Սպիտակում դժգոհ են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքապետի կոչից․ ինչ կապ ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավորը կոչի հետ

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու ավագանու 13 անդամից 5-ը երեկ հանդես եկան կոչով՝ միանալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Սրան զուգահեռ տարածված հաղորդագրության մեջ նաեւ կոչ էր արվում բնակիչներին միանալ հրաժարականի պահանջին ու նոր Կառավարություն ստեղծելու գործին:

Քաղաքապետի ու ավագանու նշված անդամների կոչը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցիալական ցանցերում: Մեկնաբանությունների գերակշռող մասը քննադատեց հնչեցված կոչը՝ քաղաքապետին հորդորելով օր առաջ հրաժարական տալ: Շատերը ՀՀԿ-ական քաղաքապետին նաեւ հիշեցրին, թե ինչպես էր նախորդ տարի դեկտեմբերի 7-ին վարչապետին խնդրում մասնակցել իրենց տանը պատրաստած հյուրասիրությանը՝ նշելով, թե չգալու դեպքում կինը՝ տիկին Հասմիկը, իրեն տուն չի թողնի:

Սպիտակի բնակիչ Արթուր Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ քաղաքապետի կոչին՝ կապված վարչապետի հրաժարականի հետ, բացասաբար է վերաբերվում. «Նախ՝ ինքը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, եւ հետո, ինքը պետք է քաղաքացիների կարծիքն էլ լսեր, նոր հայտարարություն կամ կոչ աներ: Դրա համար էլ ես որոշել եմ հանրահավաք կազմակերպել ու իր հրաժարականը պահանջել: Ինքը նախկին Կառավարության «մնացորդներից» է: Ինքը իր անունից իրավունք ուներ կոչ անելու, բայց տպավորություն է ստեղծվել, թե ամբողջ Սպիտակն է դեմ գործող իշխանությանը, իբր բոլորս հակաիշխանական ենք: Մենք հիմա նման երանգի տակ ենք հայտնվել»:

ՀԺ-ի հետ զրույցում մի քանի բնակիչներ էլ, որոնք չցանկացան ներկայանալ, նշեցին՝ Գագիկ Սահակյանը վարչապետի հրաժարականի պահանջը ներկայացրել է ոչ իր կամքով, այլ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ճնշումների տակ: Նրանց փոխանցմամբ՝ Համբարձումյանը քաղաքապետին հորդորել է կա՛մ միանալ, կա՛մ էլ բազմաթիվ անօրինական գործեր ջրի երես կհանի, ինչին էլ հետեւել է քաղաքապետի կոչը: Եղան նաեւ Սպիտակի բնակիչներ, որոնք համակարծիք էին քաղաքապետի հետ՝ վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ թե ինչու չեն հրապարակային խոսում, ասացին՝ մեր՝ լրագրողներիս, գործը չէ, կխոսեն այն ժամանակ, երբ կցանկանան:

Ի դեպ, բազմաթիվ սպիտակցիներ սոցցանցերի իրենց էջերում հանդես են գալիս ֆլեշմոբով՝ նշելով, որ չեն կիսում քաղաքապետի ու ավագանու կարծիքը եւ որ ստորագրահավաք են իրականացնում քաղաքապետի հրաժարականի պահանջով:

ՀԺ-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, անդրադառնալով իր կոչին ու համաքաղաքացիների կողմից արժանացած քննադատություններին, ասաց՝ ինքը իր անունից է կոչ արել, ոչ թե բնակիչների, չնայած որ, ըստ Սահակյանի, դրա իրավունքն ունեցել է իրեն տրված քվեներով. «Ես պահանջել եմ իմ անունից, ավագանին՝ իր, մենք մեր անձնական կարծիքն ենք արտահայտել, չնայած ես ու ավագանու անդամները, որոնք միացել են կոչին, լիարժեք իրավունք ունեինք նաեւ մեր ընտրողների անունից ներկայանալ: Ես ներկայացնում եմ քաղաքն ու բնակչությանը ամեն տեղ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս: Ես ունեմ իրավասություն խոսել բնակչության անունից, անգամ եթե այս կոչը բնակչության անունից անեի, որեւէ մեկը իրավունք չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական առումով ասել, որ դու մեր փոխարեն իրավունք չունես։ Դո՛ւք՝ ընտրողներդ եք ինձ լիազորել»,- ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով սոցիալական հարթակներում հրապարակված մեկնաբանություններին՝ ասաց՝ կարդացել ու ուսումնասիրել է, մեկնաբանությունների մեծ մասը ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդիկ են գրել, մի մասն էլ՝ ֆեյքեր. «Կա նաեւ մի հատված, որոնք իսկապես համակարծիք չեն ինձ հետ: Ես զարմանում եմ, որ տեքստը չեն կարդում, բայց ինձ մեղադրում են իրենց անունից խոսելու մեջ… ես իմ անունից եմ խոսել, սա արվել է իմ անունից, ու կոչ է եղել համաքաղաքացիներին միանալ ակցիային, նաեւ թվարկել եմ պատճառները: Եթե կա կոնստրուկտիվ մտածողություն էն մարդկանց մոտ, որոնք բացասական քոմենթներ են գրել, կարող են չհամաձայնել որոշ մտքերի հետ, բայց փորձել բռնանալ իմ կարծիքին, ոչ ոք իրավունք չունի թե՛ բարոյական ու թե՛ իրավական տեսանկյունից: Թող կետ առ կետ ասեն, թե ինչն եմ սխալ գրել՝ զոհեր չունե՞նք, վիրավորներ չունե՞նք, թե՞ տարածքային կորուստներ չունենք: Եթե ինձ կկարողանան հակառակը համոզել, ուրեմն ես ներողություն կխնդրեմ ու չեմ պահանջի վարչապետի հրաժարականը, բայց այսօր ոչինչ չի արվում թե՛ գերիների վերադարձի, թե՛ մյուս խնդիրների մասով: Սա նաեւ արհամարհանք է պետության ղեկավարի կողմից զոհ ու վիրավոր տված ընտանիքներին»:

Դիտարկմանը, որ բնակչությունը ստորագրահավաք է նախաձեձռնել քաղաքապետի հրաժարականի պահանջով, ասաց. «Եթե ստորագրահավաքը վերաբերում է իմ հրաժարականին, ես պատրաստ եմ հենց այս պահին աշխատանքից ազատվել, բայց միեւնույն ժամանակ ես չեմ ուզում հիասթափեցնել ինձ վստահող ու ընտրող մարդկանց: Եթե լինի հանրային պահանջ, ես կհրաժարվեմ այս աշխատանքից»:

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր, Սպիտակում մինչ օրս լուրջ հեղինակություն համարվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ իրեն կոչով հանդես գալուն ստիպելուն, Սահակյանն ասաց. «Արկադի Համբարձումյանին ես՝ որպես անձի շատ հարգում եմ, նա իմ ընկերն է, բայց ինքը այլեւս պատգամավոր չէ… արդյոք այս նոր պատգամավորներից էլ մեկը չկար, որ կարողանար ինձ ասել՝ այս բանն արա կամ այն բանը, չկա՞ նման մարդ, որ այսօր նախկին պատգամավորը պետք է ասի՝ սա արա կամ նա արա: Ինչ լծակ ունի Արկադի Համբարձումյանը, որ ինձ բան ասի։ Ինքը կարող է ինձ ընկերաբար ինչ-որ բաներ ասել, կամ ես իրեն ասեմ: Այսօր ավելի շատ ես եմ իրեն դիմում, քան ինքը՝ ինձ: Ու առհասարակ, եթե ինչ-որ մի բան ես չցանկանամ, միանշանակ չեմ անի, ով ուզում է՝ ասի: Մարդիկ թող գիտակցեն, որ ՏԻՄ-ը անկախ մարմին է, եւ ոչ ոք չի կարող բռնանալ ՏԻՄ-ի աշխատանքին: Ես նորից եմ կրկնում՝ ես կարող էի նաեւ ժողովրդի անունից հանդես գալ, բայց իմ կոռեկտությունը դա թույլ չտվեց, ես պարզապես ասացի՝ կոչ եմ անում: Հիմա կմիանան, կառաջարկեն իրենց անունից էլ հանդես գալ՝ կգամ: Իսկ որտեղ մնաց Արկադիի գործոնը: Եթե անգամ պատկերացնենք, թե Արկադին ինձ կարգադրել է, ինչպես որ մարդիկ մտածում են, այդ դեպքում ես ինչո՞ւ ժողովրդի անունից հանդես չեկա»,- ասաց քաղաքապետ Գագիկ Սահակյանը՝ պնդելով՝ Համբարձումյանը որեւէ կապ չունի իր պահանջի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5245 դիտում

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում

Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը կադրեր է հրապարակել

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հոյակերտ դղյակ մեր երեխաների համար. Հարությունյանը հրապարակել է Հրազդանի թիվ 2 դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հանրապետության մի շարք հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

ԱՄՆ-ն արդիականացնում է «Թոմահավկ» հրթիռները և երկարացնում դրանց ծառայության ժամկետը

Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ

ԱՄՆ-ն հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի միջև առաջիկա հանդիպումը

Այսինքն, Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Ալեքսանյան

Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարությունը ավելի քան 100 մլն դրամ է տրամադրել նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. տեսանյութ

2024 թ.-ի համեմատ որքան է 2025-ին կազմել Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը. Պապոյանը թվեր է հրապարակել

ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով. Չախոյան

ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ

Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան

Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել

Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել

Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան

Երկրաշարժ Թուրքիայում

Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը

Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ

Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել

Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում

Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել

Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան