Երևան
12 °C
2020 թվականի արդյունքներով 1000 խոշոր հարկատուները վճարել են մեր երկրի ամբողջ եկամտի 71.3 տոկոսը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։
Նշենք, որ երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
2020-ի 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ։
- Պարո՛ն Մաշադյան, հազար խոշոր հարկատուների 2020-ի ցանկը ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ տարին ճգնաժամային էր։
- 2020 թ. արդյունքներով առաջին խոշոր 10 հարկ վճարողներից 9-ը 2019-ին ընդգրկված են եղել առաջին տասնյակի մեջ։ Այստեղ միայն մի փոփոխություն ունենք՝ «ՄՏՍ-Հայաստան» կազմակերպությունը 2019-ին զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ 2020-ին հայտնվել է առաջին տասնյակում։ Իսկ 2019-ի առաջին տասնյակում հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2020-ին հայտնվել է 11-րդ հորիզոնականում։ Քանի որ մեր երկրում իրավիճակի փոփոխություն տեղի ունեցավ՝ կապված կորոնավիրուսի, հետագայում նաեւ պատերազմի հետ, բոլոր հարկ վճարողներն ունեցան խնդիրներ։ Բացարձակ շեղումներ չենք ունեցել։ 1000 խոշոր հարկ վճարողները 2019-ին վճարել էին 1 տրլն 61 մլրդ դրամ, որը կազմում էր երկրի ամբողջ եկամուտների 72.5 տոկոսը։ 2020 թ. արդյունքներով 1000 խոշոր հարկատուները վճարել են մեր երկրի ամբողջ եկամտի 71.3 տոկոսը։ Եթե նկատում եք, այստեղ ունենք ընդամենը 0.8 տոկոսի շեղում։
- Առաջին տասնյակում որոշ դեպքերում նկատվում է հարկերի վճարման մեծ աճ, որոշ դեպքերում՝ մեծ անկում. ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
- Հարկ վճարողը, ասենք, 2020 թ. ընթացքում երբ անում է իր վճարումները տարբեր հարկատեսակների գծով, դա չի վերաբերում միայն 2020 թ. իր տնտեսական գործունեությանը։ Դա վերաբերում է նաեւ 2019 թ. արդյունքներով առաջացած շահութահարկի գծով պարտավորությունների վճարմանը։
Որպեսզի ավելի պատկերավոր լինի, մի օրինակի վրա բացատրեմ։ Ասենք, կազմակերպությունը, որ 2018 թ. ունեցել է 10 մլն դրամ շահութահարկ, 2019-ին վճարել է կանխավճարներ 8 մլն դրամ։ Երբ, օրինակ, 2019-ին տարին փակում է 11 մլն դրամ շահութահարկով, վճարման ենթակա գումարը դառնում է 11 մլն դրամից հանած 8 մլն դրամը։ Այսինքն՝ մնաց 3 մլն դրամ, չնայած իր շահութահարկը 11 մլն էր։ Սա պայմանավորված է շահութահարկից եւ դրանից բխող կանխավճարների հաշվարկմամբ եւ վճարմամբ, այսինքն՝ վարքագծի փոփոխություն չկա կազմակերպության մոտ։
- Հարկային վճարումների միտումն ինչպիսի՞ն է:
- Ես եւս մեկ անգամ փաստում եմ, որ տարեցտարի մեր հարկ վճարողների հարկային կարգապահությունն ավելի է բարելավվում, եւ այս առումով, իհարկե, մենք ունենք դրական միտումներ։
- 2021-ին հնարավոր կլինի՞ վերադառնալ 2019-ի հարկային եկամուտների մակարդակին։
- ՀՀ պետբյուջեի մասին օրենքով կանխատեսում ենք, որ 2021-ի հարկային եկամուտները պետք է մոտենան 2019-ի հարկային եկամուտներին։ Բայց ամեն ինչ կախված է տնտեսական ակտիվությունից եւ այլ գործոններից, դրա համար դեռ շատ վաղ է գնահատական տալ, թե 2021-ը ինչպիսի ցուցանիշներով կամփոփենք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT