Երևան
12 °C
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռակա բանավեճն արդեն վերածվել է իրական հեռավար հակամարտության: Թեման՝ Էրդողանի իսլամիստական ձգտումներն են եւ Մակրոնի՝ դրանց դեմ պայքարելու եւ դատապարտելու վճռականությունը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, պատերազմի դեռ առաջին օրերին ի լուր աշխարհի հայտնեց՝ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: Այս հայտարարությանը եղավ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներից հետո այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Այս հայտարարությունն արվել էր հոկտեմբերի 1-ին:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, Մակրոնն առավել ծավալուն եւ մեղադրական ելույթ ունեցավ՝ դատապարտելով Թուրքիային ու բացատրություններ պահանջելով իր տարածքով սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հետ կապված:
«Մոտ օրերս այս հարցով կզանգահարեմ Էրդողանին, քանի որ կարծում եմ, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, այս առնչությամբ պետք է բացատրություն պահանջի: Այժմ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ (նախկին Այնթապ)՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի կենտրոն հասնելու համար: Սա շատ լուրջ է, այս նոր փաստը փոխում է իրավիճակը: Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին եւ նույնպես պահանջել բացատրություններ »,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը:
Թեպետ Թուրքիայի առաջնորդի հասցեին համանման կարծիքներ ու մեղադրանքներ են հնչում ամբողջ աշխարհից, սակայն Էրդողանը հատկապես վիրավորվել է Մակրոնի խոսքերից եւ վերջին օրերին հրապարակային է խոսում այդ մասին եւ անգամ խորհուրդ տալիս Ֆրանսիայի նախագահին՝ «բուժել ուղեղն» ու անցնել հոգեբույժի մոտ խորհրդատվության:
Օրերս, օրինակ, Էրդողանը, գերազանցելով իր իսկ մտքի թռիչքը, հայտարարեց, որ «Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան եւ կարծում է, թե այդ զենքով կարող է խաղաղություն հաստատել»:
Այս մասին նա հայտնել էր Թուրքիայի իշխող «Արդարություն եւզարգացում» կուսակցության նահանգային համագումարում իր ելույթի ժամանակ:
Հերթական անգամ մեղադրելով ամբողջ աշխարհին եւ պաշտպանելով իր եղբայր Ալիեւին, Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է խոսում իր մասին, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել դիմել հոգեբույժի:
«Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետեւում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդա՛մ, (դիմում է Մակրոնին) Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում ու կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք: Չեք կարող, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։
Ավելի վաղ էլ Էրդողանը եւս մեկ տարօրինակ հայտարարություն էր արել, նա պահանջում է ներառվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ կարծում է՝ եթե Ռուսաստանն ու Ֆրանսիան իրավունք ունի լինել խմբի անդամ, ապա Թուրքիան եւս վաստակել է այդ իրավունքը:
Նախքան այս ամենը, Մակրոնը մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում իսլամական անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ ՝ ասելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծ կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների կրթությանը: Մակրոնը նաեւ արտահայտել էր Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպության ստեղծման անհրաժեշտության գաղափարը, որը կօգներ երկրում «լուսավոր իսլամ» կառուցել: Նրա խոսքով, անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից եւ խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման նկատմամբ»:
Այս ելույթն, իհարկե դուր չէր եկել Էրդողանին, թեպետ այն արվել էր ֆրանսիական Կոնֆլան Սենտ-Օնորիոնում ահաբեկչությունից հետո, երբ իսլամիստների գործողությունների հետեւանքով ֆրանսիացի ուսուցիչ էր սպանվել:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի նման հայտարարությունները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նույնպես նախապես դատապարտել էր Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին: Նա հաստատել էր, որ Ֆրանսիան Անկարայից հետ է կանչել իր դեսպանին ՝ խորհրդակցությունների համար:
Այս ամենը, սակայն, Էրդողանին այնքան էլ չի հուզում: Շաբաթ օրը, Մալաթիա քաղաքում իր ելույթի ժամանակ նա ասել էր. «Այն տղան, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան, արթնանում եւ քնում է Էրդողանի մասին մտքերով: Թող ինքն իրեն նայի: Նա իսկապես փորձության է ենթարկվում»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտեց Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին եւ «զրպարտիչ քարոզչությունը»՝ երկրի հասցեին:
Երեկ Europe 1 ռադիոկայանը ՝ վկայակոչելով իր աղբյուրները հայտնեց, որ Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներմուծումը :
Երեկ երեկոյան արդեն, չսպասելով լուրի պաշտոնական հաստատմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց:
«Քանի որ Ֆրանսիայում նրանք կոչ են անում չգնել թուրքական ապրանքներ, նույն կերպ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. Ոչ մի դեպքում մի՛ պատվեք նրանց, մի՛ գնեք ապրանք ֆրանսիական արտադրողներից»,- ասաց նա ՝ ելույթ ունենալով Անկարայում:
Թուրքիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը պետք է «պաշտպանի Ֆրանսիայում մահմեդականներին, ովքեր հետապնդվում են իրենց հավատքի համար եւ հարձակման ենթարկվում Ֆրանսիայի առաջնորդի կողմից»:
Մինչ Էրդողանն ամբողջ աշխարհի իր մահմեդական եղբայրներին կոչ էր անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները, պարզվեց՝ Ֆրանսիան չի էլ պատրաստվում բոյկոտել թուրքական ապրանքները : Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առեւտրի եւ գրավչության նախարար Ֆրենկ Ռիստերը:
«Սա (Ֆրանսիայում թուրքական ապրանքները բոյկոտելու հարցը) բացարձակ օրակարգում չէ: Մենք չենք գործելու այնպես, ինչպես Թուրքիան է գործում այսօր», - ասել է նախարարը RTl ռադիոկայանին:
Շատերն են ազդարարում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերածվում է արմատական ծայրահեղականների առաջնորդի կերպարի ոչ միայն թուրքերի, այլ ամբողջ աշխարհի համար: Նա մարմնավորում է նրանց երազանքը ազգային առաջնորդի մասին, որը գնում է իր նպատակին ՝ գործելով ուղիղ, ուշադրություն չդարձնելով խոչընդոտներին եւ ընդունելով ամենակոշտ պաշտոնական դիրքորոշում ցանկացած հարցում:
Սա, անկասկած, եզակի դեպք է ժամանակակից աշխարհում, մանավանդ, որ խոսքը տարածաշրջանային այնպիսի կարեւոր տերության մասին է, ինչպիսին Թուրքիան է:
Այս ֆոնին, իհարկե, Թուրքիայի նախագահը տպավորում է իր աշխարհաքաղաքական խաղերի ծավալով, որը նա խաղում է միաժամանակ՝ արհամարելով մյուս մասնակից պետությունների հիմնարար շահերը, ցանկացած պահի պատրաստակամություն ունենալով ոչ միայն սպառնալ ռազմական մեթոդներին դիմելով, այլեւ իրականում դա անելով. Սիրիա, Լիբիա, հույների հետ լարվածություն, ՆԱՏՕ-ի հետ մարտեր (S-400-ների պատճառով), այժմ էլ՝ Լեռնային Ղարաբաղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT