Երևան
12 °C
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այս մասին գրառմամաբ տեղեկացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:
«Տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որն արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի եւ Ավստրիայի հետ համատեղ, Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը: Վստահ ենք, սակայն, որ մերժելի եւ արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական եւ գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով»-գրել էր փոխնախարարն ու հավելել՝ արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Ջիվան Ավետիսյանը ֆիլմի նկարահանումները սկսել էր 2018 թվականի օգոստոսին: Մեկնարկը եղել էր Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում:
«Դրախտի դարպասը» ֆիլմի լեզուն անգլերենն է, նպատակը մեկն է՝ Արցախի մասին պատմող ֆիլմը հնարավորինս շատ մարդու հասնի: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կարծիքով՝ Արցախի թեման երբեք չի կրկնվում, որովհետեւ սպառված չէ: «Մենք պետք է կարողանանք բոլոր ուժերը ներդնել եւ ցանկացած ասպարեզում հասնել Արցախյան հարցում վերջնական ամուր լուծման»,-ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում ասել էր Ջիվան Ավետիսյանը:
Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է: Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։
Լրագրողական հետաքննության ընթացքում ֆոտոլրագրողը ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի եւ Սոֆիայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետագայում պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել էր գյուղում՝ գերեվարության մեջ ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դառնում: Սակայն տարիներ հետո դրախտի դարպասների առաջ Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը:
Ֆիլմում օպերային երգչուհի Սոֆիան պարբերաբար ելույթներ է ունենում Ստեփանակերտի մայր թատրոնում՝ հակառակ բոլորի պնդմանը, որ թատրոնի շենքը վատ վիճակում է եւ վտանգավոր է: Սոֆիայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Տատյանա Սպիվակովան: Ֆրանսիայից ժամանած ֆիլմի գլխավոր հերոսուհին աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ հայ դերասանուհի Սաթի Սպիվակովայի դուստրն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT