Երևան
12 °C
ՀՀ սահմանադրական դատարանը դեկտեմբերի 7-ին աշխատակարգային որոշում է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննության օր նշանակելու մասին։ ՍԴ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին։
Որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՍԴ-ն քննության է առնելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:
Աշխարակարգային նույն որոշմամբ ՍԴ-ն միաժամանակ ուժը կորցրած է ճանաչել 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշման 3-րդ կետը, ինչպես նաեւ 2020 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-138 աշխատակարգային որոշման 2-րդ կետը:
ՍԴԱՈ-60 որոշման 3-րդ կետի համաձայն՝ գործով զեկուցողներ էին նշանակված ՍԴ արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արեւիկ Պետրոսյանը, Ֆելիքս Թոխյանը, ինչպես նաեւ՝ ՍԴ ներկայիս նախագահ Արման Դիլանյանը, գործող դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը։ ՍԴԱՈ-138 որոշման 2-րդ կետի համաձայն էլ՝ գործով դատաքննություն էր նշանակված 2020 թվականի հուլիսի 7-ին։
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ եթե փաստաբանները միջնորդել էին իրենց կողմից ներկայացված դիմումը հետ վերցնել, ապա ինչո՞ւ է ՍԴ-ն դատաքննություն նշանակել նաեւ Քոչարյանի դիմումի հիման վրա, ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը պատասխանեց․ «Դիմումը հետ վերցնելու մասին փաստաբանի միջնորդությունը չի քննարկվել, քանի որ այն ներկայացնելու պահին վերջինիս լիազորագրի ժամկետը լրացած է եղել․ լիազորագիրը վավեր է եղել մինչ 2019 թվականի դեկտեմբերը, իսկ միջնորդությունը ներկայացվել է 2020 թվականի հունիսին»։
Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում փաստաբան Արամ Վարդեւանյանն է։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ մինչ օրս սպասում էր դիմումը հետ վերցնելու վերաբերյալ աշխատակարգային որոշման, եւ առաջին անգամ է նման մանրամասներ լսում․ «Նման տեխնիկական հարցից կառչումը առնվազն ինձ համար զարմանալի է, որովհետեւ այս ընթացքում, վստահաբար՝ 2020 թվականին, ես աշխատանքային կարգով դիմումներ, գրություններ եմ ներկայացրել ՍԴ, ասեմ ավելին, ինձ ՍԴ-ից ուղարկվել էին ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները, եւ ինձ նման հարցով երբեւէ չեն դիմել»։
Վարդեւանյանն ասաց, որ չի էլ պատկերացրել, որ նման խնդիր կարող է առաջանալ, որովհետեւ երբ որպես ներկայացուցիչ՝ դիմում է ներկայացվում, եւ այն վարույթ է ընդունվում, այն կանխավարկածն է գործում, որ ներկայացուցչի լիազորությունները պատշաճ են, առնվազն մինչեւ հակառակի մասին տեղեկություն առկա չէ։ Վարդեւանյանը նշեց, որ հիմա էլ շարունակում է լինել Քոչարյանի ներկայացուցիչը ՍԴ-ում։ Հարցին՝ լիազորագրի մեջ, ամեն դեպքում, ժամկետ նշվա՞ծ է, Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Ես դժվարանում եմ ասել ժամկետը, բայց ես այս պատկերացումն ունեմ․ անձը լիազորագիր է ունենում քրեական գործով ներգրավվելու սկզբանական փուլում, որից հետո, երբ ստանում է կարգավիճակ, այլեւս լիազորագրի խնդիր չի լինում, դա լինում է անժամկետ, մինչեւ հակառակի մասին պահանջ չի լինում»։
Փաստաբանը չմտաբերեց, որ ՍԴ-ում իր աշխատելու տարիներին որեւէ անգամ նման խնդիր առաջացած լինի։ Նա պնդեց, որ անձի լիազորությունները հավաստվում են դիմումների արդեն իսկ վարույթ ընդունելով եւ նրան ներգրավելով։
Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիս ամսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաեւ Քոչարյանի փաստաբանները, որից, սակայն, նրանք ամիսներ առաջ հրաժարվեցին՝ պատճառաբանությամբ, որ չեն ուզում իրենց գործի պատճառով երկրում պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ առաջանան։
Նշենք նաեւ, որ թեեւ Առաջին ատյանի դատարանի՝ գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը մեկ ամիս անց բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Միայն հուլիսին էր ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել կասեցնել այն եւ դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու: Գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի 29-ին, հրապարակվեց ՄԻԵԴ-ի, իսկ հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները: Դրանք ստանալուց հետո ՍԴ-ն գործով նիստ նշանակեց հուլիսի 7-ին: Այդ օրը, սակայն, նիստը չկայացավ, քանի որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչը այն հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով ՍԴ-ին իրեն տրամադրել ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ տրամադրել ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT