Երևան
12 °C
Տնտեսագիտական գիտելիքների գոնե նվազագույն պաշար ունեցող մարդկանց համար առնվազն անընդունելի պետք է լինի ընդհանրապես վարկային պարտավորությունների համաներում հասկացությունը։ ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած լսումներին։
Նախօրեին ԲՀԿ-ն ԱԺ-ում քննարկում է կազմակերպել վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժ-տուգանքների, տոկոսների համաներման հարցով։ Լսումներին մասնակցում էին թե՛ խորհրդարանական բոլոր խմբակցությունները, թե՛ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները եւ թե՛ վարկային կազմակերպությունների դեմ բողոքող անձինք։
Տիգրան Ուլիխանյանը այնքան էլ բավարարված չէ լսումների արդյունքներով: Նրա կարծիքով՝ այն ավելի կառուցողական մթնոլորտում կարող էր լինել։ «Ոչ հրապարակային ռեժիմում այդ թեմաներն անընդհատ քննարկման առարկա են դառնում։ Ես ակնկալում էի, որ այս լսումներն էլ են հնարավորություն, որպեսզի մարդիկ շանս ստանան ԱԺ-ում ներկայացնել նոր տեսակետներ, որոնք գուցե վրիպել են մեր ուշադրությունից»։ Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ում ելույթների մեջ զգալի մաս էին կազմում բովանդակություն չունեցող, գիտելիքի, անգամ դաստիարակության պակաս ունեցող մարդկանց խոսքը։
«Դա արդյունքի միտված չէ եւ չի կարող դառնալ արդյունք։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ այսպիսի լսումներն անհրաժեշտ են։ Եթե գոնե մի քիչ շանս կա, որ այդ լսումների ընթացքում այնպիսի գաղափար հնչի, որ մեր ուշադրությունից վրիպել է՝ մենք այդ լսումները պետք է ապահովենք եւ փորձենք քննադատությունների, նոր տեսակետների միջից արդյունավետ հատիկ քաղել ու օգտագործել հետագա քաղաքականությունը մշակելիս»,- ասա նա։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք վարկային տոկոսադրույքների առումով Հայաստանում խելամիտ իրավիճակ է եւ որքանո՞վ է արդարացի վարկային թալան ձեւակերպումը, որը հաճախ անում են քաղաքացիները, պատգամավորը պատասխանեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այս պահին խելամիտ իրավիճակ է։ Ինչ վերաբերում է այդ թալան արտահայտությանը, ես ուղղակի կարող եմ ասել, որ դա օգտագործում են այն մարդիկ, որոնք գիտելիքի քիչ պաշար ունեն կամ նրանք, որոնք հստակ ինֆորմացված են, սակայն դիվիդենտներ են փորձում ստանալ։ Այսինքն իրենց նպատակը վարկային միջավայրի բարելավումը չէ»։
Ուլիխանյանն ընդգծեց՝ թալան արտահայտությունը աբսուրդ է, չի կարելի այդպիսի բան ասել. «Հայաստանի Հանրապետությունում վարկային թալան գոյություն չունի։ Սակայն ՀՀ-ում կա այլ խնդիր՝ ֆինանսական գրագիտության պակաս»։
Պատգամավորը, հասկանալով այն քաղաքացիներին, ովքեր այս կամ այն կերպ տուժում են իրենց վերցրած վարկերից, այնուամենայնիվ նշեց, եթե այդ գործերը ուսումնասիրեն, 99 եւ ավելի տոկոս դեպքերում պարզ կդառնա, որ մարդը տուժել է իր գործողությունների հետեւանքով։ «Մարդն իր գործողությունների հետեւանքների կրողն է, եւ որեւէ մեկը չի կարող մարդկանց ազատել իրենց գործողությունների հետեւանքներից կամ արդյունքներից։ Մեր ամեն մի արած քայլ ունենում է կամ դրական արդյունք, որից մենք օգտվում ենք, կամ բացասական հետեւանք, որը մենք պարտավոր ենք կրել»,- նշեց Ուլիխանյանը։
Նրա կարծիքով՝ բանկային համակարգի կայունությունը բացարձակ արժեք է ու դրա նկատմամբ պետական կոպիտ միջամտությունը կարող է սասանել այդ կայունությունը։ Հարցին՝ արդյո՞ք բանկային համակարգն ի վիճակի էր այնքան ժամանակ արձակուրդ տրամադրել, որքան արտակարգ դրությունը տեւեց, նա պատասխանեց. «Մեր նպատակը քաղաքացիների խնդիրները նվազեցնելն է, ենթադրում ենք, որ հենց դրա համար է վարկային արձակուրդը։ Հիմա այլ բան ասեմ, մենք կարող ենք վարկային արձակուրդ տրամադրել, բայց դրա արդյունքում քաղաքացու ֆինանսական բեռը ոչ թե կնվազի, այլ կավելանա»։
Պատգամավորը նշեց, որ մարդիկ հաճախ մոռանում են, որ այդ բանկերը, որոնց հասցեին գիտելիքի պաշարի դեֆիցիտ ունեցող մարդիկ ասում են թալան, շահագրգռված են, որ քաղաքացու ֆինանսական դրությունը լավ լինի, քանի որ այդ քաղաքացին իր հաճախորդն է։
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի կարծիքով՝ վարկային խնդիրներ կան, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված խնդրահարույց վարկերի ծավալը բավականաչափ մեծացել է։ Մասնավորապես՝ 2020 թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ խնդրահարույց վարկերի ծավալն ավելացել է 28 տոկոսով՝ հասնելով ընդհանուր առմամբ 290 մլրդ դրամի։ Իսկ դրանց կուտակած տոկոսները, տույժ տուգանքները 18 մլրդ դրամից ավելի են. «Այսինքն ընդհանուր առմամբ խնդրահարույց վարկերի սպասարկման ընդհանուր պարտավորությունները կազմում են շուրջ 310 մլրդ դրամ, որը բնականաբար հսկայական գումար է ու ընդհանուր վարկերի շուրջ 7.5 տոկոսն է այն կազմում, ինչը զգալի է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով շատ մարդիկ կորցրել են աշխատանքը, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց ընտանիքները եւս խնդիր ունեն, շատերի եկամուտները պարզապես նվազել են, փոքր ու միջին բիզնեսը բավականին լուրջ խնդիրներ ունի. «Հետեւաբար իրապես խնդիրը կա եւ դա է պատճառը, որ այսօր սրվել է այդ հարցը։ Լուծումներն իհարկե՛, տարբեր են, այլ բան է, որ բոլոր կողմերն ուզում են ի նպաստ իրենց լուծվի հարցը։ Պետք է հասկանալ, որ սա ոչ միայն սպառողների եւ քաղաքացիների խնդիրն է, այլեւ ֆինանսական կայունության հարց կա»։
Խաչատրյանն ընդգծեց՝ որոշումը եւ մոտեցումը պիտի լինի բալանսավորված, եւ եթե բիզնեսը կամ մարդիկ նոր իրողությունների պայմաններում չեն կարողանում վարկերը մարել, բնական է, որ ըստ տուժած ոլորտների պետք է տեղի ունենա վարկերի վերակառուցում։
«Դա բավականին մեծ ֆինանսական բեռ է ու այն ամբողջությամբ չի կարող դրվել բանկային համակարգի վրա, չի կարող դրվել նաեւ միայն բիզնեսի ու քաղաքացու վրա։ Այստեղ ակնհայտորեն պետությունը դերակատարում ունի։ Միայն համատեղ՝ պետություն-բանկային համակարգ-բիզնես պետք է այս խնդիրը լուծեն։ Ես կարծում եմ, որ անպայմանորեն այս հարցը պետք է դառնա Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում քննարկման հարց»։
Հարցին՝ արդյո՞ք վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ բողոքներ են լինում, Խաչատրյանը պատասխանեց. «Շատ դեպքերում բնականաբար քաղաքացիների դժգոհությունն արդարացի է։ Այստեղ խոսքը բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսների մասին չէ։ Խոսքը միկրովարկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասին է, որոնք կարող են հարյուրավոր տոկոսների հասնել։ Արագ հասանելիություն է փոքր գումարների չափով, սակայն դրանք չափազանց թանկ վարկեր են, որոնք առաջացնում են լրջագույն սոցիալական խնդիրներ»։
Նրա խոսքով՝ շատերը խաղամոլությամբ են տարված, շատերը դեղորայքի եւ բուժման կարիք ունեն, հացի խնդիր ունեն. «Մարդիկ ճարահատյալ են դիմում այդ վարկերին, քանի որ հասանելին դա է։ Հետո արդեն նրանք եւ իրենց ընտանիքները կրում են հետեւանքները»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT