Երևան
12 °C
Լուսանկարում՝ Ղուկաս Ուլիխանյանը
2017 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար թոշակառուին ընտրակաշառք տալու համար մեղադրվող Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցը դատապարտվել է տուգանքի:
Խոսքը Արտուր Բաբայանի մասին է, որը դատավճռով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Բաբայանը դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
Նշենք, որ ընտրակաշառքի դեպքը բացահայտվել է 2019 թվականին, որը քննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Արտուր Բաբայանը 2017թ.-ին զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, իսկ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը ՀՀԿ ցուցակով առաջադրված է եղել պատգամավորի թեկնածու: Խոսքը ՀՀԿ ցուցակի 75-րդ համարով առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի մասին է, որն այժմ «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Ըստ մեղադրանքի՝ թոշակառու կինը գրավոր դիմել է վարչական շրջանի ղեկավարին՝ պետական պատվերի շրջանակներում աչքի վիրահատություն իրականացնելու համար: Բաբայանը հանդիպել է թոշակառու կնոջը և ասել, որը վիրահատությունը կիրականացվի, եթե կինը և ընտանիքի անդամները քվեարկեն Ղուկաս Ուլիխանյանի օգտին: Կինը համաձայնել է առաջարկած պայմանին եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտանիքի հետ քվեարկել Ղուկաս Ուլիխանյանի օգտին: Թեև թեկնածուն բավարար ձայներ չստանալու պատճառով չի անցնում խորհրդարան, սակայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կնոջ վիրահատությունը իրականացվում է: Ըստ ՀՔԾ-ի՝ պետական միջոցներից վիրահատության համար հիվանդանոցին է փոխանցվել 77.200 ՀՀ դրամ:
Բաբայանի դեմ հաղորդում է ներկայացրել, սակայն, ոչ թե վիրահատության ենթարկված կինը, այլ երրորդ անձ, որը ելումուտ է ունեցել վարչական շրջանի տարածք: Վերջինս նախաքննական մարմնին հայտնել է, որ պատահաբար գտել է տեսաձայնագրություններ, որտեղ երևում է Բաբայանի և կնոջ խոսակցությունը, բացի այդ՝ ձայնագրություններում երևում է Բաբայանի և ևս երկու անձի նույնաբովանդակ խոսակցություն: Թոշակառու կինը հրավիրվել է ոստիկանություն, ընունել իր մեղքը և զղջացել: Նախաքննության ընթացքում ենթադրյալ կաշառք ստացած անձի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել:
Նախաքննության ընթացքում Բաբայանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն դատարանում փոխել է դիրքորոշումը՝ ընդունել մեղադրանքը եւ արագացված դատաքննություն պահանջել: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․1 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունի, եթե համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին։
Արտուր Բաբայանի պաշտպան Կարինե Խաչատրյանից այսօր հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ Բաբայանը փոխեց մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշումը: Ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ դատավարության մասնակիցի իրավունքն է գործի քննության ցանկացած փուլում փոխել իր դիրքորոշումը: Պաշտպանը, սակայն, չպատասխանեց գործի հանգամաքներին վերաբերող այլ հարցերի: Նշենք, որ դատաքննության ընթացքում որպես վկա ցուցմունք է տվել նաեւ նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը, բայց թե ինչ է նշել, պաշտպանը կրկին չպատասխանեց: Հայտնի չէ նաեւ, թե պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը գործով ինչ կարգավիճակ է ունեցել:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն արդեն բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքը ներկայացրել է մեղադրող դատախազը եւ խնդրել մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը և Բաբայանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով համաչափ պատիժ: Դատական տեղեկատավական համակարգից տեղեկացանք, որ բողոքն արդեն վարույթ է ընդունվել. այն կնախագահի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Հայկական ժամանակին հայտնեց, որ բողոքի ներկայացումը հիմնավորվել է նրանով, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ տուգանք նշանակելու որոշումը կայացնելիս հաշվի չի առել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով արտահայտված այն հստակ դիրքորոշումը, որ նման հանցագործության կատարմամբ խախտվել են ընտրությունների ժամանակ քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Այսինքն խորհրդականի խոսքով՝ դատախազությունը գտնում է, որ դատարանը պատշաճ կերպով հաշվի չի առել կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, մասնավորապես այն, որ ամբաստանյալի կողմից կատարված հանցանքը վնաս է պատճառում սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ:
Աննա Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT