Եղել են դեպքեր, երբ պարզվել է՝ մարմինների նույնականացումն այնքան էլ ճշգրիտ չի իրականացվել․ Փաշինյան

Մենք ունենք մի ցավալի գործընթաց, որի մասին հրապարակային խոսելը ոչ թե վնասակար է, այլ շատ ծանր է, բայց հարկ եմ համարում խոսել այդ մասին. մենք ունենք մարմինների նույնականացման գործընթաց ԴՆԹ թեստերով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացն արագացնելու համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որը ճանապարհին է. «Սպասում ենք, որ առաջիկա օրերին կհասնի ՀՀ եւ կսկսվի գործարկվել»:

Իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ թողունակության բարձրացումը պատերազմի հենց առաջին օրերից իրականացվել է. «24-ժամյա ռեժիմով ենք սկսել աշխատել, ձեռքով արվող որոշ գործողություններ ավոտմատացրել ենք։ Նոր հոսքագիծը թույլ կտա կրկնապատկել մեր հզորությունները: Նաեւ դրան զուգահեռ այլ գործընթացներ էլ են արվում: Դա շատ բարդ, բազմաբաղադրիչ գործընթաց է, դրանով է պայմանավորված թվացյալ դանդաղությունը: Թվերով մենք շատ մեծ ծավալ ենք իրականացրել, մոտ 10 անգամ ավելի շատ հետազոտություն է արվում, քան մինչեւ դա»:

Վարչապետը նշեց, որ եղել են դեպքեր, երբ պարզվել է՝ նույնականացումն այնքան էլ ճշգրիտ չի իրականացվել. «Բայց նաեւ այդպիսի դեպքերը նույնպես կանոն են համարվում: Այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում: Աշխարհում լինում են այդպիսի դեպքեր»:

Թորոսյանն արձագանքեց, որ, իր իմանալով, դրանք ավելի շատ շտապելու արդյունք են եղել , երբ նույնականացումը արվել է ոչ թե ԴՆԹ-ով, այլ վիզուալ. «Այնուամենայնիվ, ԴՆԹ նույնականացումից հետո պարզվել է, որ վիզուալ նույնականացումն այնքան էլ ճիշտ չէր»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զինծառայողների ընտանիքների անդամները, հարազատները ահազանգել են, որ այսպիսի խնդիրներ են նաեւ ծագում. «Ձեր հրապարակային պարզաբանումը կարեւոր է, որ մենք ավելի լավ պատկերացնենք իրավիճակը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3803 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է