«Սա ոչ թե քրեական գործ է, այլ դրա քողի տակ քաղաքական հետապնդում»․ Քոչարյանի գործով նիստը այսօր հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր Մարտի 1-ի գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության հիմքով։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին։

Նախքան նիստի հետաձգվելը լրագրողների հետ զրուցեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը խնդրել է մեղադրող դատախազներին չառարկել Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու դեմ, եւ ասաց, որ դա եւս մեկ ապացույց է, որ առկա է քաղաքական հետապնդում, եւ որ Դատախազությունը այս գործով հնազանդ կերպով կատարում է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները․ «Մենք դեռեւս 2019 թվականից հայտարարում ենք, որ սա ոչ թե քրեական գործ է, այլ դրա քողի տակ քաղաքական հետապնդում, եւ ընթացքում բազմաթիվ ապացույցներ կարողացանք վկայակոչել՝ սկսած հայտնի գաղտնալսումից, դատարանները արգելափակելուց»։

Հարցին՝ քննարկե՞լ է վարչապետի այդ հայտարարության հիմքով մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը, Ալումյանը պատասխանեց, որ դեռեւս չեն քննարկել, բայց իր կարծիքն այն է, որ դա անօգուտ կլինի․ «Իհարկե, դատախազները ակնհայտորեն բացարկման ենթակա են, ուղղակի հաշվի առնելով, որ այս ամենը կատարվում է գլխավոր դատախազի գիտությամբ եւ ցուցումով՝ դժվար է պատկերացնել, եթե այս դատախազները հեռացվեն, նորերը գան, ի՞նչ կարող է փոխվել»։

Անդրադառնալով վարչապետի եւ դատական իշխանության ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպմանը՝ Հայկ Ալումյանն ասաց․ «Սկսենք նրանից, որ վարչապետը ոչ թե հանդիպեց դատավորների հետ, այլ կանչեց դատավորներին, եւ նրանք շտապեցին ներկայանալ, ինչը շատ ցավալի է․ եթե մենք հավակնում ենք մաս կազմել քաղաքակիրթ աշխարհի, ապա իշխանության գործադիր ճյուղը չպետք է կարողանա դատավորներին սուլոցով կանչել իր նստավայր կամ հրահանգել, որ գան, իսկ դատավորներն էլ իրենց հերթին պիտի ունենան մասնագիտական՝ բավարար չափով արժանապատվություն, որ եթե որեւիցե վարչապետ հանդգնի կանչել, ապա չգնան»։

Ալումյանը նշեց, որ մի շարք քրեական գործերով դատարանները մերժել են կալանավորման միջնորդությունները, եւ իր ընկալմամբ՝ այդ գործերը վարչապետի ուշադրության ներքո են եւ քաղաքականապես զգայուն գործեր են․ «Մի ուրիշ հարց էլ կա․ Վարչական դատարանը, գիտեք, որոշում է կայացրել, որով կասեցրել է հավաքների արգելքը, եւ հետաքրքիր է, որ վարչապետը կանչել էր այն ատյանների ղեկավարներին, որոնք այս երկու հարցերի համար «պատասախանատու» են, այսինքն՝ ակնհայտորեն նպատակ ունի ճնշում գործադրել դատարանների վրա դատարանների նախագահների միջոցով»։ Ալումյանը նշեց, որ դատարանների ուժի մեջ մտած որոշումները քննարկման առարկա դարձնելը նոնսենս է։ Հարցին՝ դա կարո՞ղ է իրավական հետեւանք ունենալ, փաստաբանը պատասխանեց, որ առնվազն Եվրոպական դատարանում կարող է․ «Մենք ՄԻԵԴ-ում ունենք բազմաթիվ գանգատներ եւ մեր գլխավոր շեշտերից մեկն այն է, որ ՀՀ-ում անկախ եւ անկողմնակալ դատարան այս կարգի գործերով չկա, մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել, հիմա կներկայացնենք նաեւ այս փաստը, վարչապետը իր գործողություններով մեզ բավականին օգնում է ՄԻԵԴ-ում մեր գործերով հիմնավորել այն, ինչ ուզում ենք, կես կատակ-կես լուրջ ես նույնիսկ ասում եմ՝ երբ շահենք գործը, մեր վարձատրության մի մասով երեւի կիսվենք վարչապետի հետ»։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ օրերս տարածած հայտարարությանը՝ Ալումայնն ասաց, որ «վնգստացող դատավորների թեման նոր չպիտի բարձրացված լիներ, այլ 2018 թվականից սկսած, եւ այդ ժամանակ ճիշտ ձեւով բարձրաձայնելու դեպքում հիմա չէին ունենա շատ ու շատ պրոբլեմներ։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյո՞ք պաշտպանները պատրաստվում են քայլեր ձեռնարկել Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը քննության առարկա դարձնելու ուղղությամբ, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Այս հարցը դեռ պատրաստ չենք հրապարակայնորեն ներկայացնել, մեր մեջ, իհարկե, քննարկելու ենք, որոշ քայլեր լինելու են, բայց դեռ պատրաստ չենք հրապարակայնացնել»։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վճռաբեկ բողոքներից՝ Հայկ Ալումյանն ասաց, որ տուժողների եւ դատախազների բողոքները վարույթ են ընդունվել խախտումներով․ «Տուժողները իրավունք չունեն բողոքարկել կալանավորման հետ կապված որոշումները»։ Նա հիշեցրեց, որ դեռ 2018 թվականին, երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել, տուժողները դարձյալ վճռաբեկ բողոք էին ներկայացրել, բայց այն վարույթ չէր ընդունվել հենց նույն հիմնավորմամբ․ «Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը նույն գործով ավելի վաղ կայացրած իր որոշումներին չի հետեւում, բա ո՞նց է պատկերացնում մյուս դատական ատյանների հեղինակությունը»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2719 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ