Այս պայմաններում կրակի դադարեցումը սխալ է, դա կնշանակի՝ մենք հաջորդ պատերազմին ենք պատրաստվում. փորձագետ

Ես կանխատեսում էի, որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին պատերազմ է սկսվելու, ՀԺ-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով՝ դեռեւս 2019թ. սեպտեմբերից իր համար ակնհայտ էր, որ Թուրքիան զորավարժությունների անվան տակ զորք է բերում թե՛ Նախիջեւան, թե՛ Ադրբեջան, ինչը մինչ այդ չէր արել: Այնուհետեւ՝ արդեն Տավուշյան մարտերից հետո՝ օգոստոս ամսին, երբ սկսվեց թուրք-ադրբեջանական «Արծիվ» ամենամյա զորավարժությունը, արդեն ակնհայտ էր դարձել, որ Թուրքիան պարզապես զորավարժության անվան տակ զինամթերք էր կուտակում Ադրբեջանում: Ընդ որում, այնպիսի շրջաններում, որոնք սահմանակից են Արցախին:

«Հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանում նաեւ տրամադրություններն էին այդպիսին, որ միայն կարող ենք Ղարաբաղը «ազատագրել» թուրք-ադրբեջանական թուրան զորախմբի միջոցով: Դրանից եւ մի շարք այլ գործողություններից վերլուծություններ կատարելով՝ ես եկել էի այն համոզման, որ անպայմանորեն լինելու է ռազմական բախում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Հովհաննիսյան, 12 օր է՝ Արցախում թեժ մարտեր են ընթանում, ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է սահմանին:

- Հայկական բանակը կարողանում է բոլոր գրոհները հետ մղել ու արժանի հակահարված տալ, չնայած ադրբեջանական կողմը նպատակ էր դրել մի քանի ժամվա ընթացքում լուծել Արցախի հարցը: Բայց արդեն 12 օր հայկական բանակը կարողանում է դիմակայել թուրք-ադրբեջանական, նաեւ՝ ահաբեկչական խմբավորմանը:

- Սկզբնական օրերի համեմատ այս պահին ավելի ուժգի՞ն, թե՞ թույլ մարտեր են ընթանում:

- Ընդհանրապես ռազմական գործողություններում կա 3 փուլ. առաջին փուլը հենց այդ առաջին օրն է, երբ հարձակվում է, եւ այդ օրը միանշանակ հարձակվող կողմն ունենում է հաջողություններ: Դա, այսպես ասած, ռազմագիտության օրենքն է: Արդեն առաջին եւ երկրորդ օրերի հաջողություններից հետո գալիս է 2-րդ փուլը, երբ իսկական մարտեր են տեղի ունենում: Այսինքն՝ ում վրա որ հարձակվել են, նա եւս մտնում է մարտի մեջ: Մեր դեպքում այդ 2-րդ փուլը տեղի ունեցավ, մենք մտանք մարտի մեջ եւ կարողացանք ոչ միայն մարտի բռնվել, այլեւ հակագրոհներով որոշակիորեն մեղմել այդ ալիքը: Իսկ 3-րդ փուլում, որին ականատես ենք լինում հիմա, արդեն կարողանում ենք ռազմավարական եւ մարտավարական առումով հաջողություններ գրանցել: Այսինքն՝ մարտավարական տակտիկաներ ենք օգտագործում ու դրանց հաշվին կարողանում առավելության հասնել: Այնպես որ համեմատելու չէ առաջին օրը եւ այսօրը՝ կապված թե՛ հաջողությունների եւ թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակության շրջանում տիրող տրամադրությունների հետ: Եթե առաջին 2 օրը Ադրբեջանում հասարակությունը հաղթանակ էր տոնում, ապա այսօր Ադրբեջանի հասարակությունը բարոյալքված է, շատ մեծ է հուսալքությունը, ինչը չէի ասի, օրինակ, հայ հասարակության վերաբերյալ:

- Արդեն իսկ խոսվում է հրադադարի եւ հնարավոր բանակցությունների մասին: Առկա իրավիճակում պատերազմի դադարեցումը որքանո՞վ է հայկական կողմին ձեռնտու: 

- Ընդհանրապես մենք պետք է խոսենք ոչ թե տարածքային առավելություններից կամ խնդիրներից, այլ պետք է իրավիճակում կարողանանք հասկանալ, թե Ալիեւը հիմա ինչ խնդիր ունի ներքաղաքական կյանքում ու ընդհանրապես Թուրքիայի հետ: Ալիեւը չի կարողանում Թուրքիայի դրած խնդիրները կատարել՝ չնայած այն բանին, որ հրահանգիչներ, հրամանատարներ, ահաբեկիչներ, ամեն ինչով Թուրքիան կարողացել էր օգնել: Այս դեպքում ես կարծում եմ, որ պարզապես կրակի դադարեցումը եւ բանակցությունների գնալը սխալ է: Միգուցե սա ականջահաճո չլինի մեր հասարակությանը, բայց եթե այս ճանապարհով գնանք, ուրեմն մենք հաջորդ պատերազմին ենք պատրաստվում: Դրա համար մենք պետք է հստակ մեսիջներ հղենք, որ, օրինակ, հստակ երաշխիքներ են լինելու, որ մինչեւ բանակցությունների ավարտը այլեւս ռազմական գործողություններ չի լինի հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանին: Միայն հստակ երաշխիքների դեպքում կարելի է գնալ հրադադարի:

- Ըստ Ձեզ՝ որքա՞ն ֆինանսական կորուստ է կրել հակառակորդն այս ընթացքում:

- Ես ինքս հաշվարկում եմ, դեռեւս վերջնահաշվարկը չի երեւում, որովհետեւ այն զինտեխնիկան, որը հայկական կողմը կարողացել է խոցել, պետք է որ Ադրբեջանն այլեւս, գոնե թրթուրավոր զինտեխնիկայի առումով, չունենար, բայց նա դեռ բերում է: Ֆինանսական կոնկրետ թիվը չեմ կարող ասել, բայց մոտավորապես անցնում է միլիարդավոր դոլարները, ու սա առանց չափազանցնելու: Եթե չկենտրոնանանք միայն տեխնիկայի վրա, մենք կարողացել ենք խոցել նաեւ Գանձակի ռազմական օդանավակայանը, թիկունքում շատ կարեւոր ռազմաբազաներ ենք խոցել, այժմ փակագծերը չբացենք, դրանց հաշվարկելը հիմա դժվար է, բայց կարծես գործ ունենք միլիարդավոր դոլարների հետ:

- Տեխնիկական մեծ հագեցվածությամբ մարտերը սովորաբար շատ երկար չեն տեւում, այս դեպքում ի՞նչ կանխատեսում ունեք:

- Դատելով Թուրքիայի պահվածքից՝ ես կարծում եմ, որ Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին՝ չնայած ոչ այն տեմպով, ինչպես պատերազմը սկսելուց մինչեւ 5-6 օր: Միջազգային հանրության ճնշումների ներքո կարծես թե մի փոքր թուլացրեց այդ զինումը: Այնուամենայնիվ, սա երկար չի կարող տեւել, քանի որ այդ թանկարժեք զինտեխնիկան, որը ոչնչացվում է, ի վերջո բերելու է բացասական բալանսի, ու ընդհանրապես կարող է կազմալուծվել ադրբեջանական բանակը:

- Ըստ Ձեզ՝ հակամարտ կողմերն այս մարտերում իրենց պոտենցիալի քանի՞ տոկոսն օգտագործեցին:

- Դժվար է ասել, թե Ադրբեջանը քանի տոկոս է օգտագործել, բայց որ օգտագործել է իր զինանոցի գրեթե բոլոր զենքերը, փաստ է: Այն, որ մոբիլիզացրել է ուժերը եւ բոլորին բերել է առաջնագիծ, դա եւս փաստ է: Ամբողջ երկայնքով՝ թե՛ ՀՀ-ի, եւ թե՛ Արցախի սահմանին, զինտեխնիկա են կուտակել, դա էլ փաստ է: Հայկական կողմի օգտագործած կամ օգտագործվող պոտենցիալի մասին զերծ կմնամ որեւէ բան ասելուց, բայց եւ այնպես ասեմ, որ ՀՀ-ն ի վիճակի է երկարատեւ ռազմական գործողությունների գնալու, ՀՀ զինված ուժերը դեռ շատ վաղուց պատրաստ են եղել նաեւ հենց այս սցենարին: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական բանակը առանց թուրքական բանակի աջակցության՝ չէր կարող նույնիսկ 3 օր դիմակայել կամ նմանատիպ լայնամասշտաբ հարձակում իրականացնել: Արցախի հյուսիսային հատվածը միշտ եղել է պասիվ ռազմական գործողությունների գոտում, սակայն այս անգամ Թուրքիայի աջակցությամբ եւ թուրքական ռազմական կործանիչների աջակցությամբ այդ կողմից եւս հարվածներ էին հասցվում, սակայն 3-4 օր հետո այլեւս այդ հարվածները ի չիք դարձան:

- Այս պատերազմը ռազմական գիտության կանոններո՞վ ընթացավ: Կա՞ն բաներ, որոնք Ձեզ համար նոր էին:

- Սա տարբերվում է մնացած բոլոր պատերազմներից նրանով, որ բացառապես հեռահար կրակով պատերազմ է: Այս պատերազմը ո՛չ նման է 90-ականների, ո՛չ Ապրիլյան եւ ո՛չ էլ Տավուշյան պատերազմներին: Սա բոլորովին այլ պատերազմ է՝ հեռահար հրթիռներով:

Տպել
9979 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց