Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց․ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը

16/11/2020 schedule12:00

ՀՀԿ կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր մերժել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ է ճանաչել Բաղդասարյանի ձերբակալումը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը որոշումն օբյեկտիվ որակեց՝ նշելով, որ երեկ նիստին ներկա բոլոր մասնակիցներն էլ պրոֆեսիոնալ իրավաբաններ էին։

Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 եւ 35-305-րդ հոդվածների 1-ին մասերով։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով անհիմն։

Բաղդասարյանը ձերբակալվել էր երեկ՝ նշված արարքների, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել, ապա միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Մեր զրույցում Վահագն Գասպարյանն ասաց, որ Վահրամ Բաղդասարյանին զենք-զինամթերքի մեղադրանք չի առաջադրվել․ նրա բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ միայն օրինական զենք է հայտնաբերվել․ «Այդ զենքերը նա նվեր էր ստացել 2011 թվականին, ընդհանրապես ոչ էլ օգտագործել է»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալու դեպք: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ եւ նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն եւ իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։

Նշված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Աշոտ Ավագյանին, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանին։ Վերջինս այժմ անազատության մեջ է․ նրա ձերբակալման որոշման դեմ պաշտպանի բողոքը երեկ մերժվեց, իսկ Արթուր Վանեցյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը բավարարվեց, Վանեցյանն ազատ արձակվեց։ Դրանից հետո քննվեց Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը, որի վերաբերյալ որոշում դեռեւս չկա։ Այսօր պետք է քննվի նաեւ Աշոտ Մինասյանի կալանավորելու միջնորդությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2944 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել