Երբ պատերազմը սկսում է երկար տեւել, մարդկային ողբերգությունը դառնում է վիճակագրություն․ Մարտիրոսյան

Այսօր «Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով կազմակերպած «Արցախյան տեղեկատվական պատերազմ» թեմայով քննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձան նաեւ այն հարցին, թե լրագրողները ինչպես պետք է աշխատեն։

Լրագրողները պետք է աշխատեն խաղաղությա՞ն համար, թե՞ պիտի հնարավորինս ներկայացնեն այն պատկերը, որը կա, այն է՝ պատերազմն իր բոլոր դաժանություններով։ Բանախոսներից լրագրող Մարկ Գրիգորյանի կարծիքով՝ մեկը մյուսին չի հակասում, քանի որ ցույց տալով պատերազմի սարսափները՝ լրագրողները կամա թե ակամա աշխատում են խաղաղության օգտին։

«Կարծում եմ՝ հիմնականը մենք պետք է ցույց տանք մարդկանց պատերազմի մեջ։ Պատերազմը լուսաբանելով՝ շատ կարեւոր է ցույց տալ, թե ինչպես են մարդիկ գոյատեւում՝ լինի դա ռազմաճակատում, Արցախի քաղաքներում, լինեն դրանք փախստականներ կամ հատուկենտ մարդիկ, որոնք դեռ մնացել են կրակի տակ գտնվող քաղաքաներում։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչ է ապրում մարդը պատերազմում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ այս հարցում տեսնում է բավականին լուրջ խնդիր եւ պրոֆեսիոնալ մարտահրավեր։ Լրագրողի համոզմամբ՝ պետք է կարողանանք առաջին հերթին ստեղծել նման արտադրանք, որ նաեւ մեր պատմությունն է։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ, շարունակելով Մարկ Գրիգորյանին, նկատեց՝ երբ պատերազմը սկսում է երկար տեւել, մարդկային ողբերգությունը դառնում է վիճակագրություն․ այսօր այսքան տանկ է խոցվել, այսքան մարդ է զոհվել։ «Լրագրողները կարող են թույլ չտալ, որ այդ մարդկային դեմքը, մարդկային ողբերգությունը վերածվի զուտ վիճակագրության»,- ասաց նա։

Անդրադառնալով հանրության՝ թացը չորից տարբերելու եւ ապատեղեկատվություններին կուլ չգնալու հնարավոր ապահովագրումներին՝ մեդիափորձագետը նկատց՝ եթե այդ ամենի մասին խոսեր մոտավորապես 5 տարի առաջ, կնշեր մի քանի կոնկրետ կետեր, եւ վերջ, իսկ այսօր դա բավականին բարդ է, որովհետեւ ապատեղեկատվությունը սկսել են տարածել շատ պրոֆեսիոնալ ձեւով։
Տեղեկատվական այս քաոսի մեջ Մարտիրոսյանը հանրությանը հորդորեց հետեւել այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնց երկար ժամանակ ճանաչում ու հետեւում էին նախքան պատերազմը։

Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ՝ այս իրավիճակում կարող է սպառողին չբավարարել միայն ծանոթ լրատվամիջոցի ինֆորմացիան, ուստի կարելի է օգտվել նաեւ այլ՝ վստահելի թվացող աղբյուրներից, սակայն անպայման համադրելով ծանոթ լրատվամիջոցների կամ աղբյուրների հետ։

Ապա անդրադառնալով լրագրողների եւ պատերազմական իրավիճակում լրատվամիջոցների դերին՝ նկատեց․ «Եթե մենք համարում ենք, որ հրապարակախոսությունն էլ է լրագրության մի մաս, ապա դրա դերը շատ մեծ է, որովհետեւ շատ լավ հասկանում ենք, որ գլոբալ զարգացումներում ցանկացած այնպիսի պատերազմ, ինչպիսին Արցախյան պատերազմն է, ունի իր տեղը։ Այս պատերազմը մեկուսացված չէ այդ զարգացումներից, եւ այստեղ հրապարակախոսական, վերլուծական նյութերի կարեւորությունը ես շատ եմ տեսնում, մանավանդ որ Արցախյան պատրազմն ինչ-որ գլոբալ գործընցացների կարեւոր մաս է դառնում: Այն, ինչ որոշվում է այստեղ, կարող է շատ կարեւոր լինել ամբողջ աշխարհի համար։ Մարդկությունը պիտի սա գիտակցի, հասկանա, իսկ դրանում առաջնահերթ իրենց դերն ունեն լրատվամիջոցներն ու դրանցում աշխատող մեր գործընկերները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1758 դիտում

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել