Երևան
12 °C
20-ամյա Սերինե Աղաբեկյանը (լուսանկարում՝ ձախից երկրորդը) 20 օր եղել է առաջնագծում, զինվորներին առաջին օգնություն ցույց տվել։ Ֆեյսբուքում հայտարարություն կարդալուց հետո կամավոր մեկնել է առաջնագիծ, մինչդեռ տանը գիտեին, թե սեմինարի է, հեռախոսն անջատել էր, որ զանգերը չխանգարեն։ 20 օրվա ընթացքում իր տեսածի, զգացածի մասին Սերինեն պատմել է մեզ։
Վախենում էի, հասկանում էի ու շարունակում էի գնալ
Երբ արդեն զանգեցին, ասացին, որ գնալու ենք՝ օրը, ժամը, տեղը, առաջին էմոցիաս, որ եղավ, վախեցա։ Հետո, որ հասկացա՝ ես պետք եմ, կարողացա վերահսկել վախս։ Հաշվի առնենք՝ երբեք պատերազմի չէի մասնակցել։ Ճանապարհին ամենաոգեւորողն այն էր, որ Արսեն Սաֆարյանն էր մեզ հետ ու իր կիթառը։ Մի պահ այնքան էլ չէինք գիտակցում՝ ուր էինք գնում, մտածում էինք, ուռա˜, գնալու ենք, այնտեղ երգեր ենք լսելու։
Այդ օրվա զգացողություննե՞րը, չէ, չեմ կարող նկարագրել, մենք գնում էինք, ու ամպերի մեջ կարմիր լույս էր բարձրանում, կողքերը լույսեր էին տարածվում։ Գնդապետն ինձ խոսեցնում էր, որ չվախենամ։ Ինչ-որ տեղ վախեցել էի, բայց հասկանում էի, որ եթե այստեղ արդեն վախենում եմ, բա որ հասնենք, ինչ կանեմ։ Հա, ես վախենում էի, մարդ չի կարող չվախենալ մեռնելուց, բայց չպիտի թողնես, որ վախն այնքան աճի, որ քեզ սպանի ներսից։ Հասկանում էի ու շարունակում էի գնալ։
Առավոտյան մարդկանց օգնում էինք, առաջին օգնությունը ցույց տալուց հետո կարտոֆիլ էինք մաքրում։ Մտածելու ժամանակ չէր լինում, բայց գիշերը, որ պատրասվում էինք քնել, ինքներս մեզ հարցնում էինք՝ սա իրակա՞ն է, մենք իրոք այստե՞ղ ենք։ Չէր լինում մի պահ, որ արկերի պայթյունների ձայները դադարեին, ոնց որ կինոյի մեջ լինեինք։ Մարիայի հետ 20 օր անհավանական պահեր ապրեցինք (Մարիան մեր զրուցակցի ամենամտերիմ մարդն է դարձել այդ ընթացքում)։ Ես սառը մարդ եմ, չէի պատկերացնում, որ կարող եմ մարդկանց հետ այդքան մտերմանալ։ Տղերքը ոնց որ իմ ընտանիքից լինեին, որ իջնում էին, սկսում էի հարցնել՝ ի՞նչ կուզեք, կասկեդ հանե՞մ»։ Մեր տանը, որ ինձ ասեին սուրճ դիր, կասեի՝ չէ, բայց այնտեղ հանկարծ մեկը ասում էր՝ թեյ է ուզում, միանգամից ասում էի՝ ես կտամ։
Կամավորներ շատ կային, նրանցից շատերը պատերազմի չէին մասնակցել, կային, որ չէին էլ ծառայել, նրանց համար հատուկ դասընթացներ էին անցկացվում։
Բոլորը պատրաստակամ էին, ոչ մեկը չէր ասում՝ հավես չունի․ գիտակցում էին, որ իրենց դա պետք է, գիտակցում էին, որ այնտեղ իրավունք չունեն մեկը մյուսի հետ լարվելու։ Այնտեղ չէին ասում, որ ես հայտնի եմ, ղարաբաղցի եմ կամ հայաստանցի։ Բոլորն ամեն բան անում էին, հավասար էին։
Զինվորները չէին գնացել հող պահելու, այլ գնացել էին, որ նվաճեն ազատ ապրելու իրավունքը։ Հասկանում էին, որ այնտեղ, եթե տանուլ տանք, ուղղակի պատերազմ չենք պարտվելու, պարտվելու ենք մեր ապրելու իրավունք, տղերքի թափած արյունը, իրենք հանուն այդ իրավունքի զոհվեցին։
Մի անգամ․․․
Մի անգամ տղերքից մեկն ասաց, թե գլուխը տաքացել է, ցավում է․ բեկորը գլուխը վնասել էր։ Ես գիտեմ առաջին օգնություն, բայց դե, առաջին պահը շոկային էր, շատ արագ հասկացա, որ պարտավոր եմ օգնել։ Այս մարդը նայում է ինձ ու գիտի, որ ես պիտի օգնեմ ու վերջ։ 20 օր հետո ամենաշատը ուրախացել էի, որ գլուխը լավացել էր։ Ծանր դեպքեր լինում էին, ընթացքում սովորում էինք։ Արսեն Սաֆարյանի եղբայրը՝ Արթուրը, բոլորիս ուրախությունն էր։ Զորքին կերակրելու մեծ ու ծանր հոգսը իր վրա էր վերցրել։ Ամեն գիշեր Արսենն ու Արթուրը կիթառը հանում էին ու երգում։ «Պարոնայք սպաներն» էինք երգում։ Արսենը շատ էր երգում «Յարը մարդուն յարա կուտա» ու ասում էր․ չէ, չէ ավելի լավ է յար ունենաս։ (Երգի իրական տողերում նշվում է, որ ավելի լավ է՝ յար չունենայի)։ Արսենն ու Արթուրը միայն դա չէ, որ անում էին, այնտեղ բոլորը հավասար էին։
Վախենում էի՝ մոռանամ, ճիշտ չպատմեմ
Երբ գնացի Արցախ, ոչ ոք չի իմացել այդ մասին։ Գնալիս միայն քուրիկիս եմ զգուշացրել, չի հավատացել։ 3 օր հետո պապաս է իմացել, 10 օր հետո էլ՝ մամաս։ Մամային ու պապային ասել էի, որ սեմինարի եմ ու հեռախոսս անջատել եմ, որ դասերիս չխանգարի։ Ամենավատն այն է, որ իմանալուց հետո մերոնք փորձում էին պրովոկացիայի ենթարկել, ասում էին` մամադ շատ վատ է, չի թողնում շտապ օգնություն կանչենք։ Հասկանում էի, որ խաբում են։ Ես շատ լավ գիտակցում էի, որ մեղավոր եմ ծնողներիս առաջ, բայց ես ավելի շատ մտածում էի, որ այսօրն առանց զոհ լինի, մեր երեխեքը իջնեն, վիրավոր չլինեն։ Օրեր էին լինում՝ չէի մտածում տանը ինչ եղավ։ Դժվար է լինել կրակի տակ ու մտածել տան մասին։ Գիտես, որ տանը բոլորը լավ են, բայց այն մարդիկ, ում արդեն ճանաչում ես, մտածում ես միգուցե իրենք հետ չգան (նկատի ունի դիրքերից եկող զինվորներին)։ Ես նայում էի 2001, 2002 թվականին ծնվածներ կային, որ զոհվել էին, ինձնից փոքր։ Երբեք չեմ կարող մոռանալ այդ 20 օրը։ Հետ գալիս ամենաշատը վախենում էի, որ հանկարծ ինչ-որ բան չմոռանամ, որ հանկարծ ինչ-որ դրվագ սխալ չձեւակերպեմ, սխալ ստացվի։
Մտածում էի՝ իսկ ես ի՞նչ եմ արել հայրենիքիս համար։ Այնքան եսասեր ենք, միշտ ուզում ենք, որ հայրենիքը մեզ համար ինչ-որ բան անի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT