Առուշան Առուշանյանը ազատ կարձակվի․ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալումը

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը շուտով ազատ կարձակվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց նրա ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը՝ ձերբակալությունը ճանաչելով ոչ իրավաչափ։

Առուշան Առուշանյանը բերման էր ենթարկվել, ապա՝ ձերբակալվել երեկ՝ վաղ առավոտյան։ Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրրքի 34-2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փորձի մեջ։

Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ շուրջ 5 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելով՝ դատարանը փաստեց, որ Առուշանյանը ապօրինի է անազատության մեջ գտնվել․ «Ցավոք սրտի, այդ որոշման կայացումը տեւեց 2 օր, եւ 2 օր է՝ Առուշանյանը անազատության մեջ է, ես հիմա պետք է հասնեմ ձերբակալվածների պահման վայր, որպեսզի նրան կարողանանք ազատ արձակել»։

Նախքան դատարանի որոշման հրապարակումը Արմեն Մելքոնյանը նաեւ նշել էր, որ Առուշանյանի ձերբակալման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում․ «Նպատակ էր հետապնդում հիշյալ օրը նրան Գորիս համայնքից մեկուսացնելու, այն հարցադումները, որ մեր կողմից բարձրացվեցին եւ ուղղվեցին հետաքննության աշխատակցին, մնացին անպատասխան, հասարակ բան․ հետաքննության աշխատակիցը ինքն իրեն արձանագրություն է կազմել՝ վերնագրում չնշելով, թե այն ինչի մասին է, եւ գտել է, որ Առուշանյանի կոչը ապօրինի հավաքի կազմակերպում է, բայց գոնե պարտավո՞ր էր հարցում անել համայնքապետարան՝ պարզելու՝ արդյոք ապօրինի թե օրինական հավաք է, առ այս պահը վարույթն իրականացնող մարմինը չունի այդպիսի տվյալ, հարցում չի արել, գուցե դիմել էին, գուցե օրինական թույլատրված հավաք էր՝ օրով, ժամով, ինչպես պահանջում է օրենքը»։

Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը պետք է գրավոր իրազեկի լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների։

Հավաքը, որի ապօրինի կազմակերպման փորձի մեջ կասկածում են քաղաքապետին, վերաբերում է երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց ժամանակ մի շարք սյունեցիներ խոչընդոտեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մարզ։ Նախորդ օրը «Ֆեյսբուք»-ի իր էջում Առուշանյանը գրառում էր կատարել՝ համաքաղաքացիներին կոչ անելով առավոտյան՝ ժամը 06:00-ից միանալ իրենց ավտոերթին, շարժվել դեպի Սյունիքի դարպասներ եւ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3808 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ