Ներկրված 30 նոր ավտոբուսները կշահագործվեն երեք երթուղիներում՝ N26-ում, N99-ում, կբացվի նաեւ մեկ նոր երթուղի

Երեւան համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի 100 փոքր ավտոբուսներից 30-ը, որոնք արդեն քաղաքում են, այս ամսվանից կշահագործվեն 3 երթուղիներում։ Խոսքը նախկին 26, 99 միկրոավտոբուսային երթուղիների մասին է, իսկ երրորդը կլինի նոր երթուղի։

Համար 26 երթուղին, որը տեւական ժամանակ է, ինչ չի սպասարկվում, Աջափնյակի «Խոպան» կոչվող թաղամասը կապում էր Նորք Մարաշ վարչական շրջանի հետ։ Երթուղին անցնում էր Լենինգրադյան փողոցով, Ծիծեռնակաբերդի խճուղով, քաղաքի կենտրոնական փողոցներով, հասնում Նորք Մարաշ եւ ապա Նոր Նորք։

99 համարի երթուղին սկսվում էր Հարավ-արեւմտյան թաղամասից, Սեբաստիայի պողոտայով հասնում Կենտրոնական ավտոկայան, այնուհետեւ շարունակվում դեպի մայրաքաղաքի Կենտրոն ու հասնում Քանաքեռ-Զեյթուն՝ անցնելով խոշոր բուհերի մոտով։

«Համարները կարող են նույնը մնալ, կարող են փոփոխվել։ Երթուղիներ էլ, նույնը մնալով հանդերձ, որոշակի կփոփոխվեն»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է երրորդ՝ նոր երթուղուն, այն Շենգավիթ վարչական շրջանը կկապի Ծարավ Աղբյուր թաղամասի հետ։

«Սա շատ կարեւոր է, որովհետեւ երկու կողմից էլ մենք ունեինք խնդիր։ Չարբախում մեր բնակչության մի որոշակի հատվածը տրանսպորտի լուրջ խնդիր ունեցել է միշտ, իսկ Ծարավ Աղբյուր նոր ձեւավորված եւ զարգացող թաղամասը, ըստ էության, իր ստեղծման օրվանից լուրջ տրանսպորտային խնդիր է ունեցել, եւ այս փոփոխությամբ այդ խնդիրները կարող ենք մեծապես լուծված համարել, չնայած մյուս երթուղիներն էլ, որոնց մասին ես խոսում եմ, էլի շատ կարեւոր են»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ վարորդները հատուկ համազգեստ են կրելու եւ հավելեց, որ դրանք արդեն պատրաստ են։ Վարորդների համազգետները կլինեն Երեւանի տարբերանշանով։

Ներկրված եւ դեռ ներկրվելիք նոր ավտոբուսները, ինչպես արդեն հայտարարվել է, համապատասխանում են Ժամանակից բոլոր պահանջներին, մասնավորապես՝ ներառական են, հարմարեցված՝ երեխայի հետ երթեւեկող ուղեւորների համար։ Նաեւ կահավորված են էլետրոնային լուսատախտակներով։

Դրանք չորսն են՝ մեկը ավտոբուսի ներսում, երեքը՝ դրսի հատվածում՝ առջեւից, հետեւից եւ աջ կողմից՝ կանգառի ուղղությամբ։ Կլինի ՋիՓիԷս համակարգ։

Վճարումը սկզբում կիրականացվի ուղեվարձի համար նախատեսված հատուկ արկղում, իսկ ավելի ուշ՝ շարժակազմի համալրմանը զուգահեռ, կներդրվի միասնական էլեկտրոնային վճարային համակարգ։

«Ուզում եմ շեշտել այս վճարման համակարգի կարեւորությունը, որովհետե ներկայիս գործող համակարգը, երբ վարորդը նաեւ հսկիչ է, որոշակի անհարմարություններ է ստեղծում։ Գիտենք, բոլորս ենք առնչվում։ Վճարում ես վարորդին, վարորդն իր հիմնական գործառույթից շեղվում է, սկսում մանր որոնել եւ այլն։ Բացի դրանից, քանի որ իր եկամուտը ներկայումս ուղղակիորեն կախված է ուղեւորների քանակից, վարորդը շահագրգռված է հնարավորինս շատ ուղեւոր տեղափոխել։ Դա հանգեցնում է ավտոբուսի գերբեռնվածությանը, նաեւ բուն երթեւեկության՝ տրանսպորտի ընթացքի վրա է ազդում։ Կան վարորդներ, որոնք շտապում են, որ ավելի շատ ուղեւորներ վերցնեն, կան վարորդներ, որոնք հակառակը՝ դանդաղեցնում են ընթացքը, որ ավելի շատ ուղեւորներ վերցնեն, նաեւ կանգառներում են մեքենաների կուտակումներ առաջանում։ Այսինքն՝ վարորդին վճարման գործառույթից ազատելու միջոցով ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի»,- հավելեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Վարորդը, ըստ նրա, կստանա կայուն աշխատավարձ ու նաեւ բոնուսներ եւ կերթեւեկի սահմանված ժամանակացույցով՝ առանց շտապելու կամ դանդաղելու։

Իսկ թե որքան է կազմելու նրանց վճարվող կայուն աշխատավարձը, Կարապետյանը չնշեց։ Միայն ընդգծեց․ «Պատշաճ վարձատրություն է լինելու»։

Քաղաքապետ Հայկ Մարությանը, նախորդ տարեվերջին ներկայացնելով Երեւան հասած երեսուն ավտոբուսները, տեղեկացրել էր, որ եւս 30-ը կստացվեն հունվարին, իսկ 40-ը՝ փետրվարին ու որ առաջին խմբաքանակը երթուղի դուրս կգա այս տարվա հունվարի կեսին։

Ավտոբուսները, նրա փոխանցմամբ, ունեն 17 նստատեղ եւ կանգնելու առնվազն 6 տեղ։ Մուտքը մեկն է, բայց՝ երկդռնանի։ Ավտոբուսները ցածր հատակով են՝ հարմարեցված տարեցների, մանկասայլակով ծնողների, հաշմանդամություն ունեցող ուղեւորների համար։ Ուղեւորասրահում ունեն ջեռուցման եւ օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի բարձրությունը ուղեւորներին թույլ է տալու ամբողջ հասակով կանգնել։ Ավտոբուսում, բացի ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակներից, կան կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր։ Մեքենաներում տեղեկատվական գրությունները հայերեն են։

Ավտոբուսները ձեռք են բերվել ռուսական ԳԱԶ ընկերությունից։ Նախորդ տարեվերջին հայտարարվել է նոր մրցույթ՝ միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուս գնելու համար։ Հաջորդիվ նախատեսվում է մեկ այլ մրցույթ հայտարարել՝ եւս 100 ավտոբուս ձեռք բերելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52280 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին