Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խաչքավորի թեման այն առիթն էր, որ կրկին բորբոքեց, պայմանականորեն ասած՝ հավատացյալ քրիստոնյաների ու աթեիստների միջեւ առճակատումը Հայաստանում:
Բարեբախտաբար, այդ առճակատման մարտադաշտն առայժմ սոցիալական ցանցերն են: Բայց հաշվի առնելով, թե որքան թեժ են քարկոծում երկու կողմերը միմյանց, ամենեւին չի կարելի բացառել, որ հետագայում հակամարտությունն այլ դրսեւորումներ էլ ստանա:
Ուրեմն ո՞րն է խնդիրը: Թվում է, թե երկու կողմերն էլ կարող են ունենալ իրենց կարծիքը եւ այն չհակադրել մյուսների կարծիքին: Մինչեւ վերջին տարիները իրավիճակը հենց այդպիսին էր: Ի՞նչ փոխվեց: Թերեւս, այստեղ գործ ունենք բնության հայտնի օրենքի հետ՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն: Եթե փորձենք վերլուծել այդ հակամարտության ժամանակագրությունը, ապա թերեւս կհամոզվենք, որ փոխադարձ անհանդուրժողականությունը սկիզբ առավ այն պահից, երբ հանրային կյանքում եկեղեցու դերակատարումը, պայմանականորեն ասած, սկսեց պարտադրվել պետության կողմից: Դրա վառ դրսեւորումներից էր մեռելոցները ոչ աշխատանքային օրեր հայտարարելը:
Առանց այդ էլ հանրության որոշակի ու բավականին լայն շրջանակներում եկեղեցու նկատմամբ արդեն սաղմնավորվում էր մի տեսակ անբարյացկամություն, որը պայմանավորված էր եկեղեցական վերնախավի որոշ ներկայացուցիչների պահվածքով, ներքաղաքական զարգացումների նկատմամբ նրանց խիստ կողմնակալ դիրքորոշմամբ: Նման վերաբերմունքն ավելի էր խորանում եկեղեցու բացարձակ անթափանցությունը, հանրային վերահսկողության իսպառ բացակայությունը այդ կառույցի ֆինանսական միջոցների գոյացման եւ տնօրինման առումով: Իսկ եկեղեցական բարձրաստիճան սպասավորների առանձին ներկայացուցիչների ցոփ կենսակերպը միայն խթանում էր անբարյացակամությունը:
Ընդ որում եկեղեցու նկատմամբ, այսպես ասենք՝ ոչ այնքան դրական վերաբերմունք ձեւավորվում է ոչ միայն աթեիստների, այլեւ նույնիսկ նրանց մոտ, որոնք իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, չեն ժխտում Աստծո գոյությունը...
Ուշագրավն այն է, որ աթեիստները Հայաստանում ստրուկտուրիզացված չեն, որեւէ կազմակերպության մեջ ներառված չեն, կոնկրետ ու հետեւողական գործունեություն չեն վարում, ձեւակերպված նպատակներ չունեն: Պարզապես մերթ ընդ մերթ, որեւէ առիթի դեպքում արտահայտում են իրենց կարծիքը, երբեմն նաեւ չափազանց սուր ու վիրավորական տոնով ու ձեւակերպումներով: Մյուս կողմում կանգնած է եկեղեցին իր հզոր կառույցներով, ֆինանսական միջոցներով, գույքային կարողություններով, պետական մակարդակի աջակցությամբ...: Թվում է՝ ուժերը խիստ անհավասար են, եւ եկեղեցին նույնիսկ պետք է չնկատեր, կամ առնվազն չնկատելու տար «աթեիստներին»: Բայց արի ու տես, որ եկեղեցու սպասավորների արձագանքը երբեմն ավելի սուր ու վիրավորական է, գրեթե հայհոյախառն:
Ուրեմն ո՞րն է դրա պատճառը: Թերեւս, եկեղեցին որոշակիորեն մտահոգված է իր ազդեցության կորստի հեռանկարներով: Իսկ այն, որ այդ ազդեցությունը գնալով նվազում է, պարզապես ակնհայտ է: Եվ եկեղեցին այդ ազդեցության նվազումը փորձում է կանխել պետության միջոցով՝ պետական լծակներով իրեն հանրությանը պարտադրելով: Մինչդեռ պարզ տրամաբանությունը հուշում է, որ գրեթե միջնադարյան ստանդարտներով գործող մեր եկեղեցին պետք է փորձի արմատապես բարեփոխվել, պատկերավոր ասած՝ դառնա ժամանակակից, բաց, թափանցիկ, հանրության վերահսկողության ներքո գործող կառույց: Կառույց, որը ոչ թե պետք է իրեն պարտադրի հանրությանը, այլ գրավիչ լինի նրա համար, ձգի դեպի իրեն: Կառույց, որը չպետք է ֆինանսական եւ գույքային կարողությունների մեծացումը դիտարկի որպես ազդեցության լծակների հզորացում: Քանի դեռ եկեղեցին իր դերը 21-րդ դարում տեսնում է դրա մեջ, ակամայից խթանելու է «աթեիզմը»: Բնության օրենքներից է՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն:
Հ.Գ. Կրոնի ազդեցության նվազումը որակապես զարգացող հասարակություններում բնական գործընթաց է: Ըստ որոշ տեսությունների, եթե որեւէ հասարակությունում կրոնի ազդեցությունը գնալով մեծանում է, ուրեմն տվյալ հասարակությունը որակական առումով հետընթաց է ապրում կամ առնվազն չի զարգանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան
ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան
Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն
Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա
ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են
Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան
Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ
Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ
Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին
Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին
Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից
Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը
Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը
Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է
Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն
Եթե չեմ սխալվում՝ Lyoka, արի տես, թե Հայաստանն ինչպես է իբր ասում՝ արտագաղթիր․ Սիմոնյանը ղարաբաղցի օգտատիրոջը
Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
Ես Գրիգորյանին ըսել եմ ընտրող են, շատվոր են․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել ԲՀԿ-ից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT