Երևան
12 °C
Տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի օր է, ինչ միացել է ռազմական կրթություն ստացողների թիմին:
Այս մասին տեղեկանում ենք «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ» ֆեյսբուքյան էջիջ: Հրապարակված տեսանյութում դերասանը պատմում է այս օրերի իր տպավորության մասին եւ ոգեւորությամբ հավաստիացնում՝ մեր անկոտրում ոգին կոտրել չի լինի։ «Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ես հիմա եկա։ Եկա, որովհետեւ կարծում եմ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է ռազմական կրթություն ստանալ՝ անհրաժեշտության դեպքում անմիջապես ռազմաճակատ մեկնելու համար»,-տեսնայությում ասաց Վարդան Պետրոսյանը։
«Չնայած տարիքս անցած էր, բայց ծանոթով ու կոռուպցիոն ամենախայտառակ մեթոդներով ես պարտադրեցի ինքս ինձ եւ ի ուրախություն ինձ եւ մեր խմբի պետք է ասեմ, որ շատ լավ դիմանում եմ։ Նույնիսկ ինքս ինձ վրա եմ զարմացել՝ շատ հաճելի էր զուտ եսասիրության իմաստով»,-կատակեց դերասանը։
Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ պարապմունքներն իր համար անչափ կարեւոր են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական իմաստով։ Դերասանն անկեղծանում է, որ ռազմական պատրաստությունների ընթացքում շատ կարեւոր հայտնագործություններ է արել․ «Երբ նոր էի եկել, մտածում էի՝ այստեղ պետք է հանդիպեմ առնական, 100 կիլոգրամանոց տղամարդկանց, բայց եկա տեսա բոլորովին տարբեր տիպի տղաների եւ աղջիկների․ հաղթանդամ, ուժեղ, փոքրիկ, գեր, շատ նիհար։ Տեսա տղաների, որոնք երեւի կյանքում ֆուտբոլ անգամ չեն խաղացել, բայց զարմացա եւ ուրախացա, թե ինչքան մեծ ներաշխարհ ունեն իրենք ու ինչ բարոյական հաղթանակ են տարել իրենց նկատմամբ, ինչքան բարձր են գնահատել հայրենիքը, որը եկել են իրենց կյանքը զոհելու։ Այս բաներն ապշեցուցիչ էին եւ ես այդ մարդկանց սիրեցի շատ յուրահատուկ եւ տարօրինակ ձեւով։ Ես իմ մեջ հայտնաբերեցի մի նոր սեր մարդկանց նկատմամբ»։
Դերասանը նկատեց՝ մարզումների ու պատրաստությունների ժամանակ չափազանց ուշադիր նայում է շուրջբոլորը։ Վերջինիս կարծիքով գուցե դա մասնագիտության բերումով է այդպես։ «Շատերից մեծ եմ տարիքով, ոնց որ երեխաներս լինեն։ Համ երեխաներս են, համ իմ ավագներն են, համ ինձ պաշտպանողներն են լինելու, համ մեր երկիրը։ Խառ մի բան կա, որ ամբողջ ներսս փոթորկում է, ուղղակի ես եւս մեկ անգամ սիրահարվեցի իմ ժողովրդին»-ասաց նա։
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը, եւս մեկնել է սահման՝ կոչ անելով և պարտադրելով հայրիկին մնալ թիկունքում և հսկել այն, ինչպես երբեւէ: «Տղաս գաց, որովհետեւ պետք է գնար։ Սա էր։ Մեր մեջ այդ մասին խոսակցությունը չի էլ եղել։ Երբ ինձ հայտնեց, որ գնում է արդեն կամավորագրվել էր։ Բայց ինձ կատակով ասաց՝ դու հիշի՝ քո տեղն այստեղ է՝ թիկունքում, դու պիտի ելույթ ունենաս»։
Վերադառնալով այս օրերի ընթացքում իր զգացածին ու նկարագրությանը՝ Պետրոսյանը նաեւ մի այսպիսի դիտարկում արեց, սովորաբար պատերազմի ժամանակ զինվորներին միավորում է ատելությունը թշնամու նկատմամբ, ապա այստեղ շատերին միավորում է նաեւ սերը միմյանց, զինակից ընկերների նկատմամբ։ Վերջինս նաեւ նկատեց՝ ապագայում հենց սա պիտի լինի մեր ազգային խնդիրը՝ միավորվել միմյանց նկատմամբ սիրո շնորհիվ, ոչ թե թշնամու հանդեպ ատելության։
Եվ եզրափակելով իր խոսքը Պետրոսյանն ասաց․ «Սա շատ կարեւոր տեղ է մարդու հոգու վերանորոգման համար, որը ծայրաստիճան կարեւոր բան է։ Հոգեվերանորոգումն այսօր մեր փրկության ճանապարհն է»։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT