Քոչարյանի հարցազրույցը շատերին գցեց անվստահության գիրկը, նախկինների ռեւանշը վտանգավոր է. 3-րդ ուժ է պետք. Ն. Դիլբարյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է գարնանը կամ ամռանը արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: ՀԺ-ին տված հարցազրույցում այդ մասին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:

«Ժառանգության» դիրքորոշումը, սակայն, հետեւյալն է՝ մինչ արտահերթ ընտրությունները պետք է փոխվի Կառավարության կազմը: Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումների շարք է սկսել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեման ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերն են: «Ժառանգության» ներկայացուցիչների հետ Միրզոյանի հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին: 

- Տիկին Դիլբարյան, ի թիվս այլ քաղաքական ուժերի, դուք եւս, որպես «Ժառանգություն» կուսակցության նախագահ հանդիպել եք ԱԺ նախագահի հետ: Ի՞նչ է քննարկվել հանդիպմանը:

- Նախ, մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը, որովհետեւ համոզված ենք, որ այս պահին ոչ միայն հին եւ նոր քաղաքական էլիտաներին, այլեւ հանրությանը անհրաժեշտ է բաց երկխոսության մթնոլորտ եւ գիտակցում այն իրողության, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, եւ եթե քայլեր չլինեն, ապա այդ ճգնաժամի ելքերը կարող են ավելի ծանր լինել: ԱԺ նախագահի հետ այդ հանդիպման ընթացքում մենք տեղեկացանք, որ Ազգային  ժողովը պատրաստվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում սկսել, դա համարում է առաջնահերթ խնդիր, որովհետեւ իբրեւ այս ճգնաժամի հանգուցալուծման արդյունավետ եղանակ առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ժառանգությունը» համաձայն է այն տեսակետի հետ, որ ԸՕ փոփոխությունը իսկապես պահի հրամանայականն է, բայց մենք միաժամանակ շեշտեցինք, որ ճգնաժամի հանգուցալուծում չեն կարող լինել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մեր համոզմամբ՝ պետք է փոխվի նաեւ Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ:

- Իշխանությունը պատրա՞ստ է գնալ նման ճանապարհով:

- Արարատ Միրզոյանը, որպես ԱԺ նախագահ, մեզանից մի քանի անգամ հետաքրքրվեց՝ իսկ գուցե գործադիր իշխանությունը պետք է չփոխվի՞, որովհետեւ հենց Նիկոլ Փաշինյանը կարող է երաշխավորել նոր խորհրդարանական ընտրություններ՝ հնարավորինս արագ: Քննարկվեց գարնանը կամ ամռանը այդ ընտրությունների հնարավորությունը, որովհետեւ մենք էլ համաձայն էինք, որ հենց այս պահին ընտրություն անցկացնել չենք կարող. հասարակության եւ պետության համար այնպիսի առաջնահերթ խնդիրներ կան, ինչպիսիք են սահմանների անվտանգության ապահովումը, մեր քաղաքացիների անվտանգության երաշխավորումը, գումարած օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթը:

- Ձեր կարծիքով Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություն է անհրաժեշտ:

- ԱԺ նախագահը մեզնից հարցրեց, թե մենք ի՞նչ կարծիք ունենք ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: Մենք նշեցինք, որ ռեյտինգային ընտրակարգը մեր հասարակության մեջ արմատացած որոշակի սովորությունների պարագայում, ինչպիսին օրինակ տեղական հեղինակությունների դերն է, իսկապես դառնում է խոչընդոտ: Կարծես երկուսս էլ համակարծիք էինք, որ ռեյտինգային ընտրակարգը այն ձեւով, ինչպես որ արտահայտված է՝ պետք է փոփոխվի, խոսել ենք նաեւ ընտրական շեմը իջեցնելու մասին, ընտրագրավի մասին  հարցեր բարձրացրինք, ընտրական հանձնաժողովների մասին եւ այլն: Կարծես այդ հարցերում կար ընդհանուր փոխըմբռնում:

- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում իշխանության փոփոխությունը, եթե ոչ ընտրության միջոցով:

- Իշխանության փոփոխությունը միանշանակ պետք է լինի ընտրության ճանապարհով, բայց քանի դեռ այս խորհրդարանը գործում է եւ իր ժամկետի մեջ է, ինքն էլ պետք է ընտրի նոր վարչապետ: Մենք առաջարկել ենք այս խորհրդարանին՝ ա. վերացնել ռազմական դրությունը, եւ բ. անվստահության հայտնել կառավարությանը: Դրանից հետո նոր վարչապետը պետք է ձեւավորի նոր կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն, որի ամենակարեւոր սկզբունքները կլինեն՝ փորձառությունը եւ արհեստավարժությունը: Այս փուլում մեզ անհրաժեշտ են ե՛ւ միջազգային ոլորտում հեղինակություն վայելող անձինք, ե՛ւ նաեւ կառավարման ոլորտում հաջողություններ գրանցած անձինք:

- Ովքե՞ր պետք է որոշեն՝ ով է հեղինակություն վայելում, ով է հաջողություն գրանցած:

- Շատ կարեւոր հարց. այս Ազգային ժողովը՝ իր բոլոր խմբակցություններով եւ նաեւ արտախորհրդարական ուժերը:

- Դա հնարավո՞ր է: Ամեն մեկը կարող է մի թեկնածու ունենալ եւ նրան համարել ամենալավը: Բացառո՞ւմ եք, որ օրինակ «Ժառանգությունը» մի անձի առաջարկի, եւ, օրինակ, ԼՀԿ-ն նրան չհամարի հեղինակություն ունեցող անձ:

- Իսկ ի՞նչ է նշանակում ազգային համաձայնություն: Դա նշանակում է, որ մենք մեկին առաջադրում ենք, ուրիշն էլ մյուսին է առաջադրում, քննարկում ենք ուժեղ եւ թույլ կողմերը, ընդ որում հանգիստ մթնոլորտում եւ գալիս ենք փոխզիջման եւ կոնսենսուսի: Մենք դեռ հավատում ենք, որ Հայաստանի քաղաքական էլիտաները ունեն հնարավորություն փոխհամաձայնեցված գործելու՝ հանուն Հայաստանի ինքնիշխան պետականության:

- Իսկ ո՞վ կարող է լինել վարչապետի այն թեկնածուն, որը ընդհանուր համաձայնությամբ կընտրվի:

- Ես կարծում եմ, որ այդ անունը կարող է շատերին խիստ ծանոթ չլինել: Նա կարող է լինել լավ կառավարիչ: Այս 3 թե 6 ամսվա համար մեզ անհրաժեշտ են լավ կառավարիչներ: Մեկ քաղաքական ուժ կամ մեկ անձ չի կարող հանգուցալուծել խնդիրների այն ծանր բեռը՝ ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ տնտեսական, որոնք մարտահրավեր են դարձել Հայաստանի համար: Ուստի պետք է գործի քաղաքական համաձայնությունը: Ի դեպ, թեեւ այս վատ Սահմանադրությամբ, որը մենք ժառանգություն ենք ստացել Սերժ Սարգսյանի իշխանությունից, բայց կարելի է այդ գործընթացներում ընդգրկել նաեւ Հանրապետության նախագահին:

- Տիկին Դիլբարյան, ելնելով նրանից, որ չեք միանում փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, բայց կողմ եք այդ հրաժարականին՝ կարելի՞ է եզրակացնել, որ համաձայն չեք առանց ընտրությունների իշխանության փոխանցման մասին նրանց պահանջի հետ:

 - Գիտե՞ք, ես այդ քաղաքական ուժերից որոշների հետ շփման փորձ ունեցել եմ, այնպես չէ, որ իրենք լիովին բացառում են այդ (ընտրությունների-խմբ.) տարբերակը: Ես քննարկումներ ունեցել եմ ե՛ւ ՀՅԴ-ի հետ ե՛ւ ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ. ԼՀԿ-ն, գիտեք, ինքն է իր թեկնածու առաջադրել, ԲՀԿ-ի հետ եւս խորհրդակցություններ են եղել, եւ ես եկել եմ այն եզրահանգման, որ այս ալիքն ահագնանում է հենց այդ անելանելիության գաղափարից: Որովհետեւ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ճանապարհային քարտեզի մասին՝ այնտեղ հստակ նշված չէր արտահերթ ընտրությունների ժամկետի մասին:

- Իսկ ո՞րն է ձեր կարծիքը այդ ուժերի միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի մասին:

- Ես աշխատել եմ Վազգեն Մանուկյանի հետ, ձայն եմ տվել նրան, գիտեմ նրա գործունեության հնարավորությունները. ոչինչ բացառելի չէ, ամեն ինչ քննարկելի է: Ուրախ եմ, որ այս պահին կան երկու թեկնածուներ:

- Չասացիք՝ ի՞նչն է 17 ուժերի հանրահավաքներին չմիանալու պատճառը:

- Իմ համոզմամբ,  կա հասարակության մի շերտ, որը երրորդ ուժի ձեւավորման կողմնակիցն է: Այնպես ստացվեց, որ մեզ մոտ խորը վիհ է ստեղծվել՝ ներկաներ եւ նախկիններ իրականում կեղծ պնդումների շուրջ, բայց դա կա: Շատերը, որ տեսնում են Վազգեն Մանուկյանի շուրջ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ զգուշանում են: Մենք շատ քննարկումներ ենք ունեցել հասարակության մի մեծ շերտի հետ, եւ ես ասեմ՝ այդ անվստահությունը ոչ թե անձի,  այլ համակարգին է վերաբերում: Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, որում նա ասաց, թե այո, ինքը անմասն չի մնալու այս գործընթացներից, ես ձեզ ասեմ՝ լուրջ հանրային շերտի գցեց նորից անվստահության գիրկը, որ մենք էլի ոչ թե ունենանալու ենք միավորող նոր վարչապետ, այլ նրա միջոցով հին, արդեն իր գործունակությունը ցույց տված դեմք, որը ուզում է վերադառնալ: Ուզենք, թե չուզենք հանրությունը այդ նախորդ համակարգի բացասական գնահատականը տալու է, եւ իսկապես երրորդ ուժի ձեւավորման կարիք կա: Ռեւանշի հանդեպ վախը շատերին ետ է պահում: «Ժառանգությունը» եւս համոզված է, որ ռեւանշը կարող է շատ վտանգավոր լինել: Գիտեք, մենք չունենք ուժ եւ ժամանակ նոր դատավարություների: Մենք տեսանք, նախորդ դատավարությունները ոչ մի հաջող բանով չավարտվեցին՝ բացի պառակտումներից, ուստի մենք ուզում ենք, որ իշխանության չլինեն ուժեր, որոնք ձգտեն ռեւանշի՝ ապացուցելու իրենցը, եւ մենք նորից հայտնվենք այդ փոխադարձ մերկացումների հորձանուտում, որից շահեցին միայն մեր թշնամիները: Պետք է փորձենք նոր էջից սկսել, հաղթահարենք վստահության ճգնաժամը:

- Կխնդրեի նաեւ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելուն: Ի դեպ, միաժամանակ մեկնել է նաեւ Էդմոն Մարուքյանը: Դժվար է ասել՝ նրանց այցերը կապ ունե՞ն իրար հետ, թե՞ ոչ:

- Ցավոք մենք պետք է իմանանք, որ հայտնվել ենք Ռուսաստանից միակողմանի կախման մեջ: Միամտություն է մտածել, որ այս իրավիճակում Քոչարյանը ոչ քաղաքական նպատակներով է մեկնում Ռուսաստան, նույնը Էդմոն Մարուքյանը:

Քոչարյանը, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, որն ունի ինչ-որ նպատակներ, պետք է պարզի Ռուսաստանից, թե ՌԴ-ն մինչեւ ո՞ր աստիճանի է երաշխավորում իր մասնակցությունը Հայաստան-Արցախ- Ադրբեջան սահմանագծման ընթացքում: Եկեք անկեղծ լինենք: Նոր ընտրվելիք կառավարության շատ գործիչների խնդիրը ուղղակիորեն վերստին կապված է լինելու Արցախում իրավիճակից: Այդքան պարզունակ չէ, որ գնաց, Ռուսաստանից ստացավ եւ եկավ դարձավ վարչապետ: Շատ բարդ է լինելու այն անձի գործը, որը ստանձնելու է վարչապետությունը, նախարարների պորտֆելներ: Մարդիկ պետք է ապացուցեն՝ ունե՞ն հնարավորություն բանակցելու:

-Այսինքն կարելի՞ է ձեր ասածը էսպես ձեւակերպել՝ գնացել են իմանալու՝ ինչ է սպասվում իրենց, եթե օրինակ վարչապետ են դառնում:

 - Այո, իհարկե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7809 դիտում

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին