Երևան
12 °C
2021թ.-ի կարևոր սպորտային իրադարձությունը, անկասկած, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կայանալիք օլիմպիական խաղերն են:
Դրանք մեկ տարով հետաձգվեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, 2021թ.-ին էլ դրանց անցկացումը դեռ կասկածի տակ է մնում, թեև թե՛ Միջազգային օլիմպիական կոմիտեն, թե՛ Ճապոնիայի կառավարությունն ամեն ինչ անում են դրանց անցկացման համար: Թեպետ Ճապոնիայի ժողովրդի մեծամասնությունը կարծում է, որ խաղերի անցկացնումն իրենց երկրում նպատակահարմար չէ, ղեկավարությունը մեծ ծախսեր է արդեն իսկ արել, և խաղերի չեղարկվելը կարող է մեծ հարված լինել Ճապոնիայի համար:
Մեզ համար, բնականաբար, խաղերը հետաքրքիր են առաջին հերթին հայ մարզիկների մասնակցությամբ: Ներկա պահին Հայաստանն օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի։ Հիմա արդեն պարզ է, որ ռեկորդային մասնակցություն այս խաղերին չենք ունենա. Երկրի առջև ծառացած խնդիրները չեն կարող չանդրադառնալ սպորտի վրա։ Մեդալների առումով էլ շատ վաղ է խոսել ակնկալիքներից, քանի դեռ չկա մասնակիցների քանակ և հայտնի չէ՝ ով ինչ մարզավիճակում է մոտենալու խաղերին։ Սակայն մոտավոր պատկերացում հավանական կազմի, և ըստ դրա նաև հնարավորությունների մասին, արդեն կարելի է կազմել։
Արդեն առկա 4 ուղեգրերից երկուսը հունահռոմեական ոճի ըմբիշներինն է, ու թեև այդ ուղեգրերն անվանական չեն, գրեթե կասկած չկա, որ Տոկիոյում են լինելու նրանք, ովքեր այդ ուղեգրերը վաստակել են՝ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։ Եվս մեկ ուղեգիր այս մարզաձևից կարելի է ակնկալել 67 կգ քաշային կարգում․ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը այս քաշային կարգի առաջատարներից են, և եթե նրանցից մեկին հաջողվի վարկանիշային երկու մրցաշարերից մեկում ուղեգիր նվաճել, ապա արդեն իրար մեջ պայքարում նրանք կարող են որոշել, թե ով կգնա Տոկիո։
60 կգ քաշային կարգում էլ Գևորգ Ղարիբյանը լավ հնարավորություններ ունի, եթե հանդես գա այնպես, ինչպես 2020թ․-ի Եվրոպայի առաջնությունում։ Իսկ ահա 87 և 130 կգ քաշային կարգերում ուղեգիր նվաճելու հեռանկարները մեծ չեն։ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը վերջին երկու տարիներին չեն կարողանում պայքարի մեջ մտնել այս քաշային կարգի ուժեղագույնների հետ, թվում է՝ նրանց լավագույն տարիներն արդեն անցյալում են, բայց փորձի հաշվին կարող են պայքարել բաղձալի ուղեգրերի համար։ Իսկ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը դեռ շատ երիտասարդ է, և եթե կարողանա ուղեգիր ձեռք բերել, մեծ նվաճում կհամարվի։
Այլ է իրավիճակը ազատ ոճի ըմբշամարտում։ 2019թ․-ի աշխարհի առաջնությունում հայ ազատոճայինները օլիմպիական ուղեգիր չնվճաեցին, և հիմա պետք է բացը լրացնեն վարկանիշային մրցաշարերով։ Սակայն վերջին մրցաշարերը հուսադրում են, որ ուղեգրեր կլինեն։ Հատկապես մեծ են սպասելիքները 57 կգ քաշային Արսեն Հարությունյանից և 65 կգ քաշային, աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանից, ընդ որում, երիտասարդ մարզիկները օր օրի ավելացնում են, և ուղեգիր ունենալու դեպքում կարող են լուրջ մրցակիցներ լինել օլիմպիական խաղերի ֆավորիտների համար։ Մյուս քաշային կարգերում ուղեգիր նվաճելն ավելի բարդ կլինի։ Հետաքրքիր է՝ արդյոք վարկանիշային մրցումներում հանդես կգան Հայաստանը ներկայացնող Հաջիմուրադ Գացալովը (97 կգ) ու Լևան Բերիանիձեն (125 կգ)։ Աշխարհի գավաթի խաղարկությունում երկու ըմբիշներն էլ հավաքականի կազմում չէին։
Մեկ ուղեգիր Հայաստանն ունի մարմնամարզությունից․ Արթուր Դավթյանն այսօր բազմամարտում մտնում է աշխարհի լավագույն 25 մարզիկների մեջ, ինչն իրավունք է տալիս մարզիկին մասնակցել օլիմպիական խաղերին բոլոր գործիքների վրա։ Հատկապես մեծ են սպասելիքներն Արթուրից հենացատկում։ Ցավոք, ավելին դժվար լինի։ Մարմնամարզության որակավորման համակարգը բավականին բարդ է, աշխարհի առաջնությունում բացի բազմամարտում լավագույններից, օլիմպիական վարկանիշ են ստանում նաև առանձին գործիքների վրա լավագույն երեքը, մյուսները պետք է պայքարեն ուղեգրի համար աշխարհի գավաթի խաղարկությունում, որի փուլերին Հայաստանը հազվադեպ է մասնակցում։ Ցավալի է հատկապես Վահագն Դավթյանի և Արթուր Թովմասյանի համար, որոնք լավագույններից են աշխարհում օղակների վրա վարժությունում։ Եթե ինչ-որ հրաշքով Վահագն Դավթյանը կարողանա ուղեգիր ձեռք բերել, ապա օլիմպիական խաղերում էլ մեդալի իրական հավակնորդ կլինի։
Այս պահին Հայաստանի օլիմպիական վերջին ուղեգիրը նվաճել է բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, որը հասցրեց նվաճել իր ուղեգիրը Լոնդոնի վարկանիշային մրցաշարում՝ մինչև մրցաշարի դադարեցվելը։ Ընդ որում, 52 կգ քաշային կարգում Հայաստանը ևս մեկ ուժեղ մարզիկ ունի՝ Արթուր Հովհաննիսյանը, որին հայկական սպորտի ղեկավարությունը որոշեց չուղարկել առաջին վարկանիշային մրցաշարին։ Հովհաննիսյանը ուղեգիր ունենալու դեպքում մեդալի հավակնորդ կլիներ, ինչը դժվար է ասել Սողոմոնյանի պարագայում։ Ամեն դեպքում, բռնցքմաարտում ուղեգիրն անվանական է, այնպես որ Հովհաննիսյանը գրեթե կորցրել է օլիմպիական խաղերի մեկնելու իր հնարավորությունը։ Բռնցքմաարտիկներից կարելի է ևս առնվազն 2-3 ուղեգիր ակնկալել։ Առաջին հերթին մեծ են սպասելիքները Հովհաննես Բաչկովից, որն աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի գործող չեմպիոն։ Բաչկովը 2020թ․-ին հասցրեց իր նորամուտը նշել պրոֆեսիոնալ բռնցքմաարտում, սակայն այժմ արդեն ամբողջ ուժով պատրաստվում է վարկանիշային մրցաշարերին։
Հայկական սպորտի համար ցավոտ հարցերից է նաև ծանրամարտը: Այս մարզաձևից Հայաստանը Տոկիոյում կարող էր 3-4 մարդ ակնկալել, սակայն Լոնդոնի և Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ թետսերի վերստուգման, ինչպես նաև վերջին 10 տարում մյուս դոպինգ թեստերի ստուգման արդյունքում հայկական ծանրամարտում 20 դրական արդյունք է գրանցվել, Հայաստանը նման և ավելի ցուցանիշներ ունեցող մի շարք այլ երկրների (Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս) հետ միասին միայն մեկ մարզիկ և մեկ մարզուհի կարող է ուղարկել Ճապոնիա: Կասկածից վեր է, որ այդ մեկ մարզիկը կլինի Սիմոն Մարտիրոսյանը, որը 109 կգ քաշային կարգում ոսկե մեդալի բացահայտ ֆավորիտն է: Ցավալի է Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, ովքեր գերծանր քաշային կարգում մեդալների իրական հավակնորդ են: Ալեքսանյանի համար սա, առհարասական, վերջին հնարավորությունը կարող էր լինել օլիմպիական մեդալ նվաճելու: Ինչ վերաբերում է մարզուհիներին, ապա եթե նույնիսկ նրանցից մեկին հաջողվի օլիմպիական ուղեգիր նվաճել, միևնույն է, Տոկիոյում լուրջ հավակնություններ ունենալ չի կարողանա:
Օլիմպիականների թիվը կարող է համալրել ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, եթե 2021թ.-ի վարկանիշային մրցումներում հաջող հանդես գա: 2018թ.-ի Եվրոպայի չեմպիոնը վնասվածք ստացավ 2020թ.-ի սկզբին և շատ մրցաշարեր բաց թողեց: Այժմ Կարապետյանը չի ընդգրկվում իր քաշային կարգի լավագույն 25-ի մեջ, սակայն մի քանի հաջող ելույթը կարող է 180 աստիճանով շրջել իրավիճակը:
Մյուս մարզաձևերից ակնկալիքներ առանձնապես չկան: Միգուցե ստացվի ուղեգիր նվաճել հրաձիգներից մեկին, կամ էլ աթլետներից մեկը, մասնավորապես, եռացատկորդ Լևոն Աղասյանը, կկարողանա օլիմպիական նորմատիվ լրացնել: Ընդհանուր առմամբ, եթե Հայաստանը նույնիսկ օգտվի ՄՕԿ-ի կողմից տրվող քարտերից (օլիմպիական ուղեգիր, որը տալիս է ՄՕԿ-ը ազգային օլիմպիական կոմիտեներին որոշակի մարզաձևերի զարգացման համար), ապա Տոկիոյում հայ մարզիկների հավանական քանակը դժվար թե գերազանցի 25-ը: Համեմատության համար, 2016թ.-ին Ռիոյում Հայաստանը ներկայացնում էին 32 մարզիկ-մարզուհիներ:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT