Երևան
12 °C
Երկու օր առաջ ռազմամարզական հայտնի մի ակումբի անդամ իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ զինվորական պարագաներ վաճառող խանութների 80 տոկոսն այս օրերին գերշահույթներ է ստանում: Նա սպառնացել էր, որ եթե խանութի տերերը չփոխեն գնային քաղաքականությունն, ապա իրենք «քաղաքավարի կերպով կկազմակերպեն այդ գործընթացը՝ բռնի ուժով առգրավելով անհրաժեշտ իրերը»: Նմանատիպ այլ հայտարարություններ կային ֆեյսբուքյան այլ օգտատերերի էջերում էլ։ Առանց որոշակի խանութների անուններ նշելու՝ մարդիկ ամոթանք էին տալիս այսպիսի ժամանակաշրջանում զինվորագրվող երիտասարդների հաշվին հարստանալ փորձողներին, զայրալից հայտարարություններով կոչ անում անմիջապես իջեցնել գները կամ նվիրել զինվորին անհրաժեշտ ապրանքները:
Սակայն առավել լայն տարածում ստացել է ռազմամարզական ակումբի անդամի գրառումը, ում անունը չենք նշում, քանի որ խնդիրը ոչ թե նրա անձի, այլ՝ իր արարքի վրա ուշադրություն բևեռելն է: Ու ոչ միայն այս գրառման մեկնաբանություններում, այլև այն նույնությամբ արտատպած լրատվամիջոցների էջերում քաղաքացիները ցանկություն էին արտահայտել օժանդակել զինխանութներից այս պահին զինվորներին անհրաժեշտ իրերի բռնագրավմանը, և ինչպես հատուկ է նմանատիպ ոճի հայտարարություններին, հռետորաբանությունը քիչ-քիչ խստացել էր, և ոմանք հնչեցրել էին խանութի տերերին «պատժելու», «առաջնագիծ ուղարկելու», «սատկացնելու» կոչեր:


Գտնել զինվորական խանութների հասցեներ այս օրերին հեշտ չէ, քանի որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգն իր այդ տիրույթն արգելափակել է: Մեր գտած երկու խանութներից ճշտեցինք տաք հագուստի՝ հատկապես ամենամեծ պահանջարկը վայելող զինվորական բաճկոնի (բուշլատի) գները նախկինում և այժմ:

Առաջին խանութում տեղեկացրին, որ առանձին զինվորական բաճկոն չեն վաճառում. տաք հանդերձանքի փաթեթում մեկ հաստ տաբատ է և մեկ տաք բաճկոն, ու այդ փաթեթը 34 հազար դրամ է եղել մինչև անցյալ ամիս, և 34 հազար դրամ արժե այսօր:
Մյուս խանութում դիտարկումը, որ զինվորական պարագաների գների կտրուկ բարձրացման մասին լուրեր են տարածվում, զայրույթով ընդունվեց. «Խնդրում եմ՝ վերջ տվեք բոլոր պրովոկացիաներին: Մեր խանութ եկեք, անձամբ տեսեք: Մենք զինվորին մայկա, տրուսիկ, նասկիներն անվճար ենք տալիս, ֆորմաները, որ մինչև պատերազմը տարիներ շարունակ եղել են 12-13 հազար, հիմա վաճառում ենք 9-10 հազարով, զինվորի բատինկաները, որ եղել են 9-10 հազար, հիմա վաճառում ենք 8 հազարով: Չհաշված նվիրատվություններն ու օգնությունները՝ հարյուր հազարավոր դրամների: Նման բաները (գերշահույթի մասին լուրերը) թուրքի պրովոկացիա են, մերոնք էլ տոն են տալիս ու շարունակում են»,- հաղորդեցին՝ հրավիրելով նման կասկած ունեցողներին անձամբ խանութ գալ և համոզվել:
Բնավ չբացառելով, որ ռազմական դրության ժամանակ կարող են լինել նաև կռվի մեկնելու համար հազարավոր կամավորագրվողների հաշվին գերշահույթի ձգտողներ՝ ֆեյսբուքյան սկանդալային գրառման հեղինակին այսօր առավոտյան խնդրեցինք նշել այն խանութների տվյալները, որտեղ գնային փոփոխություն են արձանագրել։ Մեր նամակն անպատասխան է մինչ այս պահը, մինչեւ ուշ երեկո:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեցինք ճշտել, թե կարող է այս՝ ռազմական դրությամբ պայմանավորված մեծ պահանջարկ ստացած ոլորտը կարգավորվել պետական միջամտությամբ: Պարզվեց, չի կարող: «Հագուստի ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, քանի որ շուկայի մասնակիցների թիվը մեծ է: Ըստ այդմ, ՏՄՊՊՀ-ն չի ուսումնասիրում, մշտադիտարկումներ չի իրականացնում, բայց եթե կոնկրետ այս դեպքում նշված գրառման հեղինակը նշի, թե որ խանութը նկատի ունի, մենք այդ մասնավոր դեպքը կդիտարկենք»,- ասաց ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
Հարցին, թե կարո՞ղ է լինել պայմանավորվածություն, որ շուկայի բոլոր մասնակիցները միաժամանակ բարձրացնեն գները, նա պատասխանեց. «Շուկայում, եթե մասնակիցները շատ են, նման պայմանավորվածություններ սովորաբար չեն հանդիպում: Բացի դրանից, մենք նման պայմանավորվածության մասին ահազանգ չունենք»: Սակայն մեր զրույցից հետո, այնուամենայնիվ, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել էր զինվորական համազգեստի շուկան՝ արձանագրելով, որ գների բարձրացում չկա:
Իսկ մենք ուղղակի հիշեցնենք, որ սահմանագծին կանգնած եւ թշնամու վայրագություններն անդադար տեսնող հայ զինվորը, հայկական բանակը քաջարի աշխարհին հայտնի են ողջամտությամբ ու ցանկացած պարագայում մարդկայնությունը չկորցնելու սկզբունքով: Եվ հիմա դուք կշռեք. զինվորական շորերի թանկացման համար միմյանց նկատմամբ հաշվեհարդարի այս կոչե՞րն են առավել մեծ հարված հայոց բանակին, թե՞ այն հավանական գերշահույթը, որ գուցե թե մի քանի օր փորձել են ոմանք ստանալ կամ նույնիսկ ստացել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT