«Իմ քայլ»-ից ոչ ոք չեկավ հրապարակ. ՀՅԴ ներկայացուցիչն ասում է՝ ստիպելով պետք է գումարեն խորհրդարանի նիստ

Լրացավ ընդդիմության կողմից «Իմ քայլ» խմբակցությանը տրված ժամանակը, որի ընթացքում նրանք պետք է ներկայանային Հանրապետության հրապարակ եւ Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ քննարկեին ստեղծված իրավիճակի ելքերը:  

«Իմ քայլ»-ից ոչ ոք չեկավ հրապարակ: 

«Ցավոք այս մարդիկ այս պահին եւս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը: Մինչեւ այս պահը մենք որեւէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Համաձա՞յն եք, պատրա՞ստ եք»,- քիչ առաջ վերսկսելով Հանրապետության հրապարակի հանրահավաքը՝ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ քիչ անց կհրապարակեն խմբակցության պատգամավորների անունները.

«Եվ ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո՛, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»,- շարունակեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Սաղաթելյանը հայտնեց՝ եթե իրենց պահանջները չեն բավարարվում, գիշերը մնալու են հրապարակում: ՀՅԴ ներկայացուցիչը նշեց՝ այն քաղաքացիները, ովքեր կուզեն գիշերը իրենց հետ անցկացնել հրապարակում, խնդրում է՝ անցկացնել, իսկ նրանք, ովքեր կգնան՝ վաղը առավոտյան կմիանան:

Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ չի պատրաստվում որևէ ֆորմատով որևէ քննարկման մասնակցել երկիրը տարիներով քանդած, նախկին կոռումպացված և ազգադավ իշխանությունների և նրանց մնացորդների հետ։ 

Հանրահավաքն այս պահին շարունակվում է, Սաղաթելյանն ասաց, որ վաղվա քայլերի մասին կասեն ուշ երեկոյան: Նա կոչ արեց չհուսահատվել՝ վստահեցնելով, որ հաղթանակը շատ մոտ է:

ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ՝ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ դադարեցնում են Կառավարության, դատախազության եւ ԿԳՄՍ նախարարության շենքերի շրջափակումները:

 Նա հրապարակեց իշխող խմբակցության պատգամավորների ցանկը՝ սպառնալով հրապարակել նաեւ հեռախոսահամարները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3890 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ