Ղազանչեցոց վանքը երկու անգամ վերականգնած վարպետ Վոլոդյան վստահ է՝ վանքը կատարյալ է, ամուր է, և այն կվերականգնվի

Ադրբեջանն այսօր թիրախավորեց Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ վանքը. արկը 19-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցու գմբեթին վերք բացեց ու ավերածություն արեց եկեղեցու սրահում:

«Վնասվածքը լիովին հնարավոր է վերականգնել»,- աննկուն լավատեսությամբ մեր զրույցը սկսեց Ամենափրկիչ վանքն արդեն երկու անգամ վերականգնած վարպետ Վոլոդյան:

«Սպասում եմ՝ այս հարցերը կարգավորվեն, գնամ, տեսնեմ ինչ դրության մեջ է»,- ասաց ու հիշեց, որ առաջին անգամ, երբ սկսել էր վանքի վերակառուցման աշխատանքները, այն սարսափելի վիճակում էր: «Դե թուրքն իր կերպարը չի փոխում, սուտլիկ սրիկաներն ամեն ստորության ընդունակ են»:

Իսկ այդ առաջին անգամը 1981 թվականն էր, երբ խորհրդային ղեկավարությունը որոշել էր միութենական բոլոր հանրապետություններում իրականացնել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներ, և հայ ճարտարապետներին հաջողվել էր այդ շարքում ընդգրկել նաև Շուշիի Ղազանչեցոցը: Ճարտարապետ-շինարար Վոլոդյա Բաբայանը Երևանից Արցախ էր տեղափոխվել, պատմական Արցախի մասին պատմող  բոլոր գրքերից ու աշխատությունների մեջ փնտրել Ղազանչեցոց եկեղեցուն վերաբերող հատվածներ, որ վերականգնելիս հաշվի առնի ամեն մանրուք:

«Ինձնից շատ երկար ժամանակ է պահանջվել եկեղեցուն խորապես հասկանալու, նրա գաղտնիքները կարդալու համար: Ես կարծում եմ, որ մարդիկ դրանք դեռ չեն կարողանում տեսնել: Դրանք շատ են: Եկեղեցու ճարտարապետն անպատկերացնելի կառուցողական գաղտնիքներ է դրել»,- ասում է Վարպետ Վոլոդյան ու անհամբերությամբ կրկին խոսում սիրելի վանքը անձամբ տնտղելու մասին:

Առաջին վերակառուցման աշխատանքների ավարտին խորհրդային ղեկավարությունը նրան արգելել էր գմբեթը վերականգնել ու խաչը տեղադրել. ինքը վերականգնել էր ու տեղադրել: Ադրբեջանցիներն այն պայթեցրել էին Արցախյան գոյամարտի օրերին, քարերի արանքներում էլ տասնյակ սեպեր էին խրել, սակայն ամրակուռ կառույցը քանդել չէին կարողացել: «Եկեղեցին շատ ամուր կառույց է»,- ասում է Վարպետ Վոլոդյան:

Մտածելով այս անգամ կրկին վերականգնվող վանքը տեսնելու մասին՝ նա հիշում է մեկ-երկու դետալի մասին, որ այնքան էլ իր սրտով չէին եղել: «Եկեղեցու մոտ նախկինում ջրհոր էր՝ 5 մ լայնքով ու 10 մ խորությամբ, որում հավաքվում էին անձրևաջրերը, ու դրանցով ջրվում էր շրջակայքը: Նորոգման ժամանակ որոշակի հապճեպություն կար»,- պատմում է՝ կարծես արդեն նախատեսելով, որ առաջիկա նորոգման ժամանակ դա էլ հաշվի առնվի: Ու հիշում է, որ իրեն սկզբից էլ դուր չէր եկել որոշումը տանիքը վերականգնել ոչ թե քարով, այլ՝ մետաղե թիթեղներով: «Բայց դրանք մանրուքներ են,- ավելացնում է անմիջապես,- Եկեղեցին կատարյալ է»:

Վարպետը հիշում է այն պահը, երբ առաջին անգամ տեսել է եկեղեցու հրեշտակների արձանները. «Երբ սկսեցինք վերակառուցել վանքը, հարավային մասում կային երկու հրեշտակները՝ մեկը տղամարդու կերպար էր, մեկը՝ կնոջ: Դրանք հիմա դրված են արվեստի թանգարանում: Դրանք անհամեմատելի էին՝ արվեստի վեհությամբ ու նրբությամբ: Դրանք հրաշալի էին…»:

Խնդրում եմ ասել Ամենափրկիչ վանքի գաղտնիքներից մեկը, որոնց մասին նշել էր. «Լավ,- ասում է,- մեկը կասեմ: Եկեղեցի կառուցելիս առաջին շարքը, որ դրվում է, այլևս երբեք չպիտի տեղահանվի: Եկեղեցու գաղտնիքներից մեկն էլ տարբեր բարձրության կառնիզներով հորիզոնական հարթության ստացումն է: Երբ նորից գնաք Շուշի, ուշադիր նայեք վանքի կառնիզներին. մի տեղ կառնիզը տաշած-պռոշ է թողած, բարձրացրած վեր, երկրորդում՝ հավասար է, երրորդում կտրել-իջեցրել են. այդպես է արվել, քանի որ առաջին շարքը հորիզոնական ուղղությամբ չի եղել, իսկ կառնիզների միջոցով բերվել է հորիզոնական հարթության»: Փաստորեն առաջին շարքը, որին ձեռք չեն տալիս, Վարպետի բացատրությամբ, ի սկզբանե տատանում է ունեցել, ու ճարտարապետը կառնիզների օգնությամբ լուծել է խնդիրը:

Շուշիի Ղազանչեցոց վանքը միակն է աշխարհում, որ ունի քահանայի ընդհատակյա սենյակ: Սովորաբար պատարագիչ քահանան Պատարագից առաջ մեղքերի թողություն է խնդրում մեկ այլ քահանայից, և լսում այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»: Սակայն քանի որ Ամենափրկիչ եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, ճարտարապետները որոշել էին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ քահանան թողություն էր խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը: Հարցնում եմ Վարպետին՝ ըստ Ձեզ, եթե վնասվի այդ սենյակը, հնարավո՞ր է վերականգնել նույն ակուստիկ էֆեկտով. «Վնասված չի լինի,- վստահեցնում է,- այն չէր կարող վնասվել»:

Վարպետ Վոլոդյան ղեկավարել է Արցախի բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնումը: Նա աշխատել է Ամարասում, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի Մայր Աստվածածին եկեղեցում, Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ և Խնածախի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում:

Շուշիի Ղազանչեցոց վանքի վերականգնման աշխատանքները, սկսվելով 1981 թվականին ընդհատումներով շարունակվել են, նրա խոսքով, շուրջ 22 տարի: Ու Վարպետ Վոլոդյան կրկնում է. «Այն կատարյալ է»:

ՀԳ․ Նշենք, որ մինչ մենք զրուցում էինք, ադրբեջանական բանակը կրկին հարվածեց եկեղեցուն. թեպետ այս անգամ, կարծես վրիպեց և հարվածը չդիպավ հրաշագեղ կառույցին, սակայն այս հարվածն առավել ակնհայտ է դարձնում թշնամու՝ հենց սրբությունը վնասելու մտադրությունը: Պատերազմը շարունակվում է. այսօր 12-րդ օրն է…

Վոլոդյա Բաբայանի լուսանկարը՝ լրագրող Հասմիկ Բադալյանի

Ավերածության էկրանապատճենները՝ Civilnet.am-ի տեսանկարահանումից

Տպել
5542 դիտում

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով առնվազն 16 000 մարդ կորցրել է տունը

Կապան-Քաջարան հատվածի առավել վտանգավոր հատվածներում իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը Արցախում սադրանքներ է հրահրում. կրկին խախտվել է հրադադարը, կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր

Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում՝ առաջիկա 5 օրերին

Խտրական և խնդրահարույց մոտեցում. ինչու է «Ֆեյսբուք»-ն արգելում հայտնի հերոսի հետ կապված հրապարակումները

Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ խաղաղության պայմանագրի տարաձայնությունները լուծելու համար. Բայրամով

ՌԴ-ն քննարկում է Հայաստանում, Սիրիայում և Աֆրիկայում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը

8 ակումբ ստացել է Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 2023/2024 մրցաշրջանում հանդես գալու արտոնագիր

«Այն ականապատել են հենց ռուս օկուպանտները, և հենց նրանք էլ պայթեցրել». Զելենսկին՝ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցնելու մասին

Արսեն Թորոսյանը մեքենաների լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է նախարարներին

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, 11-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը. ՊԲ

Բայրամովը ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հետպատերազմյան հարցերը

Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցն ու մեկնել Թբիլիսի

Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ. մեծամասնությունը ՌԴ-ից են

Շոյգուն Կախովկի ՀԷԿ-ին հարվածներ հասցնելու գործողություններն անվանել է «ահաբեկչություն»

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Իրանը ցուցադրել է իր նոր ստեղծած «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Ատեստավորման գործընթացի շրջանակում զինծառայողները հանձնել են նորմատիվներ

Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը. դեսպան Սվենսոն

Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, պետություն-ընկերություն համագործակցության հարցեր

Իջևանում և Դիլիջանում մի շարք ընկերություններ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի հարկ վճարել. 5 անձ կալանավորվել է

Քննարկել է Հնդկաստանում կայանալիք «Global Digital Public Infrastructure Summit» գագաթնաժողովին ՀՀ մասնակցության ձևաչափը

Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայումս զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ

Եվրոպական միությունից 116 միլիոն եվրոյի աջակցություն կուղղվի Սյունիքի մարզի դիմադրողականության բարձրացմանը. մարզպետ

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին. նա մեկնում է Մինսկ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ

Ալեն Սիմոնյանը մեկնել է Լոնդոն

Հունիսի 9-ից մեկնարկում են միասնական քննությունները․ այս տարի կմասնակցի 13 հազար 456 դիմորդ

2022, ինչպես նաև 2023 թվականին արգելվել է Սեւանից ձկնկիթի արտահանումը. նախարար

ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը պետք է շարունակվի առանց ռազմատենչ հռետորաբանության. Միրզոյանը՝ Կլաարին

Փաշինյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները

Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում. Հակոբ Արշակյան

Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է՝ անկախ փոփոխվող մարտահրավերներից. այսօր կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է

Չեմ կարծում երևում է, թե միայն Ավինյանն է աշխատում, բոլորն էլ աշխատում են. Լևոն Հովհաննիսյան

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Զոհված զինծառայողի 133 ծնողի պետությունը տրամադրել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար

Վահան Քերոբյանը հանդիպել է Չժան Շաոգանի հետ. նա բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները

Իմ տպավորությամբ՝ նախարարությունը, մարզպետարաններն ու համայնքներն իրարից անջատ են աշխատում. Կիրակոսյանը՝ Տերտերյանին

Տնտեսվարողը ենթարկվելու է տույժի, եթե սննդի կետերում հաճախորդը կամ այլ անձ խախտի ծխելու օրենքը. ՆԳՆ հայտարարությունը