Երևան
12 °C
Մեզանում կարծես անգամ «ի՞նչ անել» «ո՞վ է մեղավոր» մշտական հարցերի հերթականությունն է փոխվել։ Անելիքները շատ են, ու բոլորը՝ հրատապ, բայց մենք «ի՞նչ անելը» մի կողմ ենք դրել ու «ո՞վ է մեղավորի» պատասխանն ենք փնտրում։ Երբ տանը հրդեհ է՝ նախ պետք է մարել այն ու հետո միայն պարզել, թե ում մեղքով էր հրդեհը, բայց մենք, հրդեհը թողած, հրձիգին ենք փնտրում... Իսկ հրդեհը չի մարել։ Ավելին՝ տարածվելու վտանգը բավականին մեծ է։ Ու ի՞նչ թեմաներ են շրջանառվում հանրային-քաղաքական տիրույթում (իշխանությունների հրաժարականի պահանջից բացի)։ Առաջին՝ պատերազմը չի ավարտվել, Թուրքիան մեր սահմանին զորքեր է կուտակում, Ադրբեջանի ախորժակը գնալով մեծանում է, իսկ մեր արեւելյան սահմանները բաց են, եւ այլն, երկրորդ՝ պետք է անհապաղ չեղյալ հայտարարել ռազմական դրությունը։ Հակասություն չե՞ք տեսնում այս պնդումներում։
«Ով է մեղավոր» հարցն, ի դեպ, նույնպես չափազանց կարեւոր է եւ անպատասխան չի մնալու, բայց դրա հրապարակային քննարկումը, այն էլ՝ գեներալների մասնակցությամբ, անթույլատրելի է։ Տպավորություն է ստեղծվում, թե վերջ, մենք այլեւս բանակ չունենք ու երբեւէ չենք ունենալու։ Միմյանց մեղադրելու եւ մեղքը դիմացինի վրա բարդելու ցանկությունը հասկանալի է, բայց մեր բանակը կա ու շարունակում է մարտունակ մնալ, հետեւաբար՝ այդ թեմաները պիտի փակ մնան։ Այո, մենք լավ չէինք պատրաստվել պատերազմին, մենք նույնիսկ մեր պոտենցիալ թշնամու հարցում էինք սխալ կողմնորոշվել՝ մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմին, բայց պարզվեց՝ թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ենք պատերազմում։ Եվ ընդհանրապես՝ Հայաստանն այսօր հայտնվել է այն մեքենայի վիճակում, որը 25 տարի շարունակ ուղեւորների հաղթական բացականչությունների տակ շարժվում է դեպի անդունդը, անդունդին չհասած՝ վարորդը փոխվում է, նոր վարորդն էլ, արգելակելու փոխարեն, մտածում է «դե լավ, անդունդ ա, էլի, կարող ա արագության տակ վրայով թռչենք» ու ավելի է մեծացնում արագությունը... Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ մեքենան քշում էին այդ նույն ուղղությամբ, հիմա պնդում են, թե այնուամենայնիվ հնարավոր էր արգելակել։ Գուցե իսկապես հնարավոր էր։ Բայց այս պահին պետք է մտածել տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու, մեքենան կարգի բերելու մասին։
Բնականաբար՝ դա կարող են անել միայն հանրության վստահությունը վայելող ուժերը, իսկ իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակը կտրուկ անկում է գրանցել։ Սա օբյեկտիվ իրողություն է, առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունները ճիշտ կանեն՝ այս պահին վստահության հանրաքվեի նման մի բան կազմակերպեն։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում դա ճշգրիտ պատկեր չի տա, որովհետեւ, եթե, օրինակ, պարզվի, որ իշխանություններին վստահում է, ասենք, հանրության 20-25 տոկոսը, դա չի նշանակի, թե որեւէ այլ ուժի նկատմամբ վստահությունն ավելի մեծ է։ Հանրության վստահության իրական մակարդակը ստուգելու միայն մի ձեւ կա՝ ընտրությունները։ Այլընտրանքը հեղաշրջումն է կամ Հայաստանում «արտաքին կառավարման ռեժիմ» մտցնելը, իսկ թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ այդ տարբերակները՝ կարծում ենք, չարժե բացատրել։ Իսկ ընտրություններն, ի դեպ, կարող են իսկապես աննախադեպ ստացվել, որովհետեւ քաղաքական ուժերն այլեւս չեն կարող դատարկ ճառերով խաբել մարդկանց ու ստիպված կլինեն շատ կոնկրետ ծրագրեր ներկայացնել, թե ինչպես են պատրաստվում երկիրը դուրս բերել այս անդունդից։
Սրա համար, հասկանալի է, ժամանակ է պետք։ Ժամանակ է պետք նաեւ պետական ինստիտուտներն ամրապնդելու եւ Արցախում ինչ հնարավոր է՝ փրկելու համար։ Մնացածը հետո կերեւա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT