Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը՝ այսպիսով բավարարելով պաշտպանների գրավի միջնորդությունը։
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Սամվել Դիլբանդյանը որոշումը արդարացի որակեց․ «Նորից առաջին ատյանի դատարան դիմելու հիմքը ՀՀ քրեական դատավարությամբ սահմանված նոր հանգամանքն էր, իսկ նոր հանգամանքը մեր երկրի ռազմական դրությունն էր, եւ դատարանը, գնահատելով եղած բոլոր իրավական եւ փաստական հանգամանքները, կայացրեց արդարացի որոշում»,- ասաց նա։
Նշենք, որ Ծառուկյանի ազատ արձակման լուրին բակում հավաքված աջակիցները ծափողջույններով արձագանքեցին։ Նա ազատության մեջ կհայտնվի միայն գրավի չափը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։
Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նա մեղադրանքը չի ընդունում:
Նրան կալանավորելու որոշումը կայացվել էր սեպտեմբերի 25-ին նույն դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանի կողմից: Որոշման հրապարակումից հետո պաշտպանները այն որակել էին անօրինական, ավելի ուշ՝ բողոք ներկայացրել դրա դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դրանից հետո պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն էին ներկայացրել դատարան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT