Երևան
12 °C
Այն բանից հետո, երբ Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլեր» խմբավորումը, Փարիզի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական խմորումների երանգն էլ ավելի խտացավ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հինգշաբթի, նոյեմբերի 5-ին Europe 1 ռադիոկայանի եթերում մեղադրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր ելույթներով աշխարհի իսլամիստների շրջանում «բռնության եւ նույնիսկ ատելության» սերմանման, տարածման մեջ:
Լե Դրիանը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդի անընդունելի հայտարարություններն ուղղված են ոչ միայն Ֆրանսիայի դեմ:Նրա խոսքով ՝ եվրոպացիներն ամբողջությամբ սոլիդար են այս հարցում եւ միասնական՝ Անկարայի գործելաոճը փոխելու հարցում: Այն դեպքում, երբ դա տեղի չունենա, հնարավոր է օգտագործել ճնշման միջոցներ, այդ թվում՝ Եվրամիության պատժամիջոցները Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, ավելացրել է ֆրանսիացի նախարարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ, նախորդ գիշեր Financial Times- ում իր անունից հրապարակված նամակում շեշտում էր, որ իր երկիրը չի պայքարում մուսուլմանական կրոնի դեմ: Ֆրանսիան պայքարում է «իսլամիստական անջատողականության դեմ, բայց ոչ մի դեպքում իսլամի դեմ», -շեշտել էր նա: ըստ Մակրոնի, իսլամիստական անջատողականություն ասելով ՝ նա նկատի ունի մուսուլմաններըին, որոնք դիտավորյալ բաժանվել են ֆրանսիական հասարակության մնացած մասից եւ տարածում են արմատական իսլամի գաղափարախոսությունը, որը երեխաներին մանկուց է սովորեցնում ատել պետությունը, մարդկանց եւ կոչ է անում անտեսել օրենքները:
Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ֆրանսիան մուսուլմանների համար նույն աշխարհիկ երկիրն է, ինչ քրիստոնյաների, հրեաների, բուդդիստների եւ մյուս հավատացյալների համար: «Ես ոչ մեկին թույլ չեմ տա ասել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են ռասիզմը մուսուլմանների դեմ», -շեշտել է Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը նախօրեին հայտարարեց երկրում «Գորշ գայլեր» ծայրահեղ աջակողմյան խմբավորման արգելքի մասին: Նա բացատրեց, որ խմբավորումը «խտրականություն եւ ատելություն» է հրահրում ու բռնության գործողություններ է կատարում:
Ավելի վաղ Լիոնի մերձակայքում գտնվող Դեզին-Շարպիեում, Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի զոհերին հիշատակը հավերժացնող հուշարձանին հայտնվեցին թուրքամետ կարգախոսներ: Բացի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան «RTE» սկզբնատառերից, այնտեղ գրված էր նաեւ «Գորշ գայլեր» բառերը: 2001-ին Ֆրանսիան դարձավ եվրոպական առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը՝ որպես ցեղասպանություն: Հուշարձանն այդ ամենի վկայությունն է :
Սրան նախորդել էր Ֆրանսիայի հայ համայնքի ցույցի ժամանակ մի քանի թուրք ազգայնականների հարձակումը հայերի վրա, նրանցից մի քանիսը մուրճով ու մահակով էին հարձակվել, եղան ծանր վնասվածք ստացածներ, ավելի ուշ հարձակում գործած թուրքերի հեռախոսներից պարզվել էր, որ նրանք թուրքական հատուկ խմբավորման անդամներ են:
Հենց այս 2 միջադեպերից հետո, հայտնի չէ՝ համընկնելու հետեւանքով, թե նպատակային ձեւով արգելվեց «Գորշ գայլեր» խմբավորումն ու Ֆրանսիայում «որս» սկսվեց այդ շարժման անդամների նկատմամբ:
Ի դեպ, այս միջադեպերից եւ հակահայկական բազմաթիվ կոչերից ու Ֆրանսիայում հայկական կառույցները ավերելու աղաղակներից հետո ֆրանսիացի զինվորականները շուրջօրյա պահտպանություն են իրականացնում հայկական եկեղեցիների և ուսումնական հաստատությունների մոտ:
Թուրք ծայրահեղ աջ ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպությունը ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին: «Գորշ գայլերի» զինյալները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ մեղադրվել են ահաբեկչական գործողությունների, քաղաքական սպանություններ կատարման մեջ: 1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետ «Գորշ գայլերի» համարյա բոլոր առաջնորդները ձերբակալվել են։ Դատավարության ընթացքում հաստատվել է կազմակերպության կողմից 594 մարդու սպանության փաստը։ Այս խմբի անդամ Մեհմեդ Ալի Ագչան 1981 թ.-ին Հռոմում մահափորձ կատարեց անգամ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի դեմ :
ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում, որտեղ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովի ղեկավարության տակ հատուկ բաժանմունք էր ստեղծվել՝ խմբավորման անդամներից բաղկացած: Ծայրահեղ իսլամիստների այս խմբավորումն այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում ու Ադրբեջանում՝ կատարելով պետական մակարդակով հանձնարարված ամենատարբեր «առաջադրանքներ»:
Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը սրվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսը տպագրեց Էրդողանի ծաղրանկարը, որում Թուրքիայի նախագահը, բազկաթոռին նստած միայն տաբատով, բարձրացնում է իսլամական հագուստով կնոջ հիջաբը ՝ բացականչելով. «Օ՜ մարգարե»: Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների առջեւ, ասաց, որ չի պատրաստվում նայել այս մուլտֆիլմին, որպեսզի «պատիվ չտա նման անբարոյական հրապարակումներին»: «Ես ոչինչ չունեմ ասելու այս չարագործներին, որոնք այդքան վիրավորում են իմ սիրելի մարգարեին», - ասաց նա:
Charlie Hebdo-ի հրապարակումը լույս է տեսել հոկտեմբերի վերջին՝ ֆրանսիական իշխանությունների եւ իսլամական մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի միջեւ առճակատման ֆոնին: Դրա պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն էին 47-ամյա ուսուցիչ Սամուել Պատիի սպանության մասին, որը դասարանում ցույց է տվել ամսագրի՝ մարգարեի մուլտպատկերով շապիկներն աշակերտներին, ինչի հետեւանքով էլ սպանվել է իսլամիստ ծայրահեղականի կողմից: Մասնավորապես, Մակրոնը նշեց, որ իսլամը ճգնաժամային վիճակում է, ուսուցչին անվանեց «լուռ հերոս» եւ «հանրապետության մարմնացում, երկրի դեմք»: «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից եւ նկարներից՝ միայն դրանց թյուրըմբռնման համար», - ավելացրեց նա:
Դրանից հետո Ռեջեփ Էրդողանը մեղադրեց Մակրոնին իսլամաֆոբիայի մեջ, անվանեց «հիվանդ» եւ խորհուրդ տվեց «հետազոտվել հոգեկան վիճակի համար»: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը դիմել է իր համաքաղաքացիներին ՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչով: Եվրամիությունը, ի դեմս Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի, դատապարտել է Էրդողանի բոյկոտի կոչը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT