Երևան
12 °C
Պատերազմի 24-րդ օրն է արդեն, աշխարհի առաջատար լրատվամիջոցները շարունակում են աղաղակել թուրք-ադրբեջանական զորախմբերին սիրիացի ու լիբիացի վարձկանների, ահաբեկչական խմբերի ներգրավման մասին, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանություններն էլ շարունակում են կտրականապես հերքել այս լուրերը:
Հերքում են, որ իրենք գրոհայիններ են ներգրավում, բայց իրենք ել նկարահանում են տեսանյութեր, որոնք արդեն տարածվել են համացանցի արաբական հատվածում, հաղորդում է France 24-ը: Այս տեսանյութերից առնվազն չորսը աշխարհագրականացվել են, ուսումնասիրվել եւ զինյալների առկայությունը հաստատվել է:
France 24-ը նշում է, որ առաջին տեսանյութը պատրաստվել է վարձկանների ուսումնական ճամբարում, ովքեր պատրաստվում էին մեկնելուն եւ տարածվել է ռազմական գործողությունների սկսվելուց երկու օր առաջ ՝ սեպտեմբերի 25-ին, telegram-ալիքներից մեկով: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են գրոհայիններն արաբերենով խոսում Հալեպում ու Իդլիբում մարտերի մասին: Ավելին, նրանք խոսում են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում բնակվողներին հատուկ առոգանությամբ, ինչը սիրիացի լրագրողները հաստատել են France 24-ին տված հարցազրույցում:
Աշխարհագրական տեղաբաշխման մասնագետը պարզել է, որ ճամբարը գտնվում է Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրավված շրջաններում ՝ Թուրքիայի սահմանին գտնվող Հավար Քիլիս գյուղի մոտակայքում: Այն հիմնադրվել է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» կողմից 2016 թ., հիմա այստեղ ապրում են վարձկան գրոհայիններ:
Այս զինյալներն արդեն մասնակցել են «Եփրատի վահան» ռազմական գործողությանը, որն իրականացրել է Թուրքիան ընդդեմ Սիրիայի օրինական կառավարության ՝ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ: Այս տեսանյութի հրապարակման ժամանակ նրանք մարզումների են մասնակցել՝ նոր ռազամավայր մեկնելու համար:
Երկրորդ տեսանյութը հայտնվել է սիրիական սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում սեպտեմբերի 27-ին: France 24-ը գրում է, որ տեսանյութում բեռնատարներ են, որտեղ մեծաթիվ գրոհայիններ են: Տեղի հավաքվածները բղավում են նրանց ճանապարհելիս՝ ի աջակցություն, իսկ գրոհայինները ցնցում են իրենց զենքերն ու գոռում. «Մարգարեն է առաջնորդում մեզ»: Նույն աղաղակն օգտագործել են Սիրիայում այսպես կոչված չափավոր ընդդիմության զինյալները:
Օգտատերերը բարձր ճշգրտությամբ պարզել են տեսանյութում նկարահանված զինվորականների գտնվելու վայրը՝ ըստ տեսանյութում հանդիպող կոորդինատների: Այն Իրանի հետ սահմանին մոտ գտնվող բնակավայրերից մեկն է՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծը: Վայրն 90% -ով նույնացվել է՝ արբանյակից տեսանելի օբյեկտներից:
Երրորդ տեսանյութում վարձկանները կոչ են անում իրենց «ընկերներին» միանալ իրենց Ադրբեջանում: Այս տեսանյութը հոկտեմբերի 3-ին հայտնվել է Հալեպի մի քանի տեղական կայքերում:
Չորրորդ տեսանյութը, որը նկարահանել է «ալ-Ֆարուկ» բրիգադի «Համզա» ջոկատի զինյալը, հոկտեմբերի 10-ից է պտտվում սոցիալական ցանցերում: Տեսանյութում վարձկանը ցույց է տալիս հայ զինվորների մարմինները: Այս տեսանյութը նկարահանած «մարդը» հայերին խոզեր է անվանում:
Bellingcat ռազմական պորտալի մասնագետ Ալեքսանդր Մաքքիվերը տեսանյութի գտնվելու վայրը տեղորոշել է որպես Չոջուք-Մարջանլի գյուղ, Ղաբրայիլի շրջանում գտնվող Վարազաթումբ (Լելե-Թեփե) բարձունքի մյուս կողմում:
Ֆրանիսական պարբերականի հրապարակած այս 4 տեսանյութերը՝ տարբեր ժամանակգրություններով ավելի քան ապացույցն են այն բանի, որ սիրիացի վարձկանների խմբերը Արցախի սահմանի մոտ կռվում են այս օրերին, որքան էլ որ Ադրբեջանն ու Թուրքիան հերքեն լուրերը:
Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով ՝ մինչ հոկտեմբերի 18-ը Ադրբեջանում զոհվել է առնվազն 134 վարձկան, նրանցից 92-ի դին բերվել է հետ: Նույն աղբյուրը հաստատում է, որ հակամարտության սկզբից ի վեր 2050 վարձկան Ադրբեջան է բերվել 400-ից ավելի խմբերով: France 24-ը, վկայակոչելով բրիտանական The Independent թերթի տվյալները, որոնց թղթակիցները կարողացել են զրուցել Ադրբեջան մեկնած վարձկանների հետ, հիշեցնում է, որ հուլիսից նրանք սկսել են վարձկաններ հավաքագրել, խոստացել են յուրաքանչյուրին 1200-1500 դոլար, եւ սա՝ Սիրիայում բնակչության 83% ի աղքատության ցածր շեմի պարագայում:
Միայն երեկ՝ հոկտեմբերի 20-ին եւ նախորդող օրը, 48 ժամվա ընթացքում, սպանվել է 27 սիրիացի գրոհային Արաբական Հանրապետությունից, Ղարաբաղի սահմանին:
Ֆրանսիական Intelligence Online հրատարակության Մերձավոր Արեւելքի լրագրող Ֆանի Ալյարկոնը մեկնաբանել է զինյալների առկայությունը:
«Թուրքիայի համար սովորական է դարձել զինված բախումներում այդպիսի զինյալներին օգտագործելը: Նրանք «էժան են» եւ արդեն պատրաստություն անցած: Թուրքիան նրանց օգտագործել է նաեւ Սիրիայում 2017-19 թվականների միջամտությունների ընթացքում», - նշում է նա ՝ կրկնելով, որ այդ զինյալները մաս էին կազմում, այսպես կոչված, սիրիական «չափավոր ընդդիմութան», որին, ըստ ֆրանսիական պարբերականի, աջակցում է հենց ՆԱՏՕ-ն:
Ալյարկոնը նշել է, որ 2017-ից այդ զորքերի գաղափարախոսությունն անհետացավ: Հիմա շարժառիթը փողն է միայն:
France 24-ը մեջբերում է նաեւ իսրայելա-ամերիկացի հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովի մեկնաբանությունը, որը զինյալներից մեկին ճանաչել է՝ 23-ամյա Մուստաֆա Կանտային:
«Ես խոսեցի Ադրբեջանում ու Լիբիայում սիրիացի շատ գրոհայինների հարազատների հետ: Բոլորն ասում են, որ նրանք գնացել են պայքարելու Հայաստանի դեմ եւ Թուրքիայի շահերի համար միայն ծայրահեղ աղքատության պատճառով», - գրել է Ցուրկովն իր twitter- ում:
Վերջապես, France 24-ը վկայակոչում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքից ստացված տեսանյութ, որի իսկությունը ստուգվել է տեղի Afrin Post- ի կողմից: Այն ցույց է տալիս, որ հավաքագրողները զրուցում են գյուղերի տեղական բնակչության հետ, հատկապես՝ պատերազմից տուժածների:
Մասնավորապես, նրանցից մեկի ՝ Շեյխ ալ-Հադիդի զրույցը նկարահանվել է Աֆրինից ոչ հեռու գտնվող Ջանդարիս փոքրիկ քաղաքում: Նա եկել էր Ղարաբաղում սպանված զինյալներից մեկի հուղարկավորությանը՝ նոր մարդկանց հավաքագրելու համար:
«Ումման (մահմեդական համայնք - խմբ.) հիմա վտանգի տակ է, մեր պատերազմն Ադրբեջանում այժմ նույնն է, ինչ Մերձավոր Արեւելքում: Ձեր պարտքն է պայքարել Լիբիայում ու Ադրբեջանում »,- ասում է շեյխը:
Հղում անելով Stepnews արաբական գործակալությանը, France 24-ը նշում է, որ նոր զինյալների ու վարձկանների հավաքագրման աշխատանքներում ներգրավված են թուրքական հատուկ ծառայությունները, որոնք նշանակում են զինված ստորաբաժանումների հրամանատարներին:
Հիշեցնենք, որ սիրիացի վարձկանների առկայությունը Ղարաբաղի սահմանին ապացուցող, հավաստող բազմաթիվ ապացույցներ ունի նաեւ հայկական կողմը: Այդ մասին անուղղակիորեն հայտարարել են ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի անդամ 3 երկրներից երկուսը՝ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը, իսկ ուղղակիորեն՝ Ֆրանսիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT