Երևան
12 °C
Ավարտվել է Pro Chess League շախմատի օնլայն հեղինակավոր մրցաշարի 4-րդ խաղարկությունը, որի կանոնավոր առաջնությունը մեկնարկել էր դեռևս հունվարի 6-ին և ավարտվել փետրվարի 17-ին, իսկ եզրափակիչ փուլն անցկացվեց սեպտեմբերի 25-27-ը:
Ի սկզբանե որոշված էր, որ նախորդ երեք խաղարկությունների պես կանոնավոր առաջնությունը, և փլեյ-օֆֆի առաջին երկու ռաունդները պետք է անցկացվեր օնլայն, իսկ եզրափակիչ փուլը պետք է անցկացվեր ԱՄՆ-ում, սակայն պանդեմիայի պայմաններում ամբողջ մրցաշարն անցկացվեց օնլայն հարթակում: Պարտիաներն անցնում էին արագ շախմատի կանոններով՝ 15 րոպե+2 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հիմնադրած «Հայաստանի Արծիվներ» թիմը ձմռանը գերազանց հանդես եկավ կանոնավոր առաջնությունում՝ հաղթելով Արևելյան կոնֆերենցիայի առաջնությունում և իրավունք ստանալով փլեյ-օֆֆ փուլը սկսել քառորդ: Կանոնավոր առաջնությունում «արծիվների» կազմում հանդես եկան հայ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը Տիգրան Լևոնի Պետրոսյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ռուսաստանցիներ Մաքսիմ Չիգաևն ու Արթուր Գաբրիելյանը, իրանցի գրոսմայստե Փարհամ Մաղսուդլուն և հնդիկ միջազգային վարպետ Ռաունակ Սադհվանին: Այնուհետև, մարտի 12-ին «Արծիվները» պարտության մատնեցին «Նյու Յորքի Մարշալներին», որի կազմում հանդես էր գալիս արագ շախմատի լավագույն վարպետներից մեկը՝ Հիկարու Նակամուրան։
Եզրափակիչ փուլում «Հայաստանի Արծիվները» հանդես եկան առանց իրենց լավագույն երկու խաղացողների՝ Զավեն Անդիասյանի և Շանթ Սարգսյանի: Փլեյ-օֆում հանդես գալու համար թիմի մարզիչ Արտակ Մանուկյանն ընտրել էր Հայկ Մարտիրոսյանին, Փարհամ Մաղսուդլուին, Տիգրան Լ. Պետրոսնյանին և Ռաունակ Սադհվանիին:
Կիսաեզրափակչում «արծիվները» հանդիպեցին Canada Chessbrahs-ին՝ համալրված աշխարհի լավագույն շախմատիստների թվին դասվող Ալեքսանդր Գրիշչուկով, Ալիռեզա Ֆիրուզջայով և Անիշ Գիրիով։ Հայկական թիմը հաղթեց 9,5-6,5 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց այս մրցաշարի կրկնակի չեմպիոն ամերիկյան «Saint Louis Arch Bishops»-ին, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ-ի լավագույն շախմատիստներից երկուսը՝ Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն, ինչպես նաև ճանաչված գրոսմայստերներ Լեյնիեր Դոմինգեսն ու Ջեֆրի Շոնգը։ Վճռական մրցամարտում գերազանց հանդես եկավ Տիգրան Լ․ Պետրոսյանը, ով 4 պարտիաներում 3 հաղթանակ տարավ Դոմինգեսի, Կարուանայի և Շոնգի նկատմամբ, Սոյի հետ պարտիան էլ ոչ-ոքի ավարտեց։ Արդյունքում, «Հայաստանի Արծիվները» հաղթեցին 9,5-6,5 հաշվով ու դարձան մրցաշարի հաղթող՝ ստանալով 20․000 ԱՄՆ դոլար մրցանակը։
Նշենք, որ «Հայաստանի Արծիվները» նման հաջողություն էին գրանցել նաև 2018թ․-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT