Ահա թե ինչ է լինում, երբ... Բագրատյանի հանձնաժողովը խիստ քննադատվեց, նա մեղքը գցեց Անանյանի վրա, Անանյանն էլ, թե՝ սուտ է

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է: Երեկ խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն արեց իշխող «Իմ քայլը» խմբակցության եւ միեւնույն ժամանակ այդ հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը:

Նրա այդ կարծիքը կիսում էին խմբակցության այլ պատգամավորներ եւս. Գեւորգ Պապոյանն այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքի մասին խոսելիս անգամ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմից հատված հիշեց:

Բայց նախ՝ այն մասին, թե ինչո՞ւ եւ երբ ստեղծվեց հանձնաժողովը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պնդմամբ եւ նախաձեռնությամբ 2019-ի սեպտեմբերին ձեւավորված այս հանձնաժողովի նպատակն ի սկզբանե մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի առնչությամբ գործադիրի ներկայացրած ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը ստուգելն էր։ Օրենքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին նաեւ իշխող խմբակցության պատգամավորներ, սակայն որեւէ աղմկոտ բացահայտում այս մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ հայտնի չդարձավ:

Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը, որ այն ժամանակ դեռ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր (ավելի ուշ դուրս եկավ խմբակցությունից)՝ պնդում էր, որ մի շարք բողոքներ են լսում` Թեղուտի, Ախթալայի հանքավայրերի առնչությամբ, ու դրանց գումարվել են Ամուլսարի հետ կապված խնդիրները, ուստի անհրաժեշտ է հանրային հնչեղության հարցերում ձեռքները ծալած նստելու փոխարեն քննիչ հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել այդ ամենը: Ակնարկներ էին հնչում, որ մեծ կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվելու:

Իսկ ահա երեկ նույն Բագրատյանը, ԱԺ ամբիոնի մոտ ամփոփելով հանձնաժողովի աշխատանքները, շարունակ արդարանում էր, որ իրենց այս կամ այն աշխատանքը չի հաջողել այս կամ այն գերատեսչության մեղքով:

Բագրատյանն անգամ նշեց, որ մի քանի անգամ հանձնաժողովի նիստերին հրավիրել են ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանին, բայց նա այդպես էլ ոչ մի նիստի չի ներկայացել։ Իսկ հանձնաժողովի կատարած հարցումներին ի պատասխան, ըստ նրա, ՊԵԿ-ը ուղարկել է մաքսային սահմանը հատած ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի բացվածքը այդպես էլ չի պարզաբանվել ՊԵԿ-ի կողմից:

Քննադատություններ, ձախողում

Զեկույցի հրապարակումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, ընթերցելով դրա մի հատված՝ հայտարարեց.

«Գրված է՝ կազմակերպել վիդեոկոնֆերանս, նախարարության հետ աշխատանք, կրթական եւ իրազեկման միջոցառումներ, նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, մշակել կարգավորման մեխանիզմ... Այսինքն բոլորը ապագա են, մի բան, որ կոնկրետ արված է ձեր առաջարկների փաթեթում, չենք նկատում»:

Խոսելով զեկույցում տեղ գտած գնահատականի մասին, ըստ որի՝ հանքարդյունաբերական հանձնաժողովների ներկայացրած հաշվետվությունները արժանահավատ չեն՝ Մանուկյանը հավելեց, որ նման պնդում անելու համար առնվազն այդ հաշվետվություններին վերաբերող ֆինանսական աուդիտը պետք է խեղաթյուրող որեւէ փաստարկ գտներ:

«Էն, որ ոլորտը թափանցիկ չի, հաշվետվողական չի, դա գնահատական է, բայց երբ որ ասում ենք՝ ֆինանսական հաշվետվությունները արժանահավատ չեն, դա նշանակում է, որ պետք է հիմնավորենք: 16 էջանոց զեկույցում այդ հիմնավորումը չեմ գտնում»,- ասաց Մանուկյանը եւ հավելեց, որ այդ զեկույցում հանքարդյունաբերություն բառը կարելի է փոխել այլ բառերով, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիա, շախմատի բնագավառ եւ ոչինչ չի փոխվի:

Պատգամավորն ակնկալում էր ավելի ցայտուն արդյունք տեսնել, կամ գոնե օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտար ոլորտի խնդիրները կարգավորելու: 

«Այն, ինչ պահանջում եք որ աշխատանքը լինի, կարող եմ ներկայացնել 5000 էջի սահմանում, ամբողջ նստաշրջանի ընթացքում դրանով զբաղվեք...Դուք ասում եք՝ ինչո՞վ է երեւում արժանահավատ չի. եթե դրա նախորդ պարբերությունը նայեք, կտեսնեք, որ նախորդ պարբերությունում ասվում է, որ որեւէ ընկերություն նշվածներից շահութահարկ չի վճարել, սա պետք է հիմք հանդիսանա ձեզ համար՝ որպես տնտեսագետի, որովհետեւ որեւէ ընկերություն չի կարող տարիներ շարունակ աշխատել առանց շահույթի: Առնվազն նոնսենս է»,- պարզաբանեց նա:

Հանձնաժողովի աշխատանքում նկատելով հետեւողականության պակաս՝ իր հերթին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ասաց. «Նրանք, ովքեր այդ տվյալները ձեզ չէին ներկայացնում, հավանաբար դուք պիտի գնայիք, չներկայացնողներին ուղղակի պարտադրեիք, որպեսզի ձեզ անհրաժեշտ տեղեկությունները ձեզ տրամադրվեր»։

Նրա համոզմամբ՝ եթե մամուլը աշխատեր այդ հանձնաժողովի հետ այնպես, ինչպես Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ է աշխատում, ավելի հեշտ կլիներ «բերման ենթարկել» նրանց, ովքեր պարտավոր էին տեղեկություններ տրամադրել։

«Հասկանալի է, որ ահռելի շահեր կան այդտեղ, այդ շահերը տնտեսական են, դրանք ունեն քաղաքական բնույթ՝ նաեւ նախկին իշխանությունների հետ կապված, դրանց սեփականատերերի մեծ մասը կոնկրետ մեր երկրին մեծ վնաս հասցրած հայտնի քաղաքական շրջանակներ են, եւ դուք պիտի իմանայիք, որ այսպիսի հարցեր առաջ են գալու»,- ասաց Բաբաջանյանը։

Բագրատյանն արձագանքեց. «Մասնավորապես դուք ասում եք՝ Ապրիլյանին հրավիրեցին, եկան. Ապրիլյանը հրավիրեց, պահանջեց, բայց Խաչատուրովը չեկավ, չեմ կարծում՝ որեւէ մեկը կարողացավ ստիպել, որ գա։ Մեր դեպքում եթե Անանյանը չեկավ, ի՞նչ կարող էի անել։ Խնդրել եմ իմ գործընկեր Բաբկեն Թունյանին եւ Վարազդատ Կարապետյանին, քանի որ Անանյանը ձեր կազմած կառավարության անդամ է, խնդրում եմ դուք ասեք, որ գա։ 10-15 անգամ զանգահարել եմ, նիստի ժամանակ հատուկ մոտեցել եմ, խնդրել եմ, որ մասնակցի, ոչ մի անգամ չի ասել՝ չէ, բայց չի եկել։ Հիմա ես չունեմ այլ լծակ նրան ստիպելու»։

«Դավիթ Անանյանն էլ չգիտեմ քանի գլխանի է եղել, որ այդքան ժամանակ չի եկել ձեր հանձնաժողովի նիստերին»,- արձագանքեց Բաբաջանյանը:

Անանյանի անվան շոշափումն այսպիսով չավարտվեց. Պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք եղել են առերեւույթ հանցագործության տարրեր, որոնցով հանձնաժողովը դիմել է դատախազությանը կամ այլ իրավապահ մարմնի:

«Մենք երբ որ ստացանք տեղեկություն, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2500 ջահ է ներկրել, մեզ համար անհասկանալի էր՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող  ընկերությունը՝ ինչու պետք է 2500 ջահ ներկրի, մենք գրությամբ դիմեցինք մեր ՊԵԿ-ին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ստացե՞լ են այդ 2500 ջահը եւ արդյոք նրանց փաստաթղթերում հստակ նշվա՞ծ են գները»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ը հստակ տվյալ չի ներկայացրել՝ պատճառաբանելով, որ հավաքված ջահ չեն տեսել:

Անանյան. Սուտ է ասում

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը մեր զրույցում ասաց, որ ոչ մի տեղ չի հրավիրվել. «Որեւէ մեկը Ազգային ժողովից, որեւէ պատգամավոր գրավոր, բանավոր, հեռախոսով կամ որեւէ կերպ ինձ որեւէ նիստի կամ ինչ-որ հանձնաժողովի աշխատանքի մասնակցելու չի հրավիրել: Ես մամուլից եմ տեղեկացել, որ ինչ-որ մեկը, ինչ-որ խմբակցություն ինձ ինչ-որ տեղ է հրավիրել, ես չեմ գնացել»:

Մեր դիտարկմանը, որ Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 10-15 անգամ զանգել է իրեն, հետո ԱԺ-ում մոտեցել հրավիրել, հետո «Իմ քայլի» պատգամավորների միջոցով հրավիրել, Անանյանը արձագանքեց.  «Եթե Բագրատյանն ասում է, որ ինքը 10-15 անգամ զանգել է ինձ՝ գրեք, որ Բագրատյանը սուտ է խոսում: Եթե ինչ-որ մարդիկ 8-9 ամիս չպաշտոնավարող անձի անունը տալիս են՝ մտածելով, որ իրենք, իրենց անձը դրանից մի քիչ կշիռ կհավաքի, դա իրենց նեղ անձնական շահն է»:

Ձախողում

«Ես ինքս պարոն Անանյանին չեմ խնդրել, որ գա, որովհետեւ ինձ նախ եւ առաջ ավելի շատ հետաքրքրում էր լսել ոչ թե ՊԵԿ-ին, այլ, օրինակ, էդտեղ ընդգրկված որոշ հանքարդյունաբերական ընկերությունների տնօրեններին»,- իր ելությում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, թե իրեն հետաքրքիր էր իմանալ՝ եթե խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, որը վնասով է աշխատում, բայց տարեկան մի քանի միլիարդ դրամ գումար է ուղղում բարեգործական ծրագրերին, դրանք ի՞նչ բարեգործական ծրագրեր են:

Ի վերջո, ինչպես եզրակացրեց Թունյանը, որն ի դեպ հանձնաժողովի անդամ է եղել, Հայաստանում հանքարդյունահանման իրականացմանն առնչվող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է: «Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետեւ դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք: Ընդ որում՝ ես այս մասին հարց եմ ուղղել այն ժամանակ, երբ քննարկվում էր այս հանձնաժողովը ստեղծելու հարցը»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ հարցրել է, թե, օրինակ, հանրահայտ աուդիտորական ընկերության կողմից աուդիտի ենթարկված հաշվետվողականության արժանահավատությունը ստուգելու համար մենք բավարար մարդկային եւ մասնագիտական ռեսուրսներ ունե՞նք, թե՞ չունենք:

«Մեզ հավաստիացրել են, որ ունենք այնպիսի մասնագետներ, որոնք պատրաստ են անվճար աշխատել եւ իրենց եզրակացությունները ներկայացնել: Ցավոք, հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ես ինքս նման որեւէ մասնագետի չտեսա: Ես տեսել եմ միայն բնապահպան ակտիվիստների, որոնք գալիս էին, խոսում էին ընդգծված մեկ թեմայի շուրջ, որից հետո այդ մեկ թեման դառնում էր հիմնականում լուսաբանման առարկա»,- հավելեց նա:

Հանձնաժողովի աշխատանքների ձախողմանը համակարծիք էր նաեւ նույն խմբակցությունից Գեւորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը շատ լավ բնորոշում է «Սասունցի Դավիթ» էպոսի այն հատվածը, երբ Կոզբադինը պատրաստվում է գնալ Սասուն եւ խոստումներ է տալիս: «Սասնա քար ու հող տակուվրա անենք, իմ օխտը տարվա խարջը բերենք... գնամ հիմի քանդեմ Սասուն, կանայք բերեմ քառսուն-քառսուն, քառսուն բեռնով դեղին ոսկի, տեղը ջնջեմ հայոց ազգի...»: Իսկ թե ինչ է տեղի ունենում Սասունում Կոզբադինի հետ, ըստ Պապոյանի՝ բոլորը գիտեն: 

«Ահա թե ինչ է տեղի ունենում ինքնանպատակ ստեղծվող քննիչ հանձնաժողովների հետ՝ անկախ նրանից՝ որ ոլորտն է ուսումնասիրելու»,- հայտարարեց պատգամավորը: Նա նշեց, որ չկա որեւէ ապացույց, որ այս կամ այն հանքավայրը բացելու համար այսինչ խախտումներն են տեղի ունեցել, կամ գործունեության ընթացքում ինչ խնդիրներ են եղել, կամ եզրակացություն, թե ինչ պետք է անել»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ քննադատությունը չի ուղղում հանձնաժողովի նախագահին կամ անդամներին, այլ այն պատգամավորներին, որոնք տարբեր պատճառներով, այդ թվում՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, որոշում են ստեղծել քննիչ հանձնաժողովներ՝ հույսով, որ Ազգային ժողովը չի պահանջելու պատշաճ հաշվետվություններ: 

Հ.Գ. Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է գրությունը՝ ուղղված Դավիթ Անանյանին:

«Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային և մալբրի համակարգերի միջոցով ուղղարկված ՊԵԿ նախագահին: Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է, իբր նման հրավեր չի եղել:
Կանխավ շնորհակալություն:
Հ.Գ. Բանավոր հրավերն արձանագրված է հանձնաժողովի նիստում, որը տեսաձայնագրված է, իսկ զանգերի վերաբերյալ քաղվածքն առկա է, իհարկե պատասխանել է քարտուղարուհին»,- գրել է նա:
Տպել
1360 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ սպասելիքներ ունի Մոսկվա կատարելիք այցից

Արցախում չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքները կլինեն 2 քաղաքային ու մի քանի գյուղական համայնքներում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը կմտնի դատաքննության փուլ. այն տեղի կունենա հուլիսի 20-ին

Մեծ Մանթաշ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց (տեսանյութ)

Գավառում 2 անձի սպանության ու 6 անձի սպանության փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 3 տղամարդու

Կրակոցներ, պայթյուն Կազանի դպրոցում. սպանվել է 11 դպրոցական, կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ)

2020 թվականին Հայաստանում կառուցվել է այնքան ճանապարհ, ինչքան Քոչարյանի կառավարման 10 տարիներին. Պապոյան

Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած սպանության համար մեղադրվում է 30-ամյա տղամարդ

Դատախազությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության համար

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում «Վերջին դաս»-ի համար բացառել որևէ դրամահավաք

Ֆերդինանդ Կարապետյանը մոտ է օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք ու կրկնակի առողջացում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Ախթալա-Շամլուղ ճանապարհահատվածում

Ոստիկանական օպերացիա Երևանում. հայտնաբերվել է «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» սպանության կասկածանքով հետախուզվողներից մեկը

Ռուբլին աճել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա

Համասն Իսրայելին վերջնագիր է ներկայացրել. հրթիռային հարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

«DigiCode 2021» կիրառական ծրագրավորման մրցույթին ներկայացված 748 հայտից հաղթող է ճանաչվել 8-ը

Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. shamshyan

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. դեսպանություն

Ադրբեջանը ոչնչացնում է հայկական գերեզմաններն ու գերեզմանաքարերը որպես շինանյութ օգտագործում. ԱՀ ՄԻՊ

Երևանի ու 5 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մի շարք քաղաքներում․պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 32 ավտոմեքենա

Ամաչե՛ք, ես ձեր փոխարեն գետինն եմ մտնում. ՇՊՀ ուսխորդի նախագահը ԵՊՀ-ի ակադեմիական շրջանակներին

Առաջարկվում է դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը․ Ժաննա Անդրեասյան

Ավերածություններ Շիրակի մարզում. վնասի չափերը ճշտվում են (լուսանկարներ)

Իսլամի դեմ պայքարի ու քաղաքացիական պատերազմի վտանգի մասին Մակրոնին ուղղված նամակը մեծ իրարանցում է առաջացրել

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Նախագահն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը

Ես ամեն մի հիմար ձայնագրություն չեմ մեկնաբանում․ Վարդազարյանը՝ իրեն վերաբերող ձայնագրության մասին

ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի. գերատեսչությունը պատրաստ է շարունակական համագործակցության

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին

Զորամասերում անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարների խաղում գոլեր չխփվեցին

Ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ արժանանալու է ամենախիստ արձագանքի. Լիլիթ Մակունց

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ որոշ անձինք քաղաքացիներին փորձում են շփոթմունքի մեջ գցել

Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր. Էդմոն Մարուքյան

Մահացել է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի դերասանուհիներից Թոնի Քիթեյնը