Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է այն, ինչ մենք ասում էինք մեր դիմումներում. Ռ. Քոչարյանի պաշտպան

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը երեկ հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիքը. խոսքն այն հոդվածի մասին է, որով Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք`դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի մայիս ամսին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ`ստուգելու 300.1-րդ հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմումներ ՍԴ-ին ներկայացրել էր նաեւ Քոչարյանի պաշտպանական թիմը: Թեեւ դատարանի`գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը մեկ ամիս անց բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Միայն հուլիսին էր ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել կասեցնել այն եւ դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու: Վերջերս` 2020 թվականի մայիսի 29-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց իր կարծիքը, որը պաշտպանական կողմի գնահատմամբ`հօգուտ իրենց էր, մեղադրող կողմի գնահատմամբ`հակառակը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանում է, որ սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Պաշտպանական կողմը գտնում է, որ այս հոդվածով Քոչարյանին մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ այն 2008 թվականի մարտի 1-ին գործող Սահմանադրությամբ որպես առանձին հոդված նախատեսված չի եղել, այլ ներառված է եղել 300-րդ հոդվածում, եւ դրանց հանցակազմերը, իրենք գնահատմամբ, տարբեր են, իսկ օրենքը սահմանում է, որ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողությունների համար, որոնք կատարման պահին հանցագործություն չեն եղել: Դատախազությունը, սակայն, պնդում է, որ 300 և 300.1-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի վերլուծությունից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցավոր արարքը նախատեսված է եղել ինչպես 2008 թվականին, այնպես 2018 թվականի գործող օրենսդրությունով. «Սահմանադրական կարգը տապալելը չի ապաքրեականացվել, այլ պարզապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի մի հոդվածից տեղափոխվել է մեկ այլ հոդված՝ որպես ինքնուրույն, առանձին, այլ ոչ թե նոր հանցագործություն»,- դատական նիստերից մեկի ժամանակ ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքի մասին խոսելիս` Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն այսօր կարեւորեց այն հանգամանքը, որ դրանով արձանագրվել է այն, ինչ իրենք ասել էին իրենց դիմումներում. «Մենք խոսում էինք 300.1-րդ հոդվածի մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին, ինչպիսին է, օրինակ, «փաստացի վերացնել», «իրավական համակարգում» դադարեցնելը եւ այլն: Վենետիկի հանձնաժողովը, ծանոթանալով այդ դրույթներին, արձանագրել է, որ դրանք այն աստիճան անորոշ են, որ միգուցե թարգմանության խնդիր կա, եւ այդ հարցերը այնպես են ձեւակերպված, որ առհասարակ դրանց չի անդրադարձել»: Ըստ Վարդեւանյանի՝ իրենց գործի շրջանակում Սահմանադրության հոդվածի խախտումը հավասարեցվել է սահմանադրական կարգի տապալմանը, սակայն Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ ինքնին այդ խախտումը չի կարող լինել սահմանադրական կարգի տապալում:

Արամ Վարդեւանյանի խոսքով`Վենետիկի հանձնաժողովը ուսումնասիրել է ոչ միայն զուտ եվրոպական փորձը, այլ նաեւ Կորեայում առկա փորձը, եւ եկել է այն եզրահանգման, որ առհասարակ, սահմանադրական կարգի տապալումը ունենում է բռնության կամ դրա սպառնալիքի տարր, ինչը, սակայն, մեր օրենսդրությամբ, առկա չէ. «Հանձնաժողովը արձանագրել է նաեւ, որ սահմանադրական կարգի  տապալումը, այնպիսի ձեւակերպմամբ, ինչպիսին կա ՀՀ-ում, նմանը չունի միջազգային փորձում, այսինքն՝ երբ ոչ թե սահմանադրական սկզբունքներ են պաշտպանվում, այլ Սահմանադրության հոդվածներին են հղում տրվում, չկա միջազգային փորձում»:

Պաշտպանի խոսքով`եզրափակիչ հատվածում Հանձաժողովը գրել է, որ նման տեսակ լայն, ընդհանուր մեկնաբանման ենթակա հոդվածները պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ այդ դեպքում  դրանք պետք է մեկնաբանվեն նեղ ձեւով, հօգուտ անձի իրավունքների. «Իմ մասնագիտական կարծիքով՝ 300.1-ի ձեւակերպումը այնպիսին է, որ այն նույնիսկ հնարավորություն չի տալիս նեղ ձեւով  մեկնաբանելու, իսկ այդ պարագայում խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը, որը, ի դեպ, միջազգային կայուն ձեւավորված սկզբունք է»:

Անդրադառնալով Հանձնաժողովի ուսումնասիրած դատական պրակտիկային`Արամ Վարդեւանյանն ասաց, որ այդ պրակտիկան չի վերաբերում սահմանադրական կարգի տապալման հանցակազմերին, որովհետեւ դրա վերաբերյալ դատական պրակտիկա աշխարհում, ցավոք, չկա. «Բայց այն պրակտիկան, որ կա, եւ վերաբերում է սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության սուվերենության նկատմամբ ոտնձգություններին, մշտապես իր մեջ պարունակել է բռնության եւ բռնության սպառնալիքի տարրեր»: Այս հանգամանքը, ըստ Վարդեւանյանի, արձանագրել էին նաեւ իրենք, քանի որ ուսումնասիրել էին շուրջ 50-ից ավելի երկրների միջազգային փորձ. «Բայց բնական է, որ մեր հանրության համար շատ ավելի մեծ կշիռ եւ ազդեցություն է ունենում ԵԽ բացառիկ մարմնի մասնագիտական դիրքորոշումը, չնայած կարող եմ հպարտությամբ ասել, որ մեր ներկայացրած դիրքորոշումները իրենց արտացոլանքը գտել են այդ կարծիքի մեջ»,- ասաց նա:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին այսօր դիրքորոշում է ներկայացրել նաեւ դատախազությունը, ըստ որի՝ Հանձնաժողովը հաստատել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2259 դիտում

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների