Գյումրիում ԱԺ պատգամավորի տուն և «Ցայգ» հը տարածք այցելած ակցիայի 7 մասնակից վարչական պատասխանատվության է ենթարկվել

Այսօր օրվա երկրոդ կեսին Գյումրիում ակցիա են իրականացրել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի գաղափարակից մի քանի անձինք: Նախ մի քանի մեքենաներով կանգ են առել Շիրակի մարզպետարանի մոտ, բարձրաձայնել իրենց պահանջը՝ այն է, իշխող վարչակազմի հեռացում: Այնուհետ շարժվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի տան մոտ:

Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, ինքը դեպքի պահին տանը չի եղել, բայց հայրը, մայրը, կինը ներկա են գտնվել: 

«Եկել են մի 10 մեքենայով, շատ լավ իմանալով, որ ես տանը չեմ: Բարձրախոսով գոռգոռացել են դուրս արի, դավաճան, և այլն: Ես իմացել, արձագանքել եմ, դիմել եմ մարզային ոստիկանություն, որ հասկանամ ինչ է կատարվում:

Ցանկացած դեպքում մարդու տուն այցելել չի կարելի, առավելևս նման ձևով անհանգստացնել ու ահաբեկել ընտանիքի անդամներին: Հավանաբար սադրանքի համար են եկել, իրենք էլ չգիտեն ինչ են ուզում, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դուրսպրծուկներն են, էդքանը կարող եմ ասել»,-ասաց Կարեն Սարուխանյանը:

Պատգամավորը նաև Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուղղակի բախտերդ բերել է, որ տանը չեմ եղել, ոչինչ, մեր թուլությունը ուղղելու ենք։

Եթե մեկ էլ փորձեք իմ տան դիմաց երևաք, իմ ընտանիքին ինչ որ ուլտիմատումներ ներկայացնեք, առիթից օգտվելով որ տանը չեմ եղել,  իմացեք, վզներդ իմ ձեռքով եմ կտրելու, այ ...

Թավիշ չի՜ լինելու»:

ՀԺ-ի հետ զրույցում պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց, ինքն այսօր Գյումրիում չի եղել, Երևանում է գտնվել: Այն, որ ակցիայի մասնակիցներն իր բնակարան այցելելու ցանկություն են ունեցել, իմացել է ՖԵյսբուքի եթերից:

Ակցիայի կազմակերպիչները քանի որ չեն կարողացել գտնել Նազելի Բաղդասարյանի բնակության հասցեն, գնացել են Ցայգ մարզային հը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում էլ նշել են, գնացել են հը, քանի որ տնօրենը Նազելի Բաղդասարյանի մայրն է՝ Մարգարիտա Մինասյանը: 

ՀԺ-ի հետ զրույցում Մինասյանն ասաց, ինքը հեռուստաընկերությունում չի եղել, հետո է իմացել, որ իրենց փողոցում ինչ-որ ակցիա են իրականացրել մի խումբ մարդիկ: Նաև նշեց, որ որևէ մեկը հեռուստաընկերություն ներս չի մտել: 

«Հեռուստաընկերության որևէ աշխատակից նույնիսկ չի մասնակցել կատարվածին, տարածքի բնակիչները գոռգոռացողներին շատ արագ վտարել են տարածքից»,-տեղեկացրեց Մարգարիտա Մինասյանը:

ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին փոխանցեցին, որ պատգամավորներից և ՀԸ ղեկավարությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացվել, իսկ ակցիայի մասնակիցներից 7-ը վարչական իրավախախտում կատարելու համար բերման են ենթարկվել Գյումրու ոստիկանության բաժիններ, ենթարկվել վարչական պատասխանատվության:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3626 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել