Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Արագածատոնի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով մերժելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Սահակյանի պաշտպան Կարեն Եսայանը:
Սահակյանը, հիշեցնենք մեղադրվում է խարդախության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքում Սահակյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ այն անհիմն է որակում:
Ըստ ԱԱԾ-ի՝ այսօր տարածած հաղոդագրության՝ ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։
Նշենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը արդեն մեկ անգամ դատապարտվել է իր պաշտոնավարման օրոք կատարած չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Հանցագործությունը բացահայտվել էր 2019 թվականին. Սարգիս Սահակյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանի դատավճռով՝Սարգիս Սահակյանը մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես պատիժ էր նշանակվել տուգանք՝ 800 հազ դրամի չափով, սակայն միևնույն ժամանակ դատարանը կիրառել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումը եւ նրան ազատել պատժի կրումից, այսինքն՝ 800 հազ. դրամ տուգանքը վճարելուց։
Մասնավորապես ըստ մեղադրանքի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում՝ էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։
Նախկին մարզպետի եւ նրա եղբոր՝ Նաիրի Սահակյանի անունը պարբերաբար հայտնվել է մամուլում: Դեռեւս մի քանի տարի առաջ «Հետքը» գրել էր, որ Նաիրի Սահակյանը օգտվելով մարզպետ եղբոր դիրքից, Արագածոտնում իրականացնում էր դպրոցաշինական և այլ խոշոր ծրագրեր: Ավելին, մարզպետարանը տարիներ շարունակ խոշոր պայմանագրերը կնքել է հենց «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ: Որոշ դեպքերում հենց Սարգիս Սահակյանն է եղբոր հետ կնքել պետական գնման պայմանագրերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT