«Գերագույն գլխավոր հրամանատարին դավաճան անվանելով՝ ոչ մի տեղ չենք հասնի. ճիշտ հասկացեք՝ Թուրքիայի ախորժակը փակվե՞ց»

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծորեն հայտարարեց, որ Արցախում հրադադարի վերաբերյալ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների ստորագրած հայտարարությանը նախօրոք ծանոթ չի եղել, թեեւ տրամաբանությունը պատկերացրել է:

Ընդգծեց՝ ինչուներ կան, դրանք անպայման կպարզաբանվեն, երբ որ դուրս գանք այս լարված վիճակից: Այսօր նրա կարծիքով բոլոր գործողությունները իրականացնելիս պետք է ելնել այն բանից, որ զինված ուժերը իրեն մենակ չզգա:  

«Երկրի գերագույն գլխավոր հրամանատարին դավաճան անվանելով՝ ոչ մի տեղ չենք հասնի ձեր բարձրացրած խնդիրների լուծման առումով: Նախ պետք է հասկանալ իրողությունները, էդ դեպքում մենք պետք է 20 տարի հետ գնանք, նորից հետ գանք եւ սկսենք անընդհատ դավաճաններ փնտրել: Առաջին հերթին հրամայականը ներքին եւ արտաքին մարտահրավերները զսպելն է, որ մեր անվտանգության բոլոր համակարգերը նորից գան այնպիսի վիճակի, որովհետեւ պատերազմը չի ավարտվել, պարզապես մենք հրադադարի վիճակում ենք: Եվ էդ գործընթացները՝ քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական, բոլորը պետք է լինեն մեկ տրամաբանության մեջ. գանք լիակատար կայունության վիճակի, եթե դա հնարավոր է, եւ կայուն իրավիճակում խոսենք այն խնդիրների մասին, որոնք կան: Դուք էլ գիտեք, որ տեսակետների (ընդդիմության հնչեցրած-խմբ.) մեծ մասում լուծումների առաջարկ չկա, բոլորը խոսում են փրկության կոմիտեների մասին: Մենք փրկության կոմիտեների առաջարկներ 90-ականներից ունենք, բայց մենք ոնց որ պետություն ենք, եւ պետությունը ունի նման խնդիրների լուծման սահմանադրական լուծումներ: Եվ մենք պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարհով: Բայց քաղաքական լուծումները ինչպիսին էլ լինեն, դրանք պետք է խոչընդոտ չլինեն մեր ԶՈՒ այսօրվա մարտական հերթափոխի կառավարման վրա»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորը ընդգծեց, որ բանակը շատ մեծ կորուստներ է ունեցել թե՛ մարդկային, թե՛ սպառազինության, թե՛ կառավարման առումով:

«Հիմա դուք ճիշտ հասկացեք՝ Թուրքիայի ախորժակը փակվե՞ց: Պարզապես զսպվեց: Հիմա Ադրբեջանում արդեն տեսակետներ են ոնց որ թե շրջանառվում, թե Ղարաբաղը չանցավ Ադրբեջանին, անցավ Ռուսաստանին: էսպիսի տեսակետներ են հնչում: Սաղ ասում են՝ մեր բանակը հաղթել է, ինչո՞ւ կանգնեցիք: Ոնց որ 94-ին՝ զինադադարից առաջ, մեր իշխանություններին էին մեղադրում, թե ինչու զինադադար կնքեցիք, երբ որ կարող էիք Բաքու հասնել: Բայց աշխարհի իրողությունները կապված չեն մեր քաղաքական կուսակցությունների ցանկությունների սպասարկման հետ»,- վստահեցրեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4591 դիտում

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը