Բոլոր այն տականքները, որոնք տարածել են այդ միֆը` հասարակությանը պատասխան տալու խնդիր են ունենալու. Ռուստամ Բադասյան

Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում նշված է, որ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել։ Դրանց շարքում է նաեւ Կառավարության այն որոշումը, որ պետք է օգտվել բացառապես պաշտոնական տեղեկատվությունից, չտարածել չճշտված տեղեկություններ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով քիչ առաջ խորհրդարանում քննարկված օրենքի նախագծին։ Դրանով կարգավորվում են լրատվամիջոցների սահմանափակումները՝ կապված ռազմական դրության հետ։ Բադասյանը մանրամասնեց, որ սրա նպատակը խուճապ չառաջացնելն է, որոնք որոշ դեպքերում լինում են նաեւ դիտավորյալ։

Լրագրողների պնդմանը, որ տուգանքների չափը մեծ է, Բադասյանը պատասխանեց, որ դա ընտրված է՝ համեմատություն ունենալով նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու սանկցիաների հետ։ «Առաջին իսկ օրվանից Կառավարությունն ընտրել է թափանցիկ գործելաոճ, եւ մենք առաջին օրվանից խնդրել ենք օգտվել պաշտոնական լրահոսից, չտարածել չճշտված տեղեկություններ՝ դրանով ապահովելով ռազմական դրության իրավական ռեժիմը»,- նշեց Բադասյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է նման օրինագծի անհրաժեշտություն ծագել, եւ արդյո՞ք դա կապված է վերջին շրջանում պետական դավաճանությունների հետ, որի մասին խոսել է վարչապետը, նախարարը պատասխանեց․ «Բացի վարչապետի հայտարարությունից, բազմաթիվ հրապարակումներ եղան դրա հետ կապված, խուճապային տրամադրություն ստեղծելու փորձ։ Ես համարում եմ, որ մեր հանրության ոգին բավականին բարձր է, եւ դրանք չեն հասել իրենց նպատակներին, բայց միաժամանակ մենք չենք կարող թողնել այդ իրավիճակն ինքնահոսի։ Կարելի է ասել, որ մենք ռազմական դրության առաջին իսկ օրվանից քննարկել ենք նման փոփոխությունների անհրաժեշտությունը, եւ, ինչպես միշտ, մեր քաղաքականությունը եղել է հետեւյալը՝ վստահել մեր բոլոր գործընկերներին, վստահել, որ նման տեղեկություններ չեն տարածվի, կօգտվեն պաշտոնական լրահոսից։ Բայց ունեցանք դեպքեր, նույնիսկ՝ շատ կոպիտ»,- ասաց Բադասյանը՝ զերծ մնալով որեւէ կոնկրետ օրինակից, քանի որ դրանք շատ են եղել՝ սկսած ֆեյսբուքյան ստատուսներից։

Հարցին, թե արդյոք պետական դավաճանությո՞ւն է պատերազմի ժամանակ հայտարարել, թե իշխանությունները վատն են, Բադասյանի համոզմամբ, եւս մեկ խուճապ առաջացնող երեւույթ է եւ կարող է որոշակի տրամադրություններ ստեղծել։ «Չեմ կարծում, որ ռազմական դրության ընթացքում նման հարցերը քննարկելու ժամանակն է, եւ սա չի խոսում պարզ քննադատության մասին, այլ՝ պատերազմի ընթացիկ իրավիճակի վրա ազդելու, զինվորների ոգին կոտրելու մասին»,- ընդգծեց նախարարը։

Հաջորդող պնդմանը, որ 1990-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, պահանջում էին նախագահի հրաժարականը, Բադասյանը պատասխանեց, որ հիմա իրավիճակն այլ է։ Նրա պնդմամբ՝ վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն մեծ դերակատարություն, եւ այսօր պատերազմն ընթանում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Հետեւաբար, նախարարի խոսքով, մենք չեն կարող 90-ականների իրավիճակը համեմատել 2020 թվականի հետ։

Հարցին, թե ինչպե՞ս են կարգավորվելու ֆեյսբուքյան այն հաշիվները, որոնք բացվել են դրսից եւ ապատեղեկատվություն են տարածում, Բադասյանը պատասխանեց, որ արտասահմանում նոր բացված, վճարովի տարածվող տեղեկությունների դեմ պայքարի վտանգավորությունն ավելի նվազ է։ Նրա համոզմամբ՝ հանրությունն օգտվում է այնպիսի լրատվամիջոցներից, որոնց նկատմամբ կա վստահություն կամ արդեն օգտվել է, հետեւաբար դրսից տարածվող տեղեկությունը չունի նույն արժեքը։ Նա նաեւ ընդգծեց, որ թշնամին հենց առաջին օրից փորձում է նման միջոցներով պայքարել, եւ դա ակնհայտորեն չի հաջողվում։

Լրագրողներից մեկը, օրինակ բերելով վարչապետի կոչը՝ 1 տարվա ընթացքում զորացրված երեխաներին, որոնք պետք է հավաքվեին Չարբախում՝ գլխավոր հավաքակայանում, հարցրեց, թե արդյոք որեւէ պաշտոնյայի հայտարարություն խուճապ չի՞ առաջացրել այս ընթացքում, քանի որ Ադրբեջանը կարող էր նաեւ հրետակոծել Չարբախի հավաքակայանը։ Բադասյանը շեշտեց, որ բոլոր նմանատիպ հայտարարությունները նախապես ճշտված են լինում եւ չեն կարող որեւէ խուճապ առաջացնել։ «Բացի այդ, նախատեսվում են բոլոր հետեւանքները, թշնամու վարքագիծը, եւ որեւէ խնդիր չի կարող առաջանալ»,- վստահեցրեց նախարարը։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Քյարամյանից հետո պաշտոնանկ է լինելու նաեւ ինքը՝ Բադասյանը պնդեց, որ այդ միֆը տարածող բոլոր տականքները հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետեւ իրենց ստեղծած միֆը օգտագործեցին թշնամական ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը։ «Ես չեմ ուզում, որ իմ ասածը որեւէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն՝ եթե ես հիմա ասեմ՝ սորոսականը իրենցից ո՞վ է, խնդրում եմ չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ աշխատակիցներին»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ մինչեւ այսօր որեւէ փաստ չի հրապարակել, որ ինքը որեւէ հասարակական կազմակերպության հետ կապ է ունեցել կամ որեւէ դեպքում դրամաշնորհ է ստացել կամ դրամաշնորհ ստացածի հետ է որեւէ կապ ունեցել։

Հարցին, թե չկա՞ ռուսական կողմից պահանջ իր պաշտոնանկության վերաբերյալ, Բադասյանը պատասխանեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակից է, եւ նրա հետ բացառապես դաշնակցական եւ ռազմավարական հարաբերություններ են։ «Խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել, իմ պաշտոնանկության մասին լուրերն էլ, բնականաբար, հերյուրանք են»,- պնդեց Բադասյանը՝ հավելելով, որ պնդումները, թե Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին, խայծ են եւ գծված այն անպատասխանատու ուժերի կողմից, որոնք ուզում են ստանալ համապատասխան մթնոլորտ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18045 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ