Երևան
12 °C
Այսօր մեր երկրում կորոնավիրուսային երեք հակառեկորդ է գրանցվել՝ մեկ օրում գրանցված դեպքերի թիվը, հաստատված դեպքերի տոկոսային հարաբերությունը կատարված թեստերի թվին և մահերի թիվը:
Եթե չհաշվենք վերջին շաբաթվա հետզհետե բարձրացող թվերը (1200-1600 դեպք օրական), ապա կորոնավիրուսի հաստատված դեպքերի ամենաբարձր թվերը մեր երկրում գրանցվել էին հուլիսին՝ 700-800 դեպք օրում: Արդեն հոկտեմբերի 21-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք՝ կատարված 4340 թեստավորումից։ Այսպիսով, դրական է եղել թեստերի 42.3 տոկոսը: Հաստատված դեպքերի տոկոսային հարաբերակցության բարձրակետը՝ 37 տոկոս, գրանցվել էր հուլիսին:
Նախորդ օրվա ընթացքում մահացել է 20 վարակակիր։ Կորոնավիրուսից մահվան ցուցանիշների երկու բարձրակետերը եղել էին հունիսին և հուլիսին՝ 18-ական դեպք մեկ օրում:
Առաջին անգամ մահացողների մեջ է եղել երեխա՝ 16 տարեկան, սակայն նշենք, որ նա ունեցել է ուղեկցող բավական ծանր հիվանդություն՝ ուղեղի չարորակ նորագոյացություն, որի մասնակի հեռացումից հետո չի կարողացել քայլել, խոսել:
Արձանագրվել է, որ առողջացած է 485 մարդ: Այժմ բուժվում է մոտ 18 հազար վարակակիր:
Կորոնավարակակիրների թվի աճն այս պահին մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ առողջապահական ռեսուրսներն անհրաժեշտ է, որ տրամադրվեն առաջին հերթին պատերազմի դաշտից բերվող վիրավոր զինվորներին, հրետակոծվող ու ռմբակոծվող քաղաքներից ու գյուղներից բերվող քաղաքացիական անձանց բուժսպասարկմանը: Պատերազմի պայմաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված որոշումները՝ փակել որոշ բնակավայրեր, չվերագործարկել աշխատանքները որոշակի ոլորտներում և այլն, որոնցով վարակի տարածումն են կանխարգելել մինչ այս, հիմա կարող են հավելել դժվարությունները առաջնագծին պատշաճ սպասարկում ապահովելու առումով:
Ի՞նչ է հնարավոր անել այս մահաբեր պարույրը կտրելու համար, ի՞նչն է դրա հիմնական պատճառը, և ի՞նչ կանխատեսումներ է հնարավոր անել՝ հիմնվելով հաշվարկների վրա. «Հայկական ժամանակ»-ի հարցերին է պատասխանել Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
Նրա խոսքով՝ բարձր թվերի պատճառը բնակչության շարժունության բարձրացումն է և հակահամաճարակային կանոններին չհետևելը. իսկ հաստատված դեպքերի մեծ թվից հետևում է, որ առավել շատ հիվանդներ են հայտնվում ծանր վիճակում, և մահանում է, որպես կանոն նրանց որոշ տոկոսը, ինչը մեծ թվերի պարագայում, ցավոք, առավել մեծ թիվ է: «Իրավիճակն այնպիսին է, որ մենք անդադար կոչեր ենք անում, անդադար խնդրում ենք, հորդորում ենք պահպանել կանոնները՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքները պարբերաբար ախտահանել, որպեսզի մեղմվի այս պատկերը, որպեսզի կարողանանք մեր ողջ ներուժն ուղղել վիրավորներին»,- ասաց նա:
Հարցին, թե ըստ հաշվարկների՝ ինչպիսի դրություն է սպասվում առաջիկա շաբաթներին, Բաբախանյանը պատասխանեց. «Կանխատեսումները լիովին կախված են բնակչության՝ մեր բոլորիս վարքագծից. այս պահին դեռ դեղ չկա, պատվաստում չկա, հնարավոր է միայն կանխարգելել, որի արդյունավետությունը մենք ամռանը տեսել ենք: Ուրեմն պիտի այդ ամենը հաշվի առնենք: Հիմա մենք իրավունք չունենք թուլանալու»:
Մեր խմբագրությունը բողոք է ստացել, որ հիվանդի վիճակը վատթարացել է ժամանակին հետազոտություններ չանելու և չհոսպիտալացնելու պատճառով։ Այս տեղեկությանն արձագանքելով՝ Լիլիթ Բաբախանյանը չբացառեց թերացման հնարավորությունը, սակայն ընդգծեց. «Բողոքներին կարող ենք արձագանքել, եթե լինի որոշակի հիվանդանոցի կամ որոշակի բժշկի հետ կապված ահազանգ: Բողոքը կարող է լինել առանց անուն-ազգանունի: Եթե կա փաստ, ապա այդ մասին պետք է հաղորդել, որին նոր միայն կարող ենք արձագանքել, հարցը քննել»:
Ենթադրությունը, թե հնարավոր է, որ վիրավորներով ծանրաբեռնված լինելու պատճառով հիմա առողջապահական համակարգը որոշել է հոսպիտալացնել հիվանդներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ Լիլիթ Բաբախանյանը հերքեց. «Հիմա մեզ մոտ հստակ է՝ ո՛ր հիվանդանոցներն են զբաղվում կորոնավիրուսով հիվանդներով, որո՛նք են ընդունում վիրավորներին: Կարող եմ հստակ ասել, որ այն հիվանդանոցները, որ պիտի բուժեն կորոնավիրուսով հիվաններին, շարունակում են իրենց աշխատանքը, ընդունում հիվանդներին՝ ըստ բժշկական ցուցումների. նույնկերպ և իրենց աշխատանքն են շարունակում պոլիկլինիկաները, որ մայիսի 28-ից սկսել են հետևել տանը բուժվող կորոնավիրուսով հիվանդներին: Իհարկե, կարող են լինել նաև բացթողումներ, բայց դրանց մասին պետք է հաղորդեն հասցեական, որ դրանք քննվեն»:
Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների՝ պաշտոնապես հաստատված թիվը մոտենում է 41 միլիոնի, բուժվել է մոտ 28 մլն-ը, մահացել 1.12 մլն-ը: Ժամանակ առ ժամանակ նկատվում է ընդհանուր առմամբ մեկ օրում վարակվածների թվի անկում, սակայն այն հետևողականորեն աճում է. հիմա արդեն մեկ օրում արձանագրվում է շուրջ 350 հազար նոր վարակակիր:

Մեր երկրի դեմ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանում այսօր հաստատվել է 331 վարակման նոր դեպք, և կորոնավիրուսից 4 մահվան դեպք: Եվ թեպետ 8 մլն-անոց բնակչությամբ երկրի համար այս թիվը մեծ չէ, սակայն հոկտեմբերի 19-ից փակ են Բաքվի մետրոն, դպրոցները, բուհերը։ Իշխանությունները պահանջել են առանց հատուկ անհրաժեշտության փողոց դուրս չգալ:
Իհարկե, հիշում ենք, որ կորոնավիրուսի թվերը ոչ միայն առողջապահական ցուցիչներ են աշխարհում, այլև՝ քաղաքական, տնտեսական ու հասարակական գործոններ. տարբեր երկրների իշխանությունները կորոնայով են պայմանավորել բողոքի ակցիաների արգելքները, զբոսաշրջիկներին ընդունելը կամ երկրի սահմանները փակելը, երկրի որոշ հատվածներ փակելը կամ կարանտինային ռեժիմ սահմանելը և այլն: Հասարակական գործիչները բազմիցս դժգոհել են, փաստարկներ են ներկայացրել նմանատիպ որոշումների՝ քաղաքական հիմք ունենալու մասին, իսկ ոստիկանները ցրել են հավաքները, տուգանել մասնակիցներին: Եվ ահա Ադրբեջանում այսօր կորոնավիրուսը, ըստ թալիշ և լեզգի վերլուծաբանների, բնիկ ժողովուրդներին ենթարկեցնելու գործիքներից մեկն է դարձել մարտադաշտում հազարավոր սպանվածների համար բողոքի ցույցերից խուսափելու համար:

Ինչպես երկու օր առաջ նշել էր լեզգի քաղաքական-հասարակական գործիչը «Վոլնա Կասպիա» ալիքով հեռարձակված իր կոչում, Ադրբեջանում արդեն իսկ սկսվել է լեզգիների ցեղասպանություն: Վերլուծաբանները նշում են, որ բնիկ ժողովուրդներին իրավազուրկ պահելը, իսկ պատերազմի ժամանակ առաջնագիծ ուղարկելու մասին բարձրաձայնողներին լռեցնելը Ադրբեջանում այս հանրույթներին փակուղային վիճակում դնելու հստակ քաղաքականություն է: Թալիշ քաղաքական վերլուծաբանն էլ կանխատեսել է, որ կփակվեն իրենց բնակավայրերը, և նույնիսկ պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ իրենք հնարավորություն չեն ունենա գնալ Բաքու և բողոքել. նրա տեղեկություններով՝ անանուն եղբայրական գերեզմանոցներում դիերը «կորցնելը» ավանդույթ է դեռ 90-ականների պատերազմից, և թերևս հենց այդ նպատակով են արդեն իսկ փակվել Բաքվի շրջակա բնակավայրերը, ուր թույլ են տալիս մտնել միայն շտապ օգնության աշխատակիցներին և տեխնիկա տանող մեքենաների վարորդներին:
Հիշեցնենք. Հայաստանում պատերազմի 24-րդ օրն է: Հակառակորդը կորոնավարակն օգտագործում է՝ ըստ իր շահերի: Մեր երկրում առողջապահության համակարգը պայքարում է երկու ճակատով՝ բնակչությանը պարբերաբար ներկայացնելով իրավիճակը թե այս և թե այն տիրույթում. և երկու ճակատում էլ առողջապահական վիճակն օր օրի ծանրանում է: Եվ թիկունքը պարտավոր է օգնել սահմանին ու բժիշկներին՝ գոնե խուսափելով առավել ծանրաբեռնել նրանց: Հարկ է ձգտել չհիվանդանալ ու չվարակել այլոց բոլոր հնարավոր միջոցներով. վստահաբար դա ավելի դժվար չէ, քան մեր առաջնագծի մարտիկների գործը՝ վայրենաբարո թշնամու դեմ օրուգիշեր մարտնչելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT