Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանին և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին: Հյուրերը նախարարին են ներկայացրել իրականացվող ծրագրերը, ապագա պլանները և պատրաստակամություն հայտնել ներգրավվել նախարարության կրթական ծրագրերում և նոր նախաձեռնություններում:
Նախարարն իր հերթին նշել է, որ 2020 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումներ ունեն․ ավելացել է ոլորտի աշխատակիցների թիվը, աճել է շրջանառությունը։
ԲՏԱ նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Հ․ Արշակյանը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունեն Պոլիտեխնիկի հետ կապված։
Միության գործադիր տնօրեն Է․ Մուսայելյանը նշել է, որ իրենք ծրագրում են Stаrt Up շարժում սկսել։ «Մասնավոր հատվածի որոշ խնդիրներ փորձելու ենք լուծել համալսարանականների օգնությամբ։ Նոր ծրագրով նախատեսում ենք ձեռներեցության հմտություններ սովորեցնել, համատեղ աշխատանքի տարածք տրամադրել ուսանողներին»,- մասնավորեցրել է Է․ Մուսայելյանը։
Հ․ Արշակյանը կարևորել է նմանատիպ ծրագրերի իրագործումը նաև մարզերում։ Նշել, որ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել, կեսը՝ մարզերից։ «Հիմա անհրաժեշտ է շարունակական ծրագրերի օգնությամբ նպաստել, որ այդ ծրագրերի շրջանավարտները հենց տեղում՝ իրենց բնակավայրերում, թիմեր ձևավորեն, ընկերություններ ստեղծեն և մարզերը զարգացնեն: Այս բոլոր նախաձեռնություններում խրախուսվում է մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը»,- ասել է նախարարը։
Նման ծրագրերի իրականացման առաջնային կարիք կա Կապանում, նաև՝ Արցախում։ Առաջիկայում նախարարը պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT