Երևան
12 °C
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Բեդրիխ Կոպեցկիի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես՝ ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտներում, մասնավորապես՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկած բարեփոխումները, որոնք ժամանակավոր առկախվել էին երկրում պատերազմական դրությամբ պայմանավորված։
Պարոն Բեդրիխ Կոպեցկին վստահեցրել է, որ իրենք լավ գիտեն հայկական կողմի առաջնահերթությունները, ինչպես նաև լավ գիտեն, որ Հայաստանում բնությունն ազգային ինքնության կարևորագույն մաս է կազմում։
Կողմերը փոխադարձ ընդգծել են, որ երկու երկրների միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման բավականին լավ պրակտիկա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ գործիքին։ Հայաստանում Թվինինգ ծրագրերի պայմանագիր կնքող մարմինը Եվրոպական միության պատվիրակությունն է։
Շջակա միջավայրի նախարարությունն իրականացնելու է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը վրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։
Ծրագրի նպատակն է հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (СЕРА) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն եվրո։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Թվինինգի հետ կապված հետագա համագործակցության առումով, այլ նաև այն համաձայանգրերի, հուշագրրի, որոնք արդեն իսկ կնքվել են երկու երկրների և գերատեսչությունների միջև։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության «Դիլիջան» ազգային պարկի և Չեխիայի Հանրապետության «Կրկոնոշե» ազգային պարկի միջև համագործակցության հուշագիրը, ինչպես նաև՝ Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ համագործակցության հուշագիրը և գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև։
Հանդիպման ընացքում մատնանշվել է մի շատ կարևոր համագործակցության հանգամանք ևս։ Հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության Անտառների կառավարման ինստիտուտի հարուստ պրակտիկ փորձը անտառների կառավարման ոլորտում՝ հայկական կողմն առաջարկել է հետագայում մտածել այս բնագավառում ևս որևէ ձևաչափով համագործակցության, չեխական կողմի փորձի ներդրման և գործընթացում հայկական կողմի մասնագետների ներգրավման հնարավորության վերաբերյալ։
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ այլ հարցեր։
Հանդիպման ավարտին նախարարն իր գոհունակությունն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն հայտնել հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ ստորագրված հուշագրերից բխող պարտականությունների լիարժեք իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին, ինչը հիմք կհանդիսանա երկու հանրապետությունների միջև դիվանագիտական, հումանիտար և քաղաքական սերտ համագործակցություն կառուցելու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT