Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացավ Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։
Նիստից րոպեներ առաջ դատական կարգադրիչները լրագրողներին թույլ չտվեցին բարձրանալ դահլիճ՝ հորդորելով սպասել՝ մինչ նիստը սկսվի, եւ դատավորը դիրքորոշում հայտնի լրագրողների մասնակցության վերաբերյալ։ 30 րոպե հետո միայն դատական կարգադրիչների պետ Կարեն Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ վերջերս կայացրած որոշման համաձայն՝ համաճարակային իրավիճակի պատճառով դատավարության կողմ չհանդիսացող անձանց, այդ թվում՝ լրագրողների մուտքը նիստերի դահլիճ արգելված է։ Նշենք, սակայն, որ նույն որոշման առկայության պայմաններում թե՛ Կենտրոնի, թե՛ այլ նստավայրի դատավորներ լրագրողներին թույլատրել են մասնակցել նիստերին՝ հաշվի առնելով նրանց սակավաթիվ լինելը եւ հակահամաճարակային կանոնների պահպանումը, ինչն առկա էր նաեւ այսօր։ Ըստ ամենայնի, դատավորները կարեւորել են նաեւ դատական նիստերի հրապարակայնության սկզբունքը, որը տվյալ դեպքում չապահովվեց։
Մինչ տեխնիկական խնդիրները կկարգավորվեին, պարզ դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ լրագրողների մասնակցության հարցը դատական նիստի ընթացքում առհասարակ չի քննարկվել, քանի որ նիստը, ամեն դեպքում, հետաձգվելու էր ամբաստանյալի բացակայության հիմքով։
Կարեն Խաչատրյանն այսօրվա նիստին ներկայացել էր, սակայն Գագիկ Խաչատրյանը, ինչպես նշեց պաշտպանը, չէր կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։
Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:
Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:
Լրագրողների հետ այսօրվա զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պետական մարմիններն այս մեկ տարվա ընթացքում արել են ամեն բան, որ Գագիկ Խաչատրյանի մոտ արձանագրվի բացասական դինամիկա։ «Այսինքն՝ այն, որ բուժման կարիք ուներ, վիրահատության կարիք ուներ, ու դա թույլ չէին տալիս, հասցրեց նրան, որ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց նույնիսկ ցավեր են առաջանում, ինչը անհնարին է դարձնում նիստին մասնակցելը»,- ասաց պաշտպանը։
Վերջինիս խոսքով՝ բացասական դինամիկան արձանագրվել է նաեւ Գագիկ Խաչատրյանի ազատ արձակվելուց հետո նշանակված բժշկական կոնսիլիումով, ինչի վերաբերյալ փաստաթուղթը իրենք այսօր ներկայացրին դատավորին՝ միաժամանակ միջնորդելով թույլատրել Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, ըստ պաշտպանի՝ անհասկանալի պատճառներով․
«Պատճառաբանությունն այն է, որ նա կարող է Հայաստանում պատշաճ բուժօգնություն ստանալ, բայց մոռանում ենք, որ երբ պետությունը առողջապահության նախարարի մակարդակով նախաձեռնել էր երկու կոնսիլիումներ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, հենց այդ ժամանակ էր արձանագրվել, որ այդ վիրահատությունը ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, եւ, այսքանով հանդերձ, հիմա նշելը, թե հնարավոր է, մեղմ ասած, հիմնավոր պատճառաբանություն չէ»։
Գագիկ Խաչատրյանն այժմ տնային բուժում է ստանում։ Ըստ պաշտպանի՝ հենց բժշկական կոնսիլիումով էր արձանագրվել, որ, քովիդի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հնարավոր չէ ստացիոնար բուժում իրականացնել, հետեւաբար բուժումը, որքանով հնարավոր է, կատարում են տանը, սակայն, ըստ պաշտպանի, այն, ինչ արվում է հիմա, ընդամենը միջոց է՝ վիճակը փոքր-ինչ մեղմելու համար։
ՀԺ-ի հարցին, թե Գագիկ Խաչատրյանի շարունակական բացակայությունների պարագայում ինչպե՞ս են պատկերացնում քրեական գործի հետագա ընթացքը, պաշտպան Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ անձը պետք է վիրահատվի, որպեսզի կարողանա դատական նիստերին մասնակցել, իսկ եթե պետությունը միջոցներ չի ձեռնարկում, նշանակում է՝ դիտավորյալ գործողություններ է կատարում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված․
«Երբ անձը ունի սուր ցավեր, եւ պետությունը այնպես է անում, որ այդ ցավերը կրի, ավելի խորանա, նշանակում է վատ վերաբերմունք, խոշտանգում, եւ այս առումով նշեմ, որ բոլորովին վերջերս ՄԻԵԴ-ը համապատասխան նամակ էր ուղարկել ՀՀ կառավարությանը, նաեւ՝ մեզ, որով հայտնել էր, որ եթե կողմերը ընդհանուր հայտարարի չգան այս հարցում, ՄԻԵԴ-ը նախաձեռնելու է նաեւ խոշտանգման քննության վարույթ, որի շրջանակում պետությանը հարցադրումներ է ներկայացնելու»։ Երեմ Սարգսյանը պնդեց իր այն կարծիքը, որ ՄԻԵԴ-ի կողմից պետությունից այլ հարցերով պարզաբանումներ պահանջելուց հետո հրատապ կարգով փորձաքննություն էր նշանակվել, հավանաբար՝ պետության ընտրած փորձագետների մասնակցությամբ, որպեսզի ցույց տրվի, որ բժշկական միջամտության կարիք չկա։
Նշենք, որ շաբաթներ առաջ կորոնավիրուսի եւ պատերազմական իրավիճակի պայմաններում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, որոշել էր Գագիկ Խաչատրյանին ազատ արձակվել 120 միլիոն ՀՀ դրամ գրավի, իսկ Կարեն Խաչատրյանին՝ 30 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։
Կարեն Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպանը նշել էր, որ պատերազմական իրավիճակի պայմաններում Կարեն Խաչատրյանի կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվել Արցախի Հանրապետությունում որոշ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, որը կրում է շարունակական բնույթ։ Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ նա չէ այն անձը, ում կողմից այդ տեղեկությունները պետք է հրապարակվեն, սակայն պնդեց, որ նման միջոցառումներ արվել եւ արվում են։
Միջնորդության մեջ պաշտպանը նշել էր նաեւ, որ իրենք կատարել են Կարեն Խաչատրյանի կողմից ենթադրաբար պատճառված վնասի հատուցմանն ուղղված գործողություններ՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարելով 1 միլիարդ 25 հազար դրամ գումար, որը եւս կրում է շարունակական բնույթ: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ, իրենց գնահատմամբ, հանցագործություն, որպես այդպիսին, առհասարակ տեղի չի ունեցել, սակայն եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հակառակը հաստատվի եւ արձանագրվի, որ կա պատճառված վնաս, ապա այդ վնասը իրենց կողմից կվերականգնվի։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին։
Լուսանկարում՝ պաշտպան Երեմ Սարգսյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT