Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը։
Նիստից առաջ՝ «Factor.am»-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի մեղադրանքի վերաբերյալ, Նարեկ Սարգսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այդ մասին կխոսի դատաքննությունից հետո։
Նարեկ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը, մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արամ Արամյանը։
Նիստից սկզբում կողմերը դիրքորոշում հայտնեցին լրատվամիջոցների կողմից դատական նիստի տեսա եւ լուսանկարահանման վերաբերյալ։ Թե մեղադրանքի, թե պաշտպանության կողմերը ասացին, որ հարցը թողնում են դատարանի հայեցողությանը, սակայն պաշտպանները խնդրեցին այսօրվա նիստի մի մասը անցկացնել դռնփակ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պետք է ներկայացվեն Նարեկ Սարգսյանի անձը բնութագրող որոշակի փաստական տվյալներ ինչպես առողջական վիճակի, այնպես էլ այլ հարցերի վերաբերյալ։
Այժմ դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է նիստի այդ հատվածը դռնփակ անցկացնել-չանցկացնելու հարցը։
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 268-րդ հոդվածի 3-րդ եւ 38-131-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձի առեւանգումը կազմակերպելու համար, որն իրականացվել է շահադիտական նպատակներով։
Շուրջ մեկ տարի տեւած հետախուզումից հետո նա Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերվել էր 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Չեխիայում եւ տեղափոխվել Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Գրեթե մեկ տարվա կալանավորումից հետո՝ շաբաթներ առաջ, Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարել է նրա պաշտպանների բողոքը, եւ Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատախազության հանրային կապերի բաժնից ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին, որ ազատման որոշումը բողոքարկել-չբողոքարկելու վերաբերյալ վերջնական դիրքորոշում առայժմ չունեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT