալանքը:
9 քրեական վարույթ 33 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:
Քննչական կոմիտե
2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Քննչական կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 229 հաղորդման:
229 հաղորդումներից 129-ը ստացվել է այսօր:
Նշված 129 հաղորդումից՝
24-ն ուղարկվել են քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
92-ով կատարվում են ստուգողական գործողություններ,
3-ով կատարվել են ստուգողական գործողություններ, որի արդյունքում ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնվել են անհետևանք, քանի որ ստուգմամբ փաստվել է հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայություն,
10-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 10 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 10 դեպքից՝
3-ը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն,
2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն,
5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
2026 թվականի փետրվարի 7-ից մինչև այսօր՝ ժամը 18:00-ը ստացված 229 հաղորդումից՝
31-ն ուղարկվել են քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, դրանցից 1-ով վարույթ չի նախաձեռնվել, սակայն հսկող դատախազը հանձնարարել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախաձեռնել քրեական վարույթ:
3-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
3-ով քննիչի կամ դատախազի նախաձեռնությամբ ուղարկվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգման:
14-ով կատարվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում 11-ով ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնվել են անհետևանք, քանի որ ստուգմամբ փաստվել է հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայություն, 1-ով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:
92-ով կատարվում են ստուգողական գործողություններ,
86-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 86 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 104 դեպքից՝
1-ը վերաբերել է ֆիզիկական ներգործությանը,
2-ը՝ հոգեկան ներգործությանը,
2-ը՝ խուլիգանությանը,
11-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն,
32-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն,
45-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելուն,
1-ը ընտրակաշառք ստանալուն,
1-ը ՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ փողերի լվացմանը
3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն,
5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 73 անձի նկատմամբ:
Այդ թվում՝
14 անձի նկատմամբ՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար,
1 անձի նկատմամբ՝ խուլիգանության համար,
3 անձի նկատմամբ՝ շանտաժի միջոցով հավաքին մասնակցել հարկադրելու համար,
2 անձի նկատմամբ՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար,
8 անձի նկատմամբ՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և շահագրգռելը կազմակերպելու համար,
44 անձի նկատմամբ՝ փողերի լվացման, հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար,
1 անձի նկատմամբ՝ կաշառք տալու համար:
73 մեղադրյալներից 57-ի նկատմամբ կիրառվել են հետևյալ խափանման միջոցները՝
կալանք՝ 12-ի նկատմամբ,
տնային կալանք՝ 11-ի նկատմամբ, որից 1-ի նկատմամբ նաև վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ նաև գրավ, բացակայելու արգելք, պաշտոնավարման կասեցում, 1-ի նկատմամբ նաև գրավ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,
վարչական հսկողություն՝ 5-ի նկատմամբ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,
գրավ՝ 1-ի նկատմամբ, 1-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,
բացակայելու արգելք՝ 27-ի նկատմամբ,
դաստիարակչական հսկողություն՝ 1-ի նկատմամբ, 1-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք:
1 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաձեռնված 86 վարույթներից՝
5-ով քրեական վարույթի նյութերը 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել են իրավասու դատարան, որից՝ 1-ը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 4-ը՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով:
10 քրեական վարույթ կարճվել է ՝ 8-ը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-ը՝ 3-րդ կետով նախատեսված հիմքով, այդ թվում՝ 10-ն էլ նախաձեռնված են եղել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով:
ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները
Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%
Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները
ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները
Սյունիքի Բնունիս գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է
«Պատրա՞ստ եք». Ալեքսանյանը հրապարակել է Սիսիանի Ույծ գյուղի արդյունքները
Ախուրյան բնակավայրում ՔՊ-ն առաջատար է. հայտնի է արդյունքը
Եզդիական Շենկանի բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Հայտնի են Սյունիքի մարզի Ձորաստան և Սրաշեն գյուղի նախնական արդյունքները
Հաշվարկի ընթացքում հոսանքազրկման մասին կեղծ տեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայց կհարուցվի
Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. Հարությունյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 քաղաքացի
Վերին Խոտանան գյուղում ՔՊ-ն առաջատար է. Դանիելյան
Աշոցքի Հարթաշեն բնակավայրում քանի հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին
Եզդիական Արևուտ խոշորացված համայնքի Կանչ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում ժամը 18:00-ի դրությամբ
Ժամը 20։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ․ Պետրոսյան
«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»
Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները
Կրեմլի Storm 1516-ի բոտերի ցանցը կեղծիք է տարածում ՀՀ-ում քվեարկության մասին․ FIP
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը քաղաքացիներին ուղղորդել է ընտրել իր ուժին․ նա ձերբակալվել է
Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան
Մեծավանում խմած քաղաքացին ընտրատեղամասում հայհոյել է ներկաներին և ոստիկաններին. խուլիգանությունը կանխվել է
Իշխան Սաղաթելյանը կեղծիք է տարածել․ ՆԳՆ
«400 հազար քեզի, 400 ինձի, 50-ն էլ Ժենյային»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող․ ԿԸՀ
«Լավ, անհարմարա, աղչի». Ծառուկյանը՝ լրագրողին
Պետրոսյանը վստահեցնում է՝ կչեզոքացնեն հիբրիդային միջամտությունները՝ կապված հնարավոր հոսանքազրկումների հետ
Ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է 57 ահազանգ, ձերբակալվել է 14 անձ, 198 տեղեկություն ստուգվում է․ ՆԳՆ
Շատ լավ ենք գնահատում ընթացքը. ահազանգերի մեծ մասը փաստահեն չէ, որոշ ԶԼՄ-ներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում
Գորիսի զինվորականների մասին «Իշխանություն» լրատվականի տարածած տեղեկությունը բացարձակ սուտ է
Ժամը 17։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Աբովյանում համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցածներին․ նա ձերբակալվել է
Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ․ կա 4 զոհ, տուժած
117 քրվարույթ՝ 2026-ի ապրիլից հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ
Ինչ բնույթի և քանի հեռախոսազանգ է ստացել ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը ժամը 15։00-ի դրությամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT