«Լուսավոր իսլամ» կառուցելու Մակրոնի փորձերն ու ահաբեկչությունները Ֆրանսիայում. ինչու են ակտիվացել իսլամիստ արմատականները

Ֆրանսիայում հոկտեմբերի 29-ը չափազանց անհանգիստ էր: Ահաբեկչություն տեղի ունեցավ Նիս քաղաքում՝ եկեղեցու ներսում, երկրի մի քանի հատվածներում ժամերի տարբերությամբ հարձակումներ կանխվեցին: Ահաբեկչության հետեւանքով սպանվեց 3 ֆրանսիացի, կան վիրավորներ եւս, հարձակման հեղինակը երիտասարդ իսլամիստ ծայրահեղական է, հարձակվել էր դանակով,  «Ալլահ-աքբար» կանչերով:

Սկզբում հաղորդվեց, որ անհայտ անձը դանակով հարձակում է գործել Նոտր-Դամ եկեղեցու մոտ գտնվող անցորդների վրա, օրվա ընթացքում պարզ դարձավ, որ հարձակումը եղել էր եկեղեցու ներսում: 

Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական ժամանակով առավոտյան ժամը 9:00-ին: Հանցագործին հաջողվել է բռնել րոպեների ընթացքում: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտնել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն էլ հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ին կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ: 

Լրատվամիջոցները հայտնեցին, որ սպանվածներից երկուսը կանայք են, մեկը՝ տղամարդ, սկզբում հաղորդվեց, որ կանանցից մեկին իսլամիտ ահաբեկիչը գլխատել է, երեկոյան արդեն միջազգային մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ գլխատված են եղել երկու կանայք էլ:

Գործի քննությամբ զբաղվում է ահաբեկչության հարցերով քննչական բաժինը: 

Նիս էր շտապել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկրի ներքին գործերի եւ Արդարադատության նախարարների ուղեկցությամբ, նա քաղաք հասավ դեպքից մի քանի ժամ անց:

Մակրոնը, դիմելով հանրությանը, հանդես եկեավ հայտարարությամբ՝ նշելով, որ Ֆրանսիան հերթական անգամ ենթարկվեց իսլամիստ ահաբեկիչների հարձակման:

«2016-ի ամռանը հայր Ամելի սպանությունից հետո, բոլոր սրբերի օրվանից առաջ կաթոլիկները կրկին հարձակման են ենթարկվում մեր երկրում: Ամբողջ Ֆրանսիան նրանց հետ է (կաթոլիկների.) եւ կշարունակեն իրենց կողքին մնալ, որպեսզի կրոնը կարողանա ազատորեն դավանվել մեր երկրում: Եվ եթե մենք կրկին հարձակման ենք ենթարկվում, դա մեր արժեքների, ազատության  մասին մեր ընկալման, մեր երկրի վրա ապրելու հնարավորության համար է ՝ ազատորեն հավատալու եւ ոչ մի ահաբեկչության չտրվելու: Ես ուզում եմ այսօր եւս մեկ անգամ հստակ ասել ՝ մենք չենք հանձնվելու »,-նշել է Մակրոնը: Նա նաեւ հայտնել է, որ եկեղեցում երեք մարդու սպանությունից հետո զինվորների թիվը բնակավայրերում կհասցնի 7000-ի՝ նախկին 3 հազարի փոխարեն: նրանք հսկելու են բոլորչ եկեղեցիների մուտքերը, իսկ հանսգտյան օրերից հետո, խիստ վերահսկողության տակ են առնվելու բոլոր դպրոցները: 

Նիսի հարձակումից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդ վնասազերծվեց՝ դանակով զինված ոստիկանների վրա հարձակման եւ նրանց վնասելու փորձի համար: Ոստիկանները ստիպված էին երիտասարդին կրակել՝ վնասազերծելու համար: Լրատվամիջոցները ավելի ուշ հայտնեցին, որ նա ստացած վիրավորումից մահացել է, իսկ տեղի ունեցածը, ի հակառակ ավելի վաղ արվող պնդումների, պատկան մարմինները դժվարացան միանշանակ համարել ահաբեկչություն:

Ժամեր անց Ֆրանսիայի Լիոն քաղաքում եւս դանակով  տղամարդ ձերբայակվեց: Նշվում էր, որ նա հարձակում էր նախապատրաստում: Փարիզում թեպետ սկզբում հայտարարվեց ահաբեկչության փորձի մասին, սակայն լուրն ավելի ուշ չհաստատվեց:
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը Ֆրանսիայում ահաբեկչական վտանգի ամենաբարձր աստիճան է հայտարարել:

Ահաբեկչական գործողությունները Ֆրանսիայի տարածքում բավական ակտիվացել են: Երկու շաբաթ առաջ, Փարիզից ոչ հեռու, Չեչնիայում ծնված 18-ամյա Աբդուլահ Անզորովը գլխատեց պատմության ուսուցիչ Սամուել Փատիին ՝ դասին աշակերտներին Մուհամեդ մարգարեի՝ Charlie Hebdo-ում հրապարակված ծաղրանկարը ցույց տալու համար: Ֆրանսիայի իշխանությունները ակտիվացնում են իսլամիզմի դեմ պայքարը:

Սրանք վերջին տարիներին Ֆրանսիայում իրականացված միակ դաժան հանցանքները չեն՝արված  իսլամիստական ծայրահեղականության հողի վրա:

Թուլուզում դպրոցի ուղղությամբ կրակահերթը (2012 թ.), Հարձակումը Charlie Hebdo- ի խմբագրության վրա (2015 թ.), Հարձակում Փարիզի Bataclan թատրոնի եւ ռեստորանների վրա (2015 թ.), ահաբեկչություն Նիցցայի Անգլայի զբոսավայրի վրա (2016 թ.), Սենթ-Էթյեն-դյու-Ռուվրեյում քահանայի մահապատիժ ( 2016 թ.), Ոստիկանության սպաների բազմաթիվ սպանություններ ու հարձակումներ եւ այլն, ցանկաը հնարավոր է էլի շարունակել:

Իսլամիստները եվրոպական երկրներում հարմարվել ու ապրում են: Արդեն մի քանի տասնամյակ Արեւմտյան Եվրոպայի երկրները ակտիվորեն ընդունում են մահմեդական երկրներից փախստականներ ու ներգաղթյալներ: Աղքատ մարդիկ բնակություն են հաստատում արվարձաններում, որտեղ հանցագործությունների մակարդակն անխուսափելիորեն աճում է տարիների ընթացքում: Փարիզի, Մարսելի, Նիսի, Ստրասբուրգի ու Ֆրանսիայի այլ քաղաքների արվարձաններն աստիճանաբար վերածվել են հավաքատեղիների, որտեղ գերակշռում են հանցագործները, թմրավաճառներն ու զենքի ապօրինի վաճառքով զբաղվողները: Դրանք «օրենքից դուրս գոտիներ» են, անօրինականության տարածքներ, որոնք նման չեն սովորական քաղաքացիների ապրելավայրերին, ոստիկանությունը շատ հաճախ խուսափում, երբեմն էլ՝ անգամ վախենում է այդ վայրեր մուտք գործելուց:

Գործազրկությունը, նյութական անապահովությունը, փակ էթնիկական միջավայրը եւ սոցիալական անհավասարությունը երիտասարդներին բողոքի դրսեւորումների են մղում: Այս հիմքի վրա ծաղկում է ֆրանսիական արմատականությունը, քանի որ ոմանք բողոքում են իրենց մահմեդական ինքնության միջոցով, որին ակտիվորեն օգնում են արմատական իմամները:

Ֆրանսիական իշխանությունները շատ վաղուց գիտակցել էին խնդրի էությունն ու վտանգավորոթյունը. Թե՛ Նիկոլա Սարկոզիի, թե՛ Ֆրանսուա Օլանդի օրոք փորձեր են եղել ծրագրեր սկսել իսլամական երիտասարդության ինտեգրմանն ու ապաարմատականացմանը: Սակայն այս նախաձեռնությունները հիմնականում ձախողվեցին. կա՛մ թերագնահատվեց խնդրի մասշտաբը, կա՛մ արդեն ուշ էր, կա՛մ այլ միջոցներ պետք է ձեռնարկվեին:

Հիմա հերթը Էմանուել Մակրոնինն է. ուսուցչի սպանությունից մի քանի օր առաջ նախագահը բարձրաձայն կոչ արեց պաշտպանել ֆրանսիացի մահմեդականներին արտաքին ազդեցությունից, ակտիվացնել ծայրահեղականների դեմ պայքարը եւ երկրում «լուսավոր իսլամ» կառուցել: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենն էլ պատերազմ հայտարարեց «Հանրապետության թշնամիներին»:

Սամուել Փատիի սպանությունից հետո ամեն ինչ խստացվել է: Օրերս պետական մարմինների կողմից հայտնի դարձավ, որ ծայրահեղականության մեջ կասկածվող 231 օտարերկրացիներ են արտաքսվել Ֆրանսիայից:

«Անջատողականության» այս ձեւի դեմ պայքարն ակտիվացնելու համար կառավարությունը պետք է պատրաստի համապատասխան օրինագիծ մինչեւ դեկտեմբեր:

Մասնավորապես, իշխանությունները ցանկանում են արգելել տնային կրթությունն ու ուսուցումը անօրինական դպրոցներում, որոնք հաճախ վերահսկվում են ծայրահեղականների կողմից: Փոխարենը նախատեսվում է հանրապետական դպրոցներում պարտադիր կրթություն ներդնել երեք տարեկանից սկսած: Կուժեղացվի պետական վերահսկողությունը մասնավոր դպրոցների նկատմամբ: Պատրաստվում են խստացնել վերահսկողությունը մզկիթների եւ շահույթ չհետապնդող կազմակերպությունների ֆինանսավորման վրա: Իմամները պետք է վերապատրաստվեն երկրի ներսում `համաձայն հաստատված ծրագրի, եւ օտարերկրյա քարոզիչները, որոնք կասկածվում են սալաֆիզմի եւ վահաբիզմի գաղափարները խթանելու մեջ, պետք է վտարվեն երկրից՝ այլ արմատականների հետ միասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2994 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ