Երևան
12 °C
«Փաշինյան ջան, մենք հետդ ենք, հեչ չմտածես»,- 88-ի աղետի 32-րդ տարելիցին Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյումրեցիները դիմավորեցին այնպես, ինչպես նախկինում էին դիմավորում՝ հավասարակշիռ, սուզպ ու ջերմ:
Հոգեհանգստի պատարագին մասնակցելուց և Կառավարության անունից ծաղկեպսակը զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ դնելուց հետո վարչապետն առանց լրագրողների հարցերին պատասխանելու, Գյումրիից շտապեց Վանաձոր, այնուհետ՝ Սպիտակ:
Աղետի հետևանքների վերացման, անցնող 32 տարում արած ու չարածի մասին խոսեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, շարունակվում են Շիրակի մարզի 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերի թվով 24 բնակելիների կառուցման աշխատանքները։ 4 բնակելիների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ, մնացած 20 տներում այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2021 թվականի մայիսին։
«Այս մոդելը բավակն հաջողվել է, և հետագայում էլ կիրառելու ենք»,- ասաց մարզպետը:
Ընդհանուր առմամբ, այս տարի մոտ 100 անօթևան ընտանիքի խնդիր է լուծվել՝ պետական պարտավորությունների շրջանակներում: Բնակֆոնդի այն քանակը, որն 88-ին ավերվել էր, այսօր արդեն ամբողջությամբ կառուցված է:
«Եթե քաղաքաշինական պարզ թվերով նայենք, հավասարաչափ կառուցված է, բայց այսօր մենք փաստացի ունենք անօթևաններ: Իսկ անօթևանությունն ուղեկցվում է սոցիալական գործոններով: Տնակում կենցաղավարություն կազմակերպելը լուրջ ու բազմազան խնդիրներ է հարուցում:
Եթե 2019 թվականի ավարտին մենք ունեինք սպասումներ, որ տնտեսական էֆեկտը նույնն է լինելու 2020-ին ևս, և դա ուղղակիորեն ազդելու էր ոչ միայն անօթևանության հարցի, այլ նաև սոցիալական խնդրի, գործազրկության, աղքատության հաղթահարման կարգավորման վրա, ցավոք տարվա ընթացքում առաջացած մարտահրավերների պարագայում, դա անհնար դարձավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը:
Տարվա ընթացքում դադարի փուլում մնացին ոչ միայն քաղաքաշինական, այլ ներդրումային ծրագրերը ևս: Չինացի գործընկերների հետ մեծ ներդրումային ծրագրեր կային, որոնք այդպես էլ չմեկնարկեցին, հյուրատնային ոլորտում առաջացան լուրջ խնդիրներ: Բոլոր այն հնարավոր տարբերակները, որոնք հնարավորություն էին տալու Շիրակի մարզն ու Գյումրին ոտքի հանել, հնարավորինս արագ, ըստ մարզպետի, պետք է գործարկել:
«Ըստ էության, անցյալ տարի բոլորի աչքի առաջ ակնառու դարձավ, որ մենք զարգացման մեծ հնարավորություններ ունենք: Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ հետ գանք, կանգնենք էդ կետի վրա, և այդտեղից շարունակենք զարգացումը: Այդ կետից մոտենալ մեր երկու մեծ խնդիրներին՝ անօթևանությանն ու աղքատությանը»,-շեշտեց Տիգրան Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT