Երևան
12 °C
Այս օրերին Հայաստանը, Արցախն ու աշխարհասփյուռ հայությունն անում են ամեն ինչ՝ շուտափույթ հաղթանակի հասնելու համար, եւ «Հաղթելու ենք»-ը դարձել է ոչ միայն տասը միլիոն հայերի, այլեւ այլազգի մեր հայրենակիցների ու օտարերկրյա մեր բարեկամների միակ կարգախոսը։ Որ իսկապես հաղթելու ենք՝ կասկած չկա, բայց արդեն այսօր կարեւոր է, որ կոնսենսուս ձեւավորվի նաեւ այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչպես ենք պատկերացնում այդ հաղթանակը եւ որ դեպքում կհամարենք, որ հաղթել ենք։ Որովհետեւ մեկը կարող է հաղթանակ ասելով հասկանալ, օրինակ, Բաքուն գրավելը (եւ եթե դա տեղի չունենա՝ կհամարի, որ հաղթանակը լիարժեք չէ), մեկ ուրիշի համար հաղթանակ կհամարվի Քուռ գետը հասնելը, երրորդի համար՝ սեպտեմբերի 27-ից հետո կորսված տարածքները վերադարձնելը, չորրորդի համար՝ այսօրվա բնագծերը պահպանելն ու թշնամուն հրադադար պարտադրելը, եւ այլն։ Ընդ որում, այս հարցի շուրջ հանրության մեջ կոնսենսուս պիտի ձեւավորվի հիմա՝ նախքան պատերազմում արմատական բեկում մտցնելը, որովհետեւ նպատակի հստակեցումն օգնում է ավելի հաստատաբար հասնել դրան, իսկ անորոշությունը, հակառակը, թուլացնում ու ապակայունացնում է թիկունքը։
Եվ այսպես, ի՞նչ պետք է հասկանալ հաղթանակ ասելով։ Ռազմական գործողությունների առումով ամեն ինչ կարծես թե հասկանալի է։ Կանգնեցնել թշնամուն եւ ջախջախել նրա ռազմական մեքենայի ողնաշարը (կիսով չափ կատարված է), ետ շպրտել մինչեւ այնպիսի բնագծեր, որտեղից անհնար կլինի երբեւէ նոր պատերազմ սկսել (թե որոնք են այդ բնագծերը՝ զինվորականներն ավելի լավ կիմանան), Ադրբեջանի ժողովրդին ստիպել համակերպվել այն մտքի հետ, որ երբեւէ չեն կարողանալու գրավել Արցախը, եւ որպես արդյունք՝ այդ երկրի իշխանություններին պարտադրել ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել բանակցությունների սեղանի շուրջ։
Արտաքին քաղաքականության առումով հաղթանակը սա է՝ հասնել նրան, որ Թուրքիան դուրս մղվի ոչ միայն Հարավային Կովկասից, այլեւ միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբից, որովհետեւ նույն պետությունը չի կարող միաժամանակ եւ՛ հակամարտության անմիջական կողմ լինել, եւ՛ միջնորդ։ Այս ուղղությամբ էական հաջողություններն ակնհայտ են։ Համենայն դեպս մեզ հաջողվել է անհերքելի ապացույցներ ներկայացնել ինչպես Թուրքիայի անմիջական ներգրավվածության, այնպես էլ այդ երկրի կողմից վարձկան-ահաբեկիչների հավաքագրման եւ Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ, ու դա կամաց-կամաց տալիս է իր արդյունքները։
Բանակցությունների սեղանի շուրջ հաղթանակ ասելով՝ պետք է հասկանալ ԼՂՀ լիակատար անկախության իրավունքի միջազգային ճանաչումը, Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի իրավունքի միջազգային ընդունումը եւ անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։ Այս ուղղությամբ նույնպես առաջընթացն ակնհայտ է, որովհետեւ Ադրբեջանի գործողություններն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կոնկրետ այս պատերազմում «անջատում հանուն փրկության» սկզբունքն ավելի կարեւոր է, քան պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։
Համաձայնվեք՝ եթե մեզ հաջողվի հասնել այս ամենին, մեր հաղթանակը կլինի լիարժեք եւ վերջնական։ Ընդ որում՝ սրանք մաքսիմալիստական ծրագրեր չեն, սրանք միանգամայն իրատեսական եւ իրականանալի նպատակներ են, ու մենք դրանց հասնելու ճանապարհին ենք։ Իհարկե՝ շատ դժվար է լինելու, իհարկե՝ դա մեզանից ուժերի գերլարում ու նորանոր զոհողություններ է պահանջելու, բայց նպատակների հստակությունը, վստահաբար, եռապատկում է դրանց հասնելու կամքը։ Հաղթելու ենք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT