Սահմանների բացման խնդրով կզբաղվի հատուկ աշխատանքային խումբը. Պուտինը խոսեց ԼՂ-ում առկա իրավիճակի մասին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, Կրեմլում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի շուրջ քիչ առաջ ելույթով հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Խոսելով Արցախում ստեղծված կայուն վիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի խնդրանքով այնտեղ տեղակայված խաղաղապահների, Ղարաբաղ վերադարձած քաղաքացիների թվի եւ այլնի մասին՝ Պուտինը հայտարարեց. «Եռակողմ համաձայնագիրը հետեւողականորեն իրականացվում է: Մեր համոզմամբ՝ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարամյա հակամարտության տեւական եւ լիարժեք կարգավորման համար՝ ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների»։

ՌԴ նախագահը խոսեց նաեւ Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, տարածքների ակազաներծման մասին: 

«Այս պահին իրավիճակը խաղաղ է տարածաշրջանում։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախցիները վերադառնում են իրենց մշտական բնակության վայր։ Մինչ այսօր 48.000 արցախցի է վերադարձել»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ կատարվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում: Բացի այդ՝ հաջողությամբ գործում է հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը, որի շրջանակներում լուծվում են բնակավայրերի բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքի վերակառուցման, պատմության, կրոնի եւ մշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված հրատապ հարցեր:

«Կենտրոնի աշխատակիցները զբաղվում են էներգիայի եւ ջերմամատակարարման վերականգնմամբ։ Ռուսաստանից հակամարտության գոտի է հասցվել ավելի քան 800 տոննա շինանյութ եւ ավելի քան 1,5 մլն տոննա հումանիտար բեռ։ Բնակչությանը տրամադրվում է բժշկական օգնություն։ Ականներից մաքրվել է ավելի քան 479 հա տարածք, ստուգվել է 182 կմ ճանապարհ, 710 շենք եւ շինություն, հայտնաբերվել եւ ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա»,- շարունակեց Վլադիմիր Պուտինը: 

Այնուհետեւ նա առաջարկեց քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային ուղղությունների վերաբերյալ նոր քայլերը:

«Այսօր կարեւոր կլիներ նախ եւ առաջ նախանշել կարգավորման առանցքային ուղղություններով հետագա քայլերը, որոնք նախանշված էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր, սահմանագծային գծերի հստակեցում, հումանիտար խնդիրների լուծում, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանություն»,- ասաց Պուտինը։

ՌԴ նախագահը նշեց, որ հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրը: «Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ավելացրեց նա:

Ավարտելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում եւ կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ տեղի ունեցող այս հանդիպման ընթացքում քննարկվելու են հիմնականում տնտեսական օրակարգի հարցեր:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2790 դիտում

Ադրբեջանի հետ եմ բանակցել, Ստամբուլ գնացել, օգոստոսի 8-ը հո օդից չընկա՞վ, դա աշխատանքի արդյունք է. Փաշինյան

Էդգար Արսենյանն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Նեթանյահուն հnսպիտալացվել է

Սպառնալիքի աղբյուր հանդիսացող սուբյեկտի մոտ պաշտպանություն փնտրելու ՀՀ փորձերը ափսոսանք են առաջացնում. Շոյգու

Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության նպատակներից է. Փաշինյան

«Շատ են, 30 հազար ա մարդը», «հա, դու խնդիր չունես, ես ծախսերն անում եմ». հրապարակվել են նոր ձայնագրություններ

ՊՆ-ն իրազեկում է՝ զորահանդեսին ընդառաջ կհնչեն թնդանոթի կրակոցներ, ԶՈՒ ավիացիան թռիչք կկատարի

Ռուբիոն Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրի փոխըմբռնման հուշագիր

Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր

5 համագյուղացու տվել է 15-հազարական դրամ. Երևանում կայացած հավաքին մասնակցելու համար կաշառելու նոր դեպքեր

Բարի լույս, և սիրում ենք բոլորիդ. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականներն ուղևորվել են Կոտայքի մարզ

Նախարարի հրամաններով՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել

Գյումրու բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Արմավիրում մեքենա է հրդեհվել

Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով. 1 անձի մասով քննության ավարտ

«Միասնության թևեր» կուսակցությանը ապօրինի 926 մլն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով հաղորդում կներկայացվի

Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին

ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Քոչարյանը քաղաքական դիակ է. նրա շուրջը հավաքվածները պետք է գետինը մտնեն. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ

Իրանը չի ընդունի Վաշինգտոնի չափազանցված պահանջները. Փեզեշքիան

Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում. ՀՖՖ

Քոչարյանը, մեղմ ասած, սուտասան սրիկա է. հասկանում են, որ հայտնվելու են քաղաքական աղբանոցում. Գասպարյան

Մենք Գյումրիում պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրին կարողանա ծաղկել. Փաշինյան

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր

Հայտնի է՝ երբ կբանավիճեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները

Գյումրին ծփում է. ՔՊ կուսակցականները կադրեր են հրապարակել

«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից

ՀԷՑ-ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան

«Ջիպ»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. 3 անձ հոսպիտալացվել է

Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը

Կալուգացու նոր սուտը․ ովքեր են իրականում հայաթափել Հայաստանը․ Ռուբեն Ռուբինյան

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է

Բաց տեքստով սպառնում են՝ «եթե մեզ չընտրեք, մեր արտաքին տերերի ձեռքով ձեր բիզնեսը կխեղդենք». Մանավազյան

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է հաշմանդամություն ունեցող տղային և քարտեզ ամրացրել. տեսանյութ

Բնականաբար, ես Կանադայում տուն չունեմ. կալուգացին երկրորդ ներողությունը կխնդրի. վարչապետ

ՍԱՄՈзванец-ը չի գործարկելու TRIPP-ը. նրան ձայն տալու դեպքում հիշեք՝ Հայաստանը մնալու է շրջափակված. Հակոբյան