Երևան
12 °C
Եվ այսպես, «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում են մեծ հանրահավաքի։ Հանրապետականներն, իհարկե, հայտարարում են, թե առանց իրենց ընդդիմությանը հազիվ թե հաջողվի որեւէ լուրջ հաջողության հասնել, «Լուսավոր Հայաստանը» նպատակ չունի մասնակցել, բայց ամեն դեպքում՝ երեք ուժեր սկսում են «թեժ աշունը», եւ առաջիկայում տեսարանների պակաս հաստատ չի լինի։ Համենայն դեպս այդ հանրահավաքում հնչելիք ելույթների բովանդակությունը կարելի է կանխատեսել մեծ ճշգրտությամբ։ Դաշնակցականներն ամենայն հավանականությամբ կխոսեն այն մասին, թե ինչպես են օրվա իշխանությունները ոչնչացնում մեր ազգային արժեքները, ընտանիքն ու Եկեղեցին (չնայած՝ եթե Ծառուկյանը հարթակում լինի, Եկեղեցու անունը կարող են եւ չտալ, որովհետեւ դա կդիտվի որպես թափանցիկ ակնարկ), ինքը՝ Ծառուկյանը, երեւի կպահանջի, որ իշխանություններն ամեն ընտանիքի 3-4 հազար դոլար բաժանեն, Վանեցյանը կխոսի ազգային անվտանգության հիմնախնդիրներից ու Մոսկվայում ունեցած վերջին հանդիպումներից, ու դրանով էլ «թեժ աշունը» կհամարվի սկսված։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա հիմնական հարցը բաց է մնում՝ իսկ ինչի՞ շուրջ են փորձում համախմբվել քաղաքական այդ ուժերը։ Իշխանափոխության գաղափարի շուրջ համախմբվել հազիվ թե ստացվի, որովհետեւ ժողովուրդը, որպես կանոն, գնում է այն ուժերի ետեւից, որոնք ի վիճակի են լուծել առկա խնդիրները, եւ երբեք երկրորդ անգամ նույն փոցխի վրա չի կանգնում։ Ճիշտ է, քաղաքական այդ ուժերը հայտարարել են, թե հանրահավաք են անում՝ հաշվի առնելով «նոր որակի իշխանության ձեւավորման հրամայականը», բայց այդ օրը հարթակում հազիվ թե որեւէ նոր բան լինի։ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ժամանակին իշխող կոալիցիաների մաս են կազմել ու ոչնչով չեն առանձնացել ՀՀԿ-ի ֆոնին, Արթուր Վանեցյանն էլ, մեղմ ասած, իրեն փայլուն չի դրսեւորել ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Այնպես որ՝ «նոր որակի իշխանությունների» թեմայով ով ասես կարող է խոսել, բացի այդ երեք ուժերից։ Չի բացառվում, իհարկե, որ հանրահավաքի նպատակը հանրության տարբեր շերտերում առկա որոշակի դժգոհությունները «տեղ հասցնելն» ու դա քաղաքական կապիտալի վերածելը լինի, բայց այս դեպքում էլ արդյունքները մեծ չեն լինի։ Ոչ թե այն պատճառով, որ այդ դժգոհությունները չկան, այլ որովհետեւ հանրությունն այդ դժգոհություններն իշխանություններին հասցնելու տարբեր հնարավորություններ ունի եւ միջնորդների կարիք չի զգում։
Գիտակցո՞ւմ են արդյոք քաղաքական այդ ուժերն այս ամենը։ Իհարկե գիտակցում են։ Ու հասկանում են նաեւ, որ բնականոն պայմաններում ոչ միայն իշխանափոխության հասնելու, այլեւ շատից-քչից ազդեցիկ շարժում սկսելու որեւէ շանս չունեն եւ ինչ-որ բանի հույս կարող են ունենալ միայն ֆորսմաժորային իրավիճակներում։ Դրա համար էլ ապոկալիպտիկ կանխատեսումներ են անում ու փորձում հանրությանը ներշնչել, թե այս իշխանությունները վտանգում են հայոց պետականությունը, նոր պատերազմը շաբաթների հարց է, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար են գնում դրան, եւ այլն։ Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ բա ո՞նց եք այդ այդ իրավիճակում երկրի ներսում իշխանությունների դեմ «թեժ աշուն» սկսում։ Լավ, ենթադրենք՝ դաշնակցականներն այդպիսի փորձ ունեն, բա մյուս ուժե՞րն ինչու են ոգեւորվել։ Եվ երկրորդ՝ «Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, հետեւաբար Հայաստանում իշխանափոխություն է պետք» թեզից բխում է, թե եթե իշխանափոխություն իրականացվի, եւ վարչապետ դառնա, ասենք, Քադիրովի ընկերը (մեղա-մեղա), այդ դեպքում Ադրբեջանը չի հարձակվի։ Սրանք գոնե հասկանո՞ւմ են, թե իրականում ինչ է նշանակում այդ պնդումը եւ անվտանգային ինչ ենթաշերտեր է բացում։ Իսկ եթե չեն հասկանում, ինչպե՞ս են պատրաստվում այդ խելքով «նոր որակի իշխանություն» ձեւավորել։
Մի խոսքով՝ մենք կրկեսի վերածելու թեժ աշուն չունենք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT